Նիկոլ Փաշինյանը «բարձր որակի» է գնահատում Արցախի ընտրությունները՝ անտեսելով մտահոգիչ փաստերը

Լուրեր

18.11.2024 | 19:21
Վարչապետը շրջայց է կատարել Վատիկանի թանգարաններում, ծաղիկներ խոնարհել Գրիգոր Լուսավորչի և Գրիգոր Նարեկացու արձանների մոտ
18.11.2024 | 19:10
Սրա վերջը եկե՞լ է. Փաշինյանի «խնդրանքից» հետո 6 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարականի դիմում է գրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 19:00
Աջ ոտքի գուլպան հանում է, հագցնում ձախ ոտքին և հակառակը․ սա է այս հրաժարականների էությունը․ Հայկ Մամիջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 18:51
Արգիշտի Քյարամյանը աշխատանքային վերջին խորհրդակցությունն է անցկացրել
18.11.2024 | 18:41
Շոլցը նախկինի պես համաձայն չէ Ուկրաինային TAURUS թևավոր հրթիռներ մատակարարել
18.11.2024 | 18:32
Նախորդ շաբաթ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 170 մեքենա
18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունները «բարձր որակի» է գնահատել․ «Դրա մասին վկայում են ընտրությունների պաշտոնական արդյունքները։ Արձանագրենք, որ նախագահական ընտրությունների հանգուցալուծումը 1-ին փուլում անելու համար Արայիկ Հարությունյանին չի հերիքել ընդամենը մի քանի հարյուր ձայն։ Եվ այս փաստն ինքնին խոսուն է»։

Մասիս Մայիլյանի ու Արայիկ Հարությունյանի միջև նախագահական մրցավազքի երկրորդ ռաունդը նշանակված է ապրիլի 14-ին։ Տարօրինակ է, սակայն, որ վարչապետ Փաշինյանը բարձր գնահատականի է արժանացնում ընտրություններն այն դեպքում, երբ ընտրողների ազատ կամքի վրա ապօրինի ազդեցությունների ու միջամտությունների մասին են հայտարարում ընտրական պրոցեսը դիտարկած «Ականատես» առաքելությունն ու «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը։ Բայց մինչ արձանագրված մտահոգիչ փաստերին ու գնահատականներին գալը, հասկանանք, թե որն է եղել ՀՀ կառավարության նպատակադրումը՝ կապված Արցախի ընտրությունների հետ։

Դեռ անցած տարի օգոստոսի 5-ին Ստեփանակերտի հրապարակում Նիկոլ Փաշինյանը հնչեցրել է համազգային կոնսենսուսներ, որոնցից երկրորդ կետը ընտրությունների մասին էր։ Ըստ վարչապետի՝ ՀՀ-ն պետք է հանդես գար որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և դրա միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր․ «ժողովրդի կամքի աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործողություն։ Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային և ժողովրդավարական միջավայրում և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը»,- բազմահազար արցախցիների առաջ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ շաբաթներ անց ՀՀ կառավարությունը 33 մլն 680 հազար դրամ էր հատկացրել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի Ստեփանակերտի գրասենյակին և «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին՝ արցախյան ընտրությունները դիտարկելու նպատակով։ Այս երկու փորձառու կազմակերպություններին արցախյան ընտրություններում դիտորդություն պատվիրակելով, Հայաստանի կառավարության նպատակը, ըստ երևույթին, անաչառ և օբյեկտիվ պատկեր ունենալն էր՝ արդյոք Արցախում ընտրությունները կանցկացվեն այն բարձր չափանիշներով, ինչպիսին 2018-ի դեկտեմբերի 9-ի ՀՀ խորհրդարանական ընտրություններն էին և արդյոք իշխանությունը Արցախում կձևավորվի արցախցիների կամքի ազատ արտահայտմամբ։

Հակառակ համընդհանուր սպասելիքներին, դիտորդական կազմակերպությունները ոչ այնքան բարձր գնահատականի արժանացրին Արցախի ընտրությունները՝ բերելով փաստեր ընտրողների կամքի վրա արգելված միջամտություններ կիրառելու, հանցագործություններ բացահայտելիս Արցախի իրավապահների անգործության, հանձնաժողովների նախագահների կողմից քվեաթերթիկի լուսանկարահանումները չնկատելու վարքագծի, անգամ՝ այդպիսի հրահանգ ունենալու, վարչական ռեսուրսի կիրառման ու բարեգործության անվան տակ կաշառք տալու մասին։

«Ականատես» դիտորդական առաքելությունը նշել է, որ քվեարկությունն ընթացել է մասամբ լարված մթնոլորտում։ Գրանցվել է ընտրողների մասնակցության բավականին բարձր ցուցանիշ։ Բազմաթիվ տարերային խախտումների հետ միաժամանակ տեղ են գտել մի շարք կրկնվող երևույթներ, որոնք հիմք են տվել ենթադրելու, որ դրանք եղել են միտումնավոր և կազմակերպված․ «Ցրված կամ դրվագային խախտումների համատեքստում համեմատաբար ավելի արտառոց և ուշագրավ է եղել բազմաթիվ ընտրողների կողմից քվեարկած քվեաթերթիկները լուսանկարելու երևույթը, որոնց մեծամասնությունը, ինչպես պարզվել է դիտարկման արդյունքում, քվեարկած են եղել Արայիկ Հարությունյանի կամ «Ազատ հայրենիք» կուսակցության օգտին»։ «Ականատեսը» եզրակացրել է, որ մարտի 31-ին Արցախի համապետական ընտրություններում խախտումների մեծ մասը եղել է դրվագային, բայց մի շարք երևույթների, մասնավորապես ընտրության արդյունքների պատկերմամբ քվեաթերթիկների լուսանկարահանման պրակտիկան հիմք են տալիս ենթադրել, որ դրանք եղել են կազմակերպված․ «Բազմաթիվ ընտրողների կամարտահայտումը չի եղել ազատ, այլ վերահսկվել է որոշ քաղաքական ուժերի կողմից, ինչը կարող էր ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա»։

«Ականատես» դիտորդական առաքելության արձանագրած փաստերն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ :

«Ականատես» դիտորդական առաքելության միջանկյալ տեղեկանքն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ:

Կառավարության դրամաշնորհով արցախյան ընտրությունները դիտարկած «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը ստացել է բազմաթիվ ահազանգեր քարոզչության հետ զուգորդվող կամ թեկնածուների հետ կապակցված բարեգործության մաին: «Այդ հանգամանքները հիմք են տվել մտածելու, որ ընտրողների կամքի վրա եղել է ընտրական օրենսդրությամբ արգելված ներգործություն»,- նշում է ԻՔՄ-ն։

Կազմակերպության դիտորդները ընտրատեղամասերում արձանագրել են քվեաթերթիկը լուսանկարելու բազմաթիվ դեպքեր՝ կան տեսանյութեր։ Ընդ որում՝ այս դեպքերից և ոչ մեկով հանձնաժողովի անդամը չի դիմել տեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին: Հանձնաժողովների նախագահներից մի քանիսը դա պատճառաբանել են քվեաթերթիկ լուսանկարելու դեպքում ոստիկանին չդիմելու հրահանգավորմամբ: ԻՔՄ դիտորդները փաստեր ունեն ընտրողների՝ կազմակերպված տեղափոխությունների, տեղամասային կենտրոնի հարակից տարածքում մարդկանց կուտակումների, վիճաբանությունների, քվեաթերթիկը դուրս տանելու փորձերի և այլնի մասին։

«Նկարագրված երևույթների՝ ընտրությունների արդյունքների վրա ազդեցության գնահատման համար կարևոր հանգամանք է տեղամասերում քվեարկության գաղտնիության պահպանման բազմաթիվ խնդիրները։ Մասնավորապես, սա առավել մտահոգիչ տրամաբանական եզրահանգումների հիմք է տալիս այն հանգամանքների լույսի ներքո, որ ընտրողների կողմից քվեաթերթիկը լուսանկարելու դեպքերը կրել են պարբերական և զանգվածային բնույթ, ընտրական հանձնաժողովների նախագահները այդ դեպքերով չեն դիմել ոստիկանության ծառայողներին։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սեփական քվեաթերթիկը լուսանկարելը, ինչպես նաև քվեարկության գաղտնիության խախտման այլ արտահայտումները կրում են լատենտային բնույթ, որպես կանոն եզակի դեպքերում են նկատվում դիտորդների կողմից՝ կարող ենք ենթադրել, որ այդ դեպքերը եղել են շատ ավելի շատ, քան նկատվել են մեր դիտորդների ու այլ սուբյեկտների կողմից, սակայն դրանց քանակը ճշգրիտ գնահատել հնարավոր չէ։ Ըստ այդմ՝ նաև հնարավոր չէ ճշգրիտ թվային գնահատական տալ, թե Արցախի Հանրապետության ընտրողների քանի՞ տոկոսն է, որ կաշկանդված լինելով ստացած բարեգործությամբ կամ իրենց նկատմամբ կիրառված վարչական լծակներով, քվեարկության խցիկներում չեն կարողացել իրականացնել իրական կամարտահայտում»,- զեկույցում փաստում է ԻՔՄ Ստեփանակերտի գրասենյակը։

Դիտորդական կազմակերպությունների տեղեկանքներն ուսումնասիրելիս ակնհայտ է դառնում, որ Արցախի ընտրությունները ամենևին էլ աչքի չեն ընկել այն «բարձր որակով», ինչ նշում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ինչն ակնհայտ էր 2018 թվականի դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ։ Բաց է մնում միայն մեկ, բայց գերկարևոր հարց՝ ի՞նչ փաստերի ու տեղեկությունների վրա է հիմնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «բարձր որակի» գնահատելով ընտրությունները, եթե իր իսկ կողմից դիտորդության պատվիրակված կազմակերպությունները բերում են հակառակը փաստող տվյալներ։

Ի դեպ, ի տարբերություն «Ականատես» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» դիտորդական առաքելությունների, ՀՀԿ-ական նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի ղեկավարած ՀԿ-ն Արցախի ընտրությունների վերաբերյալ նշել է, թե չնայած արձանագրված խախտումներին` դրանք էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա: «Ընտրությունների ընթացքը հիմնականում եղել է խաղաղ, կազմակերպված, ժողովրդավարական չափանիշներին համապատասխան` ապահովելով ընտրությունների թափանցիկությունը և մրցակցային բնույթը»:

 

Ռոբերտ Անանյան