Արցախում ընտրական գործընթացը կարող է բերել վարակի տարածման, ինչպես հարևան Իրանում եղավ. Արա Պապյան

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն չեղարկում է Արցախին տրվող օգնությունը. այս պահին Արցախում ամերիկյան միայն մեկ՝ ականազերծման ծրագիր էր գործում: Ինչպե՞ս կմեկնաբանեք Վաշինգտոնի այս որոշումը:

– Ոչ ցանկալի, բայց սպասելի, և դրա մասին ես ամիսներ առաջ էի ասել, երբ և՛ Ստեփանակերտից, և՛ Երևանից հնչում էին տարբեր մտքեր և դատողություններ, որոնք կարող էին վիրավորական լինել և ոչ արդարացի ԱՄՆ-ի հասցեին: Մասնավորապես, Արցախում, հիշենք, Ղասեմ Սոլեյմանիի մահվան հետ կապված շատ կտրուկ, հակաամերիկյան տարբեր հայտարարություններ եղան: Բացի այդ՝ վերջին շրջանում շատ բացահայտումներ եղան Արցախի ղեկավարության կողմից հսկայական բյուջետային միջոցների յուրացման, ինչպես նաև հանքերի անօրինական շահագործման մասին: Հետևաբար, ամերիկյան տեսանկյունից ո՛չ քաղաքական առումով, ո՛չ էլ արդարության համար, ճիշտ չէր սեփական հարկատուների փողերը ծախսել Արցախի վրա: Մյուս կողմից՝ մենք ունենք նաև Երևանից հայտարարություններ: Եթե հիշում եք՝ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ որևէ ղեկավար այդքան չի քննադատել ԱՄՆ-ին, որքան ինքը, ինչպես նաև զորախումբ ուղարկեց Սիրիա, որը որքան էլ մենք ներկայացնենք մարդասիրական առաքելություն, որ սիրիացի ժողովրդին ենք օգնում, ամերիկյան տեսակետից դա հակաամերիկյան քայլ է: Կա նաև երրորդ պատճառը, թեև՝ ամենաթույլը. տարիներ ի վեր ադրբեջանական լոբբին աշխատանք է տանում, և այս պայմանների հետևանքով որոշակի արդյունք պիտի տար:

– Այսինքն՝ այս հարցում նաև Հայաստանի իշխանությունների բացթողո՞ւմը կար: ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները, ամեն դեպքում, ջանասիրաբար աշխատում էին այս հարցով:

– Հայ համայնքը, իհարկե, հետևողական այդ աշխատանքը տանում էր, բայց պիտի հասկանանք, որ համայնքը կարող է միայն նպաստել որոշակի որոշումների կայացմանը, բայց չի կարող փոխել որոշումներ: Հիմա, եթե միջպետական հարաբերություններում մենք խնդիր ունենք, բնական է՝ համայնքի արդյունավետությունը զրոյացվում է: Եթե ամերիկյան տեսակետից ենք նայում, վերջին տարիների զարգացումները, բացի ԱՄՆ-ի հասցեին քննադատությունից ու մուննաթից, որևէ բան չկա՝ լինի խոսքով կամ գործողությամբ: Հետևաբար, կրկնում եմ, սա սպասելի, բայց ոչ ցանկալի էր: Ինչո՞ւ, որովհետև խնդիրը միայն գումարը չէ, այլ ինքնին փաստը, երբ ԱՄՆ-ն իր օրենքով, իսկ բյուջեն օրենք է, առանձին օգնություն էր տալիս Արցախին, դա որոշակի վերաբերմունքի ցուցանիշ էր:

– Ձեր կարծիքով՝ ի՞նչ հնարավորություններ ունենք իրավիճակը շտկելու, ի՞նչ գործողություններ են անհրաժեշտ:

– Այս տարի արդեն որևէ հնարավորություն չի լինի, բայց, բնականաբար, աշխատանք պետք է տարվի հաջորդ տարիների համար: Հատկապես, մենք առաջիկայում դրա համար շատ լավ առիթ ունենք. ապրիլի 23-ին լրանում է հայ-ամերիկյան միջպետական և դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակը: Մենք միակն ենք Հարավային Կովկասում, որին ԱՄՆ-ը ճանաչել է 100 տարի առաջ: Ո՛չ Վրաստանի, ո՛չ Ադրբեջանի անկախությունը ԱՄՆ-ն չի ճանաչել այն ժամանակ, ճանաչել է միայն հետխորհրդային շրջանում: Սա լավ առիթ է նախ՝ այդ քաղաքական փաստը մեջտեղ բերելու, քննարկելու, նաև շատ կարևոր է, ինչի մասին ես տարիներ ի վեր եմ խոսում, որ մենք երախտապարտ լինենք ԱՄՆ-ի իշխանություններին և ժողովրդին՝ Առաջին Հանրապետության տարիներին հարյուր հազարավոր որբերի կյանքը փրկելու համար, և դրա մասին պիտի խոսվի: Ես նաև ժամանակին հանդես էի եկել առաջարկով, որ պետք է Վուդրո Վիլսոնի հուշարձանը կանգնեցնել, քանի որ բացի քաղաքական խնդրից, որ լուծել է հայ-թուրքական սահմանի առումով, ի վերջո, իր ջանքերի շնորհիվ, պետական աջակցությամբ, 116 մլն դոլար է ծախսվել հայկական որբանոցների համար: Ընդ որում, այդ թիվն ամրագրվել է վերջերս ԱՄՆ-ում ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող զույգ բանաձևերում: Պիտի այդ քայլերն արվեն և հարաբերությունները բարելավվեն՝ գործողություններով և հայտարարություններով:

– Անդրադառնանք կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակին: Որոշ երկրներում այն նահանջում է, այլ երկրներում դեռ նոր դեպքեր են ի հայտ գալիս: Միաժամանակ, կանխատեսումների համաձայն, որի մասին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն է նշել, վիրուսն ամբողջությամբ հնարավոր կլինի հաղթահարել 1-1.5 տարի անց: Այս իրավիճակում, նման կանխատեսումը հաշվի առնելով, աշխարհաքաղաքական առումով ի՞նչ զարգացումներ սպասել:

– Առաջին բացասական մեծ զարգացումը՝ պիտի սպասել, որ համաշխարհային տնտեսությունն ավելի կկտրատվի, բավականին կդժվարանա ապրանքների, ծառայությունների, մարդկանց շարժը: Հաշվի առնելով, որ Հայաստանն այդ տեսանկյունից գտնվում է բավականին խոցելի վիճակում՝ առանց այն էլ մեկուսացված է, սա կլինի կրկնակի մեկուսացում: Հաստատապես, համաշխարհային տնտեսությունը վատթարանալու է, ռեցեսիայի մեջ է ընկնելու, թեև ինչ աստիճանի՝ դեռ հայտնի չէ, բայց մեզ վրա էլ դա անդրադառնալու է: Ավելին, արդեն իսկ անդրադարձել է, մասնավորապես, նավթի գների անկման մեջ, և դեռ էլի գնանկում է կանխատեսվում: Սա նշանակում է, որ ՌԴ-ն կանգնելու է տնտեսական կոլապսի առջև: Հայտնի է, որ մենք հարյուր հազարավոր հայաստանցիներ ունենք այնտեղ աշխատող, որոնք դրամական փոխանցումներ են կատարում, ինչն արդեն չի լինելու: Հաջորդը՝ մեր շուկայի հիմնական, եթե չասենք՝ մեծագույն մասը Ռուսաստանն է: Եվրասիական շուկայի գնողունակությունն ընդհանրապես արդեն իսկ կիսվել է, շարունակելու է ընկնել, ինչը նշանակում է, նախ՝ ավելի քիչ ենք այնտեղ ապրանք ծախելու, երկրորդ՝ փոխարժեքի անկման հետևանքով փոխանցվող փողը երկու անգամ քիչ է լինելու՝ դոլարի հետ համեմատած: Մյուս կողմից՝ մեր արտահանման 30 և ավելի տոկոսը գունավոր մետաղներն են՝ պղինձ, մոլիբդեն, ոսկի… դրանց գնի էական գնանկում կա, ինչն էլ բերելու է մեր արտահանումից ստացված եկամուտների կրճատում: Այսինքն՝ մեզ բավական ծանր ժամանակաշրջան է սպասվում: Միակ դրական բանն այն է, որ մեզ հետ միասին նաև Ադրբեջանում է վիճակը վատանում, հետևաբար՝ իրենք էլ շատ փող չեն ունենա երկարատև պատերազմի համար: Բայց այստեղ նաև վտանգ կա՝ այն առումով, որ երբ տնտեսական վիճակը վատանա Ադրբեջանում, շատ հնարավոր է՝ Ալիևը գնա արկածախնդրության, որպեսզի արտաքին վտանգով շեղի ներքին ընդվզումները կամ դրա պատճառով իր երկրում արտակարգ իրավիճակ մտցնի: Փաստորեն, մենք հաստատապես կանգնած ենք տնտեսական ճգնաժամի շեմին, ենթադրաբար՝ նաև որոշակի քաղաքական մարտահրավերների առջև:

– Պարո՛ն Պապյան, Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով արտակարգ դրություն մտցվեց: Որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ ԶԼՄ-ների գրաքննության մասով, դժգոհություն են առաջացրել, թեև Կառավարությունը քննարկում է այդ սահմանափակումը վերացնելու հարցը: Ընդհանուր առմամբ, արտակարգ դրության պայմաններում մտցված սահմանափակումներն առկա իրավիճակին համարժեք համարո՞ւմ եք:

– Ես, ճիշտ ասած, չեմ հասկանում՝ ինչո՞ւ են խոսքի ազատությունը սահմանափակում, որովհետև, այսպես կոչված, խուճապի դեմն առնելու հիմնավորումը հիմքեր չունի, որովհետև Հայաստանում որևէ խուճապային տրամադրություն չկա և չի էլ լինի, մենք սրանից ավելի բարդ բաներ ենք տեսել: Մյուս կողմից՝ եթե դու տալիս ես միակողմանի տեղեկություն և փակում ես այլ տեղեկության հնարավորությունը, ժողովուրդը կորցնում է վստահելիությունը քո նկատմամբ, դա իշխանության համար լավ չի: Եվ երրորդ՝ եթե անգամ երբեմն կեղծ լուրեր են տպվում, չեմ կարծում՝ միտումնավոր, այդուհանդերձ, դրա համար արդեն իսկ կան տարբեր օրենսդրական ակտեր, կարելի էր դրանցով գործել: Բայց այսպես համատարած արգելափակելը սխալ եմ համարում, որովհետև շատ դժվար է իրավական ձևակերպում տալ՝ ինչ է նշանակում խուճապածին. եթե ես լուր եմ արտատպում, որը խոսում է ինչ-որ երկրում մահերի մեծ թվի մասին, որն իրականությանը համապատասխանում է, ինչի՞ դա պիտի խուճապ հարուցի: Դրա համար, կարծում եմ, այո՛, արտակարգ դրություն պետք է, բայց խոսքի ազատությունը սահմանափակելու անհրաժեշտություն չկա:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում տնտեսական նոր նախաձեռնություններով հանդես գալու, իրավիճակից մի բան էլ հաղթանակած դուրս գալու մասին է խոսում: Հայաստանի տնտեսական հնարավորությունները նման բան թույլ կտա՞ն վարչապետի լավատեսական հեռանկարներն ի կատար ածելու՝ ըստ Ձեզ:

– Տա Աստված՝ ես սխալվեմ, բայց գոնե ես լավատեսության հիմքեր չեմ տեսնում: Այլ բան է, որ պետք է իրատեսական ծրագրերով հանդես գանք և փորձենք նվազեցնել վնասը, կորուստները: Բայց ավելի ուժեղացած հաստատ չենք կարող դուրս գալ:

– Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն թեև հետաձգվել է, բայց այն ամբողջությամբ չեղարկելու նպատակ իշխանությունները չունեն: Լիլիթ Մակունցն է այսօր ընդգծել, որ այն, վաղ թե ուշ, կայանալու է: Սակայն ստեղծված իրավիճակում հանրաքվեի անհրաժեշտությունը վերանայելու, դրանից հրաժարվելու և բուն Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ կարծիքներ են հնչում: Կիսո՞ւմ եք այս տեսակետը:

– Այո՛, կիսում եմ և բազմաթիվ անգամներ եմ դրա մասին խոսել՝ դեռ մինչև կորոնավիրուսի վտանգը: 10 մլն դոլար ծախսել… որովհետև 7 մլն դոլար բյուջեից է ուղղակի, հաստատ մի 3 մլն դոլար էլ՝ անուղղակի ծախսեր կլինեին, պետական աշխատողներն աշխատավարձ էին ստանալու, բայց իրենց ժամանակը ծախսելու էին ընտրապայքարի մեջ, իմաստ չունի: Ես ասում եմ՝ եկեք տեղափոխենք մինչև աշուն, և եթե պիտի գնանք ամբողջական հանրաքվեի, Սահմանադրությունը փոխելու, նորացնելու խնդիր դնենք: Ես չեմ գտնում, որ այսօր ՍԴ անդամները այդքան վտանգ են ներկայացնում Հայաստանի համար, որ անպայմանորեն պետք է իրավիճակի փոփոխությունից հետո 50-65 օրվա ընթացքում նորից գնալ հանրաքվեի: ԱԺ-ն է հանրաքվեի որոշումը կայացրել, կարող է նույն ԱԺ-ն էլ չեղարկել դա, հետո արդեն գնալ Սահմանադրության համաժողովրդական քննարկման, նախագիծը դնել քննարկման, հետո արդեն գնալ համաժողովրդական հանրաքվեով այն ընդունելուն:

– Արցախում վարակի դեպքեր այս պահին, բարեբախտաբար, չեն արձանագրվել: Տեղի իշխանությունները մարտի 31-ի համապետական ընտրությունները որոշել են չհետաձգել: Սա վտանգավոր չի՞ լինի համաճարակի ներթափանցման տեսանկյունից: Հաշվի առնենք, որ, ամենայն հավանականությամբ, Հայաստանից դիտորդներ, լրատվամիջոցներ կգնան Արցախ՝ ընտրությունների ընթացքին հետևելու և դրանք լուսաբանելու:

– Նախ՝ ես կասեի, որ վարակի դեպքեր ոչ թե չկան, այլ հայտարարված չեն: Մենք չգիտենք, և իրենք էլ չգիտեն՝ վարակի դեպքեր կան, թե՞ չկան: Եթե հարյուրավոր մարդիկ, որոնք կասկածելի վիճակի մեջ են՝ տաքություն ունեն, նախանշաններ ունեն, չեն ստուգվել, ինչպե՞ս կարելի է հստակ ասել: Ինչպես Հայաստանում, նաև ամբողջ աշխարհում, մենք չգիտենք՝ ինչքան հիվանդ կա: Օրինակ՝ վերջերս ամերիկացի սենատորներից մեկը պատահական ստուգվեց և պարզվեց՝ հիվանդ է և լուր էլ չունի: Ինչ վերաբերում է ընտրություններին, նախ՝ կրկնեմ, ես միշտ դեմ եմ եղել Արցախում նախագահական, խորհրդարանական ընտրություններին, որովհետև Արցախը Հայաստանի մաս է: Բայց, ընդունելով առկա իրողությունը, եթե ընտրություններ են տեղի ունենում, դրանք պետք է վստահություն ներշնչեն: Այս պարագայում, նախ՝ վտանգ կա, որ կարող է այդ ընտրությունների գործընթացն ինքնին բերել վարակի տարածման, ինչպես, օրինակ, հարևան Իրանում եղավ, երկրորդ՝ եթե դիտորդներ չլինեն, որքանո՞վ ընտրությունները վստահելի կլինեն: Հատկապես Արցախում ժողովուրդը պիտի վստահություն ունենա ընտրությունների հանդեպ, նաև Հայաստանում պետք է վստահություն ունենան: Ի վերջո՝ Արցախը մեր հարկերի շնորհիվ է նաև պահվում, և ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի: Եվ երրորդ՝ ցավոք, բավականին մտահոգիչ տեղեկություններ են գալիս Արցախից, որ մարդիկ ինչ-որ ուժային քայլերի, կեղծիքների, կաշառքի են դիմում:

Թամարա Հակոբյան