Փաշինյանը 2019-ի ելույթում ժխտել էր նրանց, ովքեր այսօր Արցախում մտան խորհրդարան. Վահան Բադասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ, Արցախի նախագահի ընտրության 1-ին փուլին մասնակցած Վահան Բադասյանի հետ։

-Պարոն Բադասյան, երեկ Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվեց։ Այս իրավիճակում, ըստ Ձեզ, նախագահի ընտրության 2-րդ փուլը պե՞տք է հետաձգվի, թե՝ ոչ։

-Ինձ դա այլևս չի հետաքրքրում, որովհետև առաջին փուլն անցել է բացարձակ ընտրակեղծիքներով։ Եվ բացի ընտրակեղծիքներից, վերջին 15 օրը քարոզարշավ անելու խոչընդոտներ կային։ Մեկ, երկու քաղաքական ուժի էր ձեռնտու, որ ընտրություն լիներ, քանի որ իրենք փողերը բաժանել էին ու սպասում էին արդյունքի։ Բազմիցս հնչեցրած մեր պահանջին, որ հետաձգվեն ընտրությունները՝ դա տեղի չունեցավ։ Սա էլ արդեն շարունակությունն է. եթե 2-րդ փուլը տեղի ունենա՝ ընտրախախտումներ են լինելու, տեղի չունենա՝ հարց է առաջանում՝ բա ինչո՞ւ այն ժամանակ չհետաձգեցին։ Այսինքն, 2 դեպքում էլ իշխանությունները կանգնած են ճգնաժամային իրավիճակի առջև։ Բայց միևնույն է՝ այսպիսի ընտրակեղծիքներով ընտրված իշխանությունները՝ թե՛ ԱԺ-ն, թե՛ նախագահը երկար չեն կարող ձգել։

-Դուք պնդում եք, որ մի քանի ուժեր են փորձել ընտրախախտումներ իրականացնե՞լ։

-Չէ, չեն փորձել. արել են։ Երկու ուժ. Սամվել Բաբայանն իր, այսպես կոչված, ընդդիմադիր ուժով փորձեց գրավել ընդդիմադիր դաշտը, և դա հաջողվեց իրեն, իհարկե՝ փող ծախսելով։ Իրենք ամեն համայնքում շտաբեր էին բացել, գրասենյակներ ու օրենքից դուրս աշխատողներ էին պահում։ Իսկ իշխող ուժը՝ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, բարեգործություններ էր անում, իշխանության կողմից ցեմենտի բաժանում, տանիքների վերանորոգում, գումարների բաժանում և այլն։ Դրածո թեկնածուների ներդրում եղավ, կուսակցությունների ստեղծում, ժողովրդի մեջ շփոթմունքի առաջացում։

-Եվ այս իրավիճակում ինչպե՞ս եք ընդունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքը, երբ նա Արցախի ընտրությունները բարձր որակի գնահատեց։ Բացի այդ, Փաշինյանն ուղիղ եթերում քաղաքացիների հարցերին պատասխանելիս՝ ասաց, որ հակահեղափոխական ուժերն Արցախում ջախջախիչ պարտություն կրեցին։

-Նիկոլ Փաշինյանի դարդը մեկն էր՝ միայն թե Վիտալի Բալասանյանը պարտություն կրի։ Բայց Արցախի ժողովրդի դարդը միայն այդ չէր։ Վիտալի Բալասանյանն իր շուրջը համախմբեց քոչարյանապաշտներին ու սերժապաշտներին, նաև՝ փող բաժանեց։ Բայց դա վտանգ չէր։ Նիկոլ Փաշինյանի դարդը միայն այդ էր։ Բայց այն, ինչի դեմ Փաշինյանը պայքարեց 2018 թվին՝ ինքը դա ողջունեց արդեն 2020 թվին։ Դա փաստ է։ Ինքն ասում է, որ խախտումներն այնքան չեն եղել, որ արդյունքների վրա ազդեն. այո, այդպես է, բայց չէ որ նաև այդպես չէ։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում, որ փող ստացած մարդը պետք է անպայման նկարի և ցույց տա, որ իրենց ձայն է տվել։ Դա, վերջին հաշվով, ազդում է ընտրության արդյունքի վրա։ Իհարկե, հո բոլորը չէին փող վերցրել, հո բոլորին չէին ստիպում, որ նկարեն։ Վիտալի Բալասանյանը դեմ է Նիկոլ Փաշինյանին, բայց դեմ չէ տեղի իշխանություններին։ Վիտալի Բալասանյանը վերջին 3-4 տարիներին իշխանական մարդ էր, այդ նույն իշխանական բուրգի մեջ էր։ Եվ այնպես չէ, թե ինքը դեմ էր տեղի իշխանությսնը. ինքը դեմ էր Նիկոլ Փաշինյանին։ Վիտալի Բալասանյանի քարոզչությունն ուղղված էր նրան, որ Հայաստանի հեղափոխությունը չի կարելի հասցնել Արցախ։ Նիկոլ Փաշինյանը շատ լավ էր դա տեսնում, բայց ինքը երևի ի վիճակի չէր կամ չէր ուզում կանխել դա։ Բայց ինքն իր 2019 թվի օգոստոսի 5-ի ելույթում ժխտել էր նրանց, ովքեր այսօր մտան խորհրդարան։ Բայց այնպես ստացվեց, որ իր գործողությունները չբերեցին նրան, որ արդար ընտրություններ անցնեն։ Այսինքն, ինքը չկատարեց այդ գործողությունները։ Եվ իր տված գնահատականը հեչ էլ չի համապատասխանում իրականությանը։

-Պարոն Բադասյան, այսինքն, Արցախում ժողովրդավարական ընտրություններ տեղի չունեցա՞ն։

-Ոչ։ Ժողովրդի ցանկությունները չարտահայտվեցին ո՛չ խորհրդարանի, ո՛չ նախագահի ընտրության արդյունքում։

-Եվ կարծում եք, որ նորընտիր իշխանությունը երկար կյանք չի՞ ունենա։

-Կարծում եմ՝ չպիտի որ ունենա։

-Ժողովո՞ւրդը դա թույլ չի տա. ինչպե՞ս եք Դուք դա պատկերացնում։

-Ե՛վ ժողովուրդը թույլ չի տա, և թե՛ իրենք չեն կարող նույն մեթոդներով երկիրը կառավարել։ Կարևոր մի բան. մինչև որ այս միջազգային իրավիճակում Արցախի և Հայաստանի միացումը չապահովվի՝ սուտ են այն հայտարարությունները, որ ասում են՝ Արցախը Հայաստան է և վերջ։ Դա իրենք ձևական են ասում. իրականում միայն մենք էինք այդպես կարծում և մեր քայլերն էին իրական։ Դրա համար իրենք ամեն ձևով մեր դեմ պայքարեցին, որպեսզի մենք խորհրդարան չմտնենք։ Բաբայանն ապացուցեց, որ Ռուսաստանը ողջունեց և շնորհավորեց Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին, որոնք անկախության կողմնակից են։ Մյուս ապացույցն էլ այն է, որ այս իշխանությունները չեն ձգտելու ժողովրդի սեփականության՝ ընդերքի թալանը կանգնեցնել։ Դա նաև Հայաստանում չի արվում։ Այսինքն, այն տպավորությունն է, որ Նիկոլ Փաշինյանի և Արցախի իշխանությունների, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժի շահերն այստեղ ինչ-որ տեղ համընկնում են։

Մերի Մարտիրոսյան