Բանակային կարգապահություն՝ եզդիաբնակ գյուղում. Միջնատունը պայքարում է կորոնավիրուսի տարածման դեմ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
09.10.2026 | 09:42
Անտոնիո Ֆերնանդեսը հրապարակել է ֆուտզալի Հայաստանի հավաքականի կազմը
09.10.2026 | 09:34
Փաշինյանն ու Փեզեշքիանը քննարկել են Հայաստան–Իրան հարաբերությունների զարգացումն ու նոր ծրագրերը
08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Եզդիական Միջնատուն համայնքը ծաղկող գյուղ չես համարի: Գտնվելով Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակից 51 կիլոմետր հեռավորության վրա՝ երկու տարի առաջ խոշորացվել է 11 եզդիաբնակ այլ գյուղերի հետ՝ Ալագյազ համայնքի կազմում։ 175 մշտական բնակիչ ունի, վերջին տարիներին ծնունդ չի եղել, գյուղից 7 ընտանիք էլ հեռացել է:

Այս օրերին բանակային կարգապահություն է Արագածոտնի եզդիաբնակ Միջնատուն գյուղում, Factor.am-ին հավաստիացնում է գյուղի բուժքույր Կարինե Խաչատրյանը, որը սեփական միջոցներով է հարևան Մելիքգյուղից գալիս Միջնատուն՝ կտրելով 10 կիլոմետր ճանապարհ: Բուժքույր Կարինեն ազգությամբ հայ է, բայց դա չի նվազեցնում նրա հոգատարությունը եզդի հարևանների նկատմամբ, հատկապես՝ այս օրերին, երբ կորոնավիրուսը գրավել է ամբողջ աշխարհը։ Ոչ մի խուճապ չկա լեռներում թաքնված, շատերին անհայտ փոքրիկ Միջնատունում:

«Ընդհանուր առմամբ, գյուղում շատ հանգիստ է, ես պարբերաբար այցելում եմ, կորոնովիրուսի թեմայով մարդկանց հետաքրքրող հարցերին պատասխանում եմ։ Գյուղում կորոնավիրուս չկա, աշխատում են իրար հետ չշփվել, ամեն ինչ լավ է»,- պատմում է տիկին Կարինեն։

Կարանտինի պայմաններին հետևում են սրբորեն։ Ձմեռն այստեղ սովորականից երկար է։ Բնակավայրում խանութ չկա, գյուղացիները գնումների համար հասնում են հարևան Ապարան՝ 18.5 կիլոմետր հեռու։ Միջնատունից մինչև գլխավոր ավտոճանապարհ՝ Ալագյազի խաչմերուկ, 6 կիլոմետրանոց խիստ անբարեկարգ ճանապարհ է, որը ձմռանը դառնում է անանցանելի:

«Մթերքը, կենցաղային ապրանքները առնում են մի քանի շաբաթվա, ամսվա հաշվարկով։ Ինչքան էլ տարօրինակ է, հենց առաջին օրերից իրենք ինքնամեկուսացել են իրենց տներում, դեռ տեղաշարժի սահմանափակում չէր էլ մտցված։ Եթե խիստ անհրաժեշտ է, բժշկի են գնում՝ դիմակով, ձեռնոցներով, անձնագրով և թերթիկով՝ անպայման լրացված, թե ուր են գնում, ինչի համար»,- հավաստեց Կարինե Խաչատրյանը։

Միջնատունը ենթակառուցվածք չունեցող գյուղերից է։ Չունեն համայնքապետարանի շենք՝ վարչական ղեկավարը «նստում է» քարերի վրա հարմարեցված «դոմիկում»։ Ավելորդ է դառնում խոսել բուժկետ ունենալու մասին: Ամենամոտ բուժհաստատությունը 16 կմ հեռու՝ Ծաղկահովիտի բժշկական կենտրոնն է։ Կորոնավիրուսի դեմ բժշկական միջոցներ պետությունը չի տալիս, բուժքույր Կարինեն իր ունեցած դիմակն ու ալկոգելն է բաժին հանում գյուղացիներին. «Երբ գնում եմ գյուղ, ես եմ ապահովում իմ միջոցներով, ամբուլատորիայից ոչինչ չեն տվել։ Մարդիկ լսում են իմ հորդորներն ու պահպանում են կանոնները։ Իրենք գիտեն, որ եթե պահպանեն հիգիենայի կանոնները, չեն վարակվի»:

Միջնատունցիները հակառակվել են այս օրերի թրենդին՝ նույնիսկ սեզոնային գրիպով չեն հիվանդանում, իսկ հիմնական հարցը, որ տալիս են բուժքրոջը՝ ինչքան կտևի կորոնավիրուսը։

Մելիքգյուղում ապրող Կարինե Խաչատրյանի ընտանիքը ևս ինքնամեկուսացված է, միակ դուրս ու ներս անողն ինքն է՝ բուժքրոջ պարտականությունն է ստիպում։ Բուջքրոջ աշխատանքն այսօր ամենավտանգավորներից է, հաճախակի են հիվանդների հետ շփվող բուժաշխատողները հիվանդանում կորոնավիրուսով։ Կարինե Խաչատրյանն ինքն իրեն պաշտպանում է. «Դիմակ եմ կրում, ձեռնոցներ, օգտագործում եմ ալկոգել՝ շփումներից առաջ, հետո, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը»։

Հավելենք, որ կորոնավիրուսի կասկածով Միջնատուն գյուղում շտապօգնության կանչեր չեն եղել։

Ռոբերտ Անանյան