Տղե՛րք, առյուծի սի՞րտ եք կերել, կարո՞ղ եք ասել՝ ով է գաղտնալսել Փաշինյանին, Վանեցյանին. երաշխավորո՞ւմ եք, որ էլ չեն գաղտնալսի. Լևոն Բարսեղյան

Լուրեր

04.08.2026 | 11:42
Գայթակղությունը շատ մեծ է, որ Էդգար Ղազարյանին ասեմ՝ ապրանքը դու ես․ Բաբկեն Թունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. Լեհ մարզիկը լողալով հատել Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանի հետ

 – Պարո՛ն Բարսեղյան, ավելի քան 100 իրավապաշտպան և քաղաքացիական հասարակության կազմակերպություններ համատեղ հայտարարություն են ստորագրել՝ ներկայացնելով պայմաններ, որոնց պետք է հետևել՝ COVID-19-ի համաճարակի դեմ պայքարում քաղաքացիներին հետևելու նպատակով տեխնոլոգիաների օգտագործման համար: Նրանք, մասնավորապես, նշել են, որ ցանկացած միջոց պետք է սահմանվի օրենքով, ունենա հանրային առողջապահության օրինական նպատակ և համաչափ լինի այդ նպատակին, հետևելու ընդլայնված միջոցները պետք է սահմանափակվեն COVID-19-ի դեմ պայքարի ժամանահատվածով, կառավարությունները պետք է երաշխավորեն, որ էլեկտրոնային վերահսկողության ճանապարհով ստացված տվյալներն օգտագործվում են բացառապես COVID-19-ի դեմ պայքարի նպատակով: Դուք ի՞նչ տեսակետ ունեք սրա շուրջ՝ հաշվի առնելով օրեր առաջ ԱԺ-ում ընդունված տեղորոշման և զանգերի ֆիքսման վերաբերյալ նախագիծը։

– Շատ կարևոր հանգամանք բոլորի աչքից վրիպում է. ՀՀ-ում իշխանությունը, այդ թվում՝ ամբողջ իրավապահ համակարգը, երկար ժամանակ զավթված է եղել։ Եվ այդ համակարգը չի մաքրագործվել։ Այսինքն՝ իշխանության մեջ եղող և իշխանությունից զրկված բազմաթիվ մարդիկ տիրապետել ու տիրապետում են անձանց մասին բազմաթիվ անձնական տեղեկությունների, որոնց օրենքով չպետք է տիրապետեին։ Եվ հիմա այս լրացուցիչ գործիքն ավելացվում է։ Ես լրջագույն կասկած ունեմ, որ զանգերի տեղեկությունները մնալու են գաղտնի։ Դրանք կարող են արտահոսել, տեղ գտնել բազմաթիվ անձանց մոտ։ Հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսումը։ Երբ կա ստվերային գաղտնալսման այդպիսի համակարգ, մենք չենք կարող երաշխավորված իմանալ, թե այդ տեղեկություններն ինչպես են օգտագործվելու։ Այսինքն՝ լուրջ ռիսկ կա, որ այդ տեղեկությունները կօգտագործվեն ոչ նպատակային, այսինքն՝ ապօրինի։ Երկրորդը՝ արդյունավետության մասին։ Այն մեթոդները, որոնց մասին խոսում էին, թե ով երբ զանգեց, ոնց զանգեց, դրանք այնքան էլ արդյունավետ չեն։ Այդ ոլորտի մասնագետները, որոնց հետ ես զրուցել եմ, կարող են խորհրդարանին 10-15 րոպեում բացատրել, որ այդ մեթոդներով հնարավոր չէ տեղորոշել։ Թե ով ում հետ է խոսել, վարակի առումով դա ոչինչ չի տալու, ընդամենը հսկողին թույլ է տալու պարզել, թե Պողոսն ում է զանգել, քանի անգամ է զանգել։ Ճիշտ է՝ ասում են, որ չեն գաղտնալսելու, բայց Նիկոլ Փաշինյանի, Սասուն Խաչատրյանի և Արթուր Վանեցյանի գաղտնալսումը ցույց տվեց, որ ոչ ոք ապահովագրված չէ դրանից։ Ստացվում է, որ Ազգային ժողովի ընդունած օրենքն անարդյունավետ է։ Հեռախոսային կապը կարող են պարզել, բայց ֆիզիկական կոնտակտը պարզել հնարավոր չէ։ Այս մասին ԱԺ-ի 71 պատգամավոր չեն ցանկացել տեղեկանալ։ Եվ պաթոսի մեջ, բոցավառ ելույթներով դրեցին ու քվեարկեցին։

– Դուք կարծում եք, որ բացի պատկան մարմիններից՝ այլ անձի՞նք էլ կարող են օգտագործել այդ օրենքի շրջանակում ստացված տեղեկությունները։

– Հիմա տեսեք. երկիրն ունեցել է արատավոր իրավապահ համակարգ։ Այսինքն՝ եղել են ԱԱԾ ծառայողներ, դատախազներ, ՀՔԾ աշխատողներ, որոնք ծառայել են պետության զավթիչներին։ Բաղրամյան 26-ի հանցագործ ռեժիմն ասել է՝ հլը գնացեք, էս ինչին էս ինչ բանն արեք, էս ինչին գաղտնալսեք և այլն։ Հիմա այդ համակարգերը չեն մաքրվել։ Մենք խոսում ենք դիմակներ հագնելու մասին, որպեսզի վիրուսից զերծ մնանք, իշխանությունն ասում է՝ դիմակավորվեք, ձեռնոց հագեք, որպեսզի վիրուսից զերծ մնաք և այլն, սակայն իրավապահ համակարգը զավթման չի ենթարկել։ Ես հիմա վստահաբար գիտեմ, որ քննչական մարմիններում, ԱԱԾ-ում բազմաթիվ պաշտոնյաներ կան, որոնք հակաօրինական, հակամարդկային գործողություններ են արել, հանցագործներ են։ Փաստացի կարող եմ ապացուցել։

– Եվ այս պարագայում, ըստ Ձեզ՝ կարող են օգտվե՞լ այս տվյալներից։

– Կներեք, իսկ իշխանությունից որևէ մեկը՝ վարչապետը, փոխվարչապետը, ԱԺ նախագահը կարո՞ղ են երաշխիք տալ, որ այդ համակարգը չի օգտվելու այս նախագծից։ Եթե կարող են երաշխիք տալ, կարո՞ղ են ասել, թե ով է գաղտնալսել Նիկոլ Փաշինյանին, Սասուն Խաչատրյանին ու Արթուր Վանեցյանին։ Ինչո՞ւ դա չի բացահայտվել մինչև հիմա։ Չի բացահայտվել, չէ՞։ Հիմա այդ ի՞նչ մի դժվարություն է հասարակ քաղաքացուն գաղտնալսելը։ Եթե իշխանության մեջ կա մեկը, ով կարող է երաշխավորել, թող ելնի ու ասի։ Չեն կարող։ Այսինքն՝ զավթված համակարգն առանց մաքրելու՝ դու լրացուցիչ անգամ հնարավորություն ես տալիս այդ համակարգին ամբողջ երկիրը գաղտնալսելու։ Տղե՛րք, առյուծի սի՞րտ եք կերել։ Այդ որտեղի՞ց իմացաք, որ այդ հնարավորությունը տալով Սերժիկի, Ռոբիկի հանցագործներին, որոնք մինչև հիմա աշխատում են այդ համակարգերում, ինֆորմացիայի արտահոսք չի լինելու։ Բացի այդ՝ կա՞ն համակարգիչներ, որոնք կարող են մոտ 4 մլն հեռախոսազանգերի վերաբերյալ ինֆորմացիան օպերատիվ կերպով ընդունել ու մշակել։ Եթե ունիեն, լավ, եթե չունեն՝ պետք է դիմեն այլ երկրների, որոնք ունեն այդ հնարավորությունը։ Այդ դեպքում էլ այլ երաշխիքի հարց է առաջ գալիս՝ ուրիշ պետությունների ինֆորմացիա տալն ի՞նչ է նշանակում..

Մերի Մարտիրոսյան