Արցախի կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ՝ Բակո Սահակյանի գլխավորությամբ

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նախագահին է ներկայացվել հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Բակո Սահակյանը նշել է, որ այդ աշխատանքներն իրականացնելիս պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել պետական և մասնավոր ձեռնարկություններին, հատկապես՝ քաղաքացիներին ծառայություն մատուցող ընկերություններում իրականացվող աշխատանքներին, մայրաքաղաքի, շրջկենտրոնների, մեծ բնակավայրերի այն տարածքներին, որտեղ քաղաքացիների ակտիվ շարժեր կան:

Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված, ինչպես նաև Արցախում վարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող համալիր միջոցառումների շրջանակում, Հայաստանի ներսում և ՀՀ-ից Արցախ ու հակառակ ուղղություններով մտցված սահմանափակումների վերաբերյալ նախագահը նշել է, որ անցակետերում աշխատանքը պետք է իրականացվի բարձր մակարդակով, իսկ քաղաքացիները պետք է պատշաճ ձևով տեղեկացվեն տեղաշարժի հետ կապված բոլոր սահմանափակումների մասին:

Անցակետերում իրականացվող ծառայության շուրջ քննարկման ընթացքում նախագահին զեկուցվել է, որ Արցախ մուտք գործող բոլոր մեքենաները տեղում ախտահանվում են: Նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ու Արցախի մեր հայրենակիցները ըմբռնումով են մոտենում ստեղծվող անհարմարություններին, ընդգծելով, որ վարակի տարածումը կանխող տարբեր միջոցառումները, ցավոք, մեր քաղաքացիների համար որոշակի դժվարություններ են ստեղծում, որի հաղթահարման ուղղությամբ օպերատիվ շտաբը լրացուցիչ աշխատանքներ է իրականացնում:

Առողջապահության նախարարը նիստի մասնակիցներին ներկայացրել է անցնող շաբաթվա ընթացքում իրականացված աշխատանքների, բուժհաստատություններում իրականացվող լրակահավորման միջոցառումների ու պահուստների ընթացիկ համալրումների մասին ամփոփ տեղեկատվություն: Նախագահն ընդգծել է, որ խիստ կարևորում է նաև ԶԼՄ-ների հետ ակտիվ, օպերատիվ աշխատանքն ու քաղաքացիների համար հետադարձ կապի ապահովման անհրաժեշտությունը և հանրության շրջանում իրականացվող իրազեկման արշավները: