Մտահոգված ենք․ Արցախում ընտրությունները պետք է հետաձգել․ Դանիել Իոաննիսյան

Լուրեր

15.01.2026 | 23:35
Ավարտվել է ՀՀ շախմատի առաջնությունների 3-րդ խաղափուլը․ Զավեն Անդրիասյանը միանձնյա առաջատար է
15.01.2026 | 23:17
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
15.01.2026 | 23:03
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի հերթական հաղթանակը
15.01.2026 | 22:57
ՀՀ ԱԳ փոխնախարարը և Կարլ Կրեսը քննարկել են օգոստոսի 8-ի հուշագրերի իրականացմանն ուղղված քայլերը
15.01.2026 | 22:37
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
15.01.2026 | 22:24
Grok չաթբոտն այլևս չի կարողանա «մերկացնել» մարդկանց
15.01.2026 | 22:10
Սաուդյան Արաբիան, Կատարը և Օմանը համոզել են Թրամփին՝ «Իրանին հնարավորություն տալ». AFP
15.01.2026 | 21:54
Մինեապոլիսում ներգաղթի աշխատակիցը կրակել է վենեսուելացի ներգաղթյալի ոտքին
15.01.2026 | 21:41
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.01.2026 | 21:29
Հեռախոսներ են ներկրել մաքսանենգ ճանապարհով. ՊԵԿ-ը՝ կոմիտեի ձերբակալված պաշտոնյաների մասին
15.01.2026 | 21:13
Անկախ ԲԴԽ կազմից՝ Խորհուրդը չի կարող Դավիթ Հարությունյանի գործով տրիբունալ լինել. փաստանամ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 21:00
Ադրբեջանի հարձակումը կլինի ԱՄՆ-ի շահի դեմ․ ՀՀ է գալիս ամերիկյան ֆինանսը և տնտեսական շահը․ Արմինե Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:45
10,000 դոլար կաշառք՝ դատավորներին. երեք անձ ամբաստանյալի աթոռին է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.01.2026 | 20:33
ԱՄՆ-ը Կարիբյան ծովում պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավ է կալանել
15.01.2026 | 20:21
Քաղաքական խորհրդակցություններ` Հայաստանի և Գերմանիայի ԱԳՆ-ների միջև
Բոլորը

Արցախի իշխանությունները, կարծես թե, մտադիր են նախագահի ու խորհրդարանի ընտրությունները անցկացնել մարտի 31-ին, չնայած որ կորոնավիրուսի տարածման վտանգը առկա է։ ՀՀ-ում մոտ 290 վարակման դեպք է արձանագրվել ու  մեկ քաղաքացի է մահացել։ Այսօրվանից արգելվեց ՀՀ-ից բոլոր անձանց մուտքը Արցախ, եթե չունեն այնտեղի քաղաքացիություն։ Արցախյան ընտրությունների ընթացքը ՀՀ-ից դիտարկելու են «Իրազեկ քաղաքացիների միավորում» և Թրանսփարենսի ինթերնեշնլ» հասարակական կազմակերպությունները։ ԻՔՄ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ կորոնավիրուսի վտանգը Արցախում ընտրական մթնոլորտը դարձրել է ոչ բարենպաստ։

«Սա ընտրությունների անցկացման նորմալ վիճակ չէ։ Ընտրողներն իրենց ազատ չեն զգալու։ Մարդկանց կաշկանդում է կորոնավիրուսի տարածման վտանգը։ Մտավախություն ունենք, որ շատ ընտրողներ ուղղակի կկաշկանդվեն տեղամաս գնալուց, ընդ որում՝ սա ավելի շատ կանդրադառնա անկախ ընտրողների վրա, իսկ նրանք, որ բարեգործություն են ստացել թեկնածուներից, մի տեսակ պարտավորված են գնալ-քվեարկելու, իսկ ոչ մի պարտավորություն չունեցող քաղաքացիները կարող է քիչ գնան և դա ազդի ընտրությունների արդյունքների վրա։ Մենք դրանից բավականին մտահոգված ենք»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նա հույս է հայտնում, որ ընտրությունները մարտի 31-ին անցկացնելու մտադրությունից իշխանությունը կհրաժարվի․ «Ոչ միայն ընտրողների կաշկանդվածությունը կանցնի, այլև թեկնածուները կկարողանան նորմալ բազմամարդ քարոզչություն իրականացնել, այսօր դռնփակ հանդիպումներ չեն անցկացվում, մարդիկ բացօթյա հավաքներից էլ են զգուշանում։ Որևէ մեկը չի կարող թեկնածուին ասել՝ հավաք մի արա, բայց կորոնավիրոսի տարածման վտանգը չգրված կոնսենսուս է ապահովել թեկնածուների շրջանում, որ փակ հանդիպումներ չարվեն»։

Երբ էլ ընտրությունները տեղի ունենան, հայաստանյան կազմակերպությունները ողջ ծավալով կիրականացնեն դիտորդություն։ ՀՀ-ից Արցախ մեկնող դիտորդները կորոնավիրուսի թեստեր կհանձնեն, որպեսզի վարակի տարածման ռիսկը բացառվի, ու նաև, որ Արցախի ընտողները վստահ լինեն՝ եթե տեղամասում կա հայաստանյան դիտորդ, այդ տեղամասը առողջապահական լրացուցիչ վտանգ չի ներկայացնում։

Արցախյան այս ընտրություններին միջազգային դիտորդներ ու լրատվամիջոցներ ներկա չեն լինի՝ պատճառը կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի արգելքներն են։ Կլինեն նորամուծություններ Արցախում՝ ԻՔՄ-ի խորհրդատվական աջակցությամբ Ստեփանակերտի ու շրջկենտրոնների 280 տեղամասերից 40-ում կտեղադրվեն տեսախցիկներ, ընդ որում՝ պատկերի հետ կհեռարձակվի նաև ձայն։ Իոաննիսյանի հաշվարկներով՝ ընտրազանգվածի կեսից ավելին տեսախցիկներով հագեցած տեղամասերում կքվեարկեն։ Միջազգային դիտորդների ու լրատվամիջոցների բացակայությունը փոքր-ինչ կլրացնեն պաշտոնական և հասարակական սեկտորների բրիֆինգները օտար լեզուներով թարգմանելով։ Իոաննիսյանն ասում է՝ միջազգային գործընկերների բացակայությունը ևս մեկ փաստարկ է՝ ինչու է պետք հետաձգել ընտրությունները. «Շատ կարևոր էր նրանց միջոցով աշխարհին ցույց տալ, որ Արցախում ընտրությունների որակը անհամեմատելի է Ադրբեջանում ընտրությունների հետ՝ նույնիսկ առկա խնդիրներով հանդերձ»։

Չորս օր է մնացել քվեարկությանը, արդյոք տեղամասերում կեղծիքի ռիսկ կա, Դանիել Իոաննիսյանն այս պահին զերծ է մնում գնահատականներից, հակառակը, ասում է՝ հայաստանյան դիտորդական կազմակերպությունները լրջագույն խնդիրներ են արձանագրել, այդ թվում՝ հանցագործություններ և հաղորդում ներկայացրել Արցախի դատախազություն։

Առավել խնդրահարույց դեպքերից Իոաննիսյանը բերեց Մարտունիի քաղաքապետի ու մի խումբ աջակիցների կողմից կուսակցություններից մեկի անդամների մուտքը քաղաք արգելելը՝ խոչընդոտելը քարոզչությունը, ու թեև Դատախազություն հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել, քրեական գործ հարուցված չէ։ Եվ դա այն դեպքում, երբ ինքը՝ քաղաքապետը հայտարարել է, որ իր նպատակը քարոզչության խոչընդոտումն է եղել:

«Դա մեզ համար մտահոգիչ է։ Մտահոգիչ է ոչ միայն Մարտունիի քաղաքապետի պահվածքը, այլև՝ ոստիկանության անգործությունը։ Երբ ի նշան բողոքի այդ կուսակցությունը փակեց փողոցը, բերման ենթարկեցին նրանց և բերման ենթարկվողը կողոսկրի վնասվածք ստացավ, ու կրկին քրեական գործ հարուցված չէ»,- նշեց Իոաննիսյանը։ Բակո Սահակյանը, ըստ դիտորդական կազմակերպության ղեկավարի, հանրայնորեն չեզոքություն է պահպանում, սակայն Ոստիկանությունը անգործության է մատնված։ Իրավապահ կառույցները բավարար չափով չեն արձագանքում հանցագործության մասին հաղորդումներին։

Վերջում հավելենք՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում Արցախի ԿԸՀ-ն բոլոր ընտրողներին կհատկացնի անհատական ձեռնոցներ, գրիչներ և դիմակներ՝ ընտրատեղամաս մտնելիս։ Բանակի քվեարկության մասով ևս զգուշություններ կան՝ բոլոր զինվորները նախքան տեղամաս մտնելը կհագնեն դիմակներ, ձեռնոցներ, որպեսզի հանկարծ չվարակվեն կորոնավիրուսով։

 

Ռոբերտ Անանյան