BBC-ն Հայաստանն Ադրբեջանի հետ է համեմատել․ ինչպե՞ս են երկրները պայքարում կորոնավիրուսի դեմ, սակայն հաղթում ընդդիմությանը

Լուրեր

18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
Բոլորը

Ողջ աշխարհում իրավապահների ուշադրության կենտրոնում է այն, որ որոշ երկրների կառավարություններ փորձում են կորոնավիրուսի դեմ պայքարն օգտագործել որպես առիթ՝ ընդդիմության ու չվերահսկվող ԶԼՄ-ների նկատմամբ ավելի մեծ ճնշումներ գործադրելու և իրենց ավելի լայն լիազորություններ վերապահելու համար։ Այս մասին գրում է BBC—ի ռուսական ծառայությունը։ Որպես օրինակ՝ հոդվածագիրը մի քանի երկիր է ներկայացնում, որոնց թվում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Թուրքիան, Ղրղզստանը, Չինաստանը և Հունգարիան։

Նկարագրելով Հայաստանում տիրող իրավիճակը՝ հեղինակը հիշեցնում է, որ մարտի 16-ին Հայաստանի իշխանությունները երկրում արտակարգ դրություն հայտարարեցին, ինչը ներառում էր նաև մի շարք սահմանափակումներ ԶԼՄ-ների համար։ Համաձայն նոր կանոնների՝  կորոնավիրուսի մասին սոցիալական ցանցերում ցանկացած հրապարակում, ռեպորտաժ և նույնիսկ գրառում կարող է պարունակել միայն իշխանությունների կողմից տրամադրված տվյալներ՝ լիովին արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը, այսինքն ՝ առանց դրա խմբագրման: Եթե լրատվամիջոցները տեղեկություն հրապարակեն՝ առանց պաշտոնական աղբյուրներին հղում տալու, ապա պարտավոր են տվյալ թեմայի շուրջ տարածել պաշտոնական հայտարարություն կամ հերքում՝ այն ստանալուց կամ հրապարակվելուց հետո երկու ժամվա ընթացքում:

BBC-ի հոդվածում նշվում է, որ, միևնույն ժամանակ, ոստիկանությունը հաճախ ճնշումներ է գործադրում լրագրողների վրա, որոնք լուսաբանում են կորոնավիրուսի թեման: Օրինակ՝ ոստիկաններն անձամբ այցելել են լրագրող Մարինե Խառատյանի տուն և պահանջել, որ հեռացնի ֆեյսբուքյան իր գրառումը: Լրագրողի հրապարակման համաձայն՝ գործարանի ղեկավարները պահանջել են, որ աշխատակիցները գնան աշխատանքի ՝ անկախ նրանից՝ հիվանդության ախտանիշեր ունեն, թե՝ ոչ

Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը ստիպված է եղել ջնջել մի հոդված, որտեղ, վկայակոչելով CNN-ին, նշված է եղել, թե Իրանում, միջին հաշվով, ամեն 10 րոպեի ընթացքում կորոնավիրուսից մեկ մարդ է մահանում: Աղբյուրը նշում է, որ Հայաստանի իշխանությունների գործողությունները քննադատվել են ԵԱՀԿ-ի և «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության կողմից, ինչից կարճ ժամանակ հետո իշխանությունները թույլ են տվել հրապարակել կորոնավիրուսի մասին նաև այն տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել միջազգային պաշտոնական աղբյուրներից: Հոդվածում ասվում է նաև, որ կորոնավիրուսից բացի՝ այլ թեմաներով գրված նյութերը Հայաստանում չեն գրաքննվում:

Ադրբեջանի օրինակը ներկայացնելիս՝ հոդվածի հեղինակը հիշեցնում է մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե «5-րդ շարասյունը» և «ազգային դավաճանները» կարող են օգտվել կորոնավիրուսի պանդեմիայից՝ սադրանքներ իրականացնելու համար։ Ալիևը նաև ընդդիմությանը մեղադրել էր խառնաշփոթ ու խուճապ տարածելու համար։ Սրանից երկու օր անց, տեղի ընդդիմադիր «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Անարա Մելիքովային 10 օրով կալանավորեցին՝ վարչական պատասխանատվության ենթարկելով կարանտինի կանոնները խախտելու համար։ Մարտի 25-ին 10 օրով կալանավորեցին նաև ընդդիմադիր մեկ այլ՝ «Հանրապետական այլընտրանքի» անդամ Արասթուն Բախշալիևին։ Կալանավորման պաշտոնական պատճառը ոստիկանությանը դիմադրելն էր։ Այնուամենայնիվ, նրա կուսակից ընկերների կարծիքով, Բախշալիևի ազատազրկման պատճառը Ֆեյսբուք սոցիալական ցանցում նրա կատարած գրառումն էր, որն իշխանությունների կարծիքով կարող էր «խուճապ տարածել»։

Հոդվածագիրը հիշատակում է նաև ադրբեջանական ընդդիմադիր Թոֆիք Յագուբլուի կալանավորումը։ Ոստիկանության հայտնած տեղեկությամբ՝ կայանատեղիում Յագուբլուի մեքենային մեկ այլ մեքենա է բախվել, ՃՏՊ-ի մեղավորները մոտեցել են քաղաքական գործչին, վերջինն էլ հարձակվել է նրանց վրա։

Աղբյուրը հավելում է, որ Ադրբեջանում ընդդիմության ներկայացուցիչների շղթայական ձերբակալությունների վերաբերյալ արդեն անհանգստություն ու վրդովմունք են հայտնել միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Նելլի Մելքոնյան