Հայոց լեզուն զոհաբերվում է գործարար շահին. ուշագրավ մանրամասներ` աշխատանքային փաստաթղթից 

Լուրեր

12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
Բոլորը

 

Արդեն հայտնի է, որ Կրթության տեսչությունը կլուծարվի որոշումն ընդունելուց երեք ամիս անց, իսկ Լեզվի պետական տեսչությունը` տարեվերջին: Այս մասին նշվել էր մայիսի 5-ին` Կառավարությունում տեղի ունեցած տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստի ժամանակ, որը վարում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Փոխարենը հավանություն էր տրվել ԿԳՆ կրթության տեսչական մարմին ստեղծելու նախագծին: Ներկայացնում ենք մեր ձեռքի տակ հայտնված աշխատանքային ուշագրավ փաստաթուղթ, որը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմին ստեղծելու, ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1579-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 19-ի N 1610-ն և 2004 թվականի դեկտեմբերի 30-ի N 1927-ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումն է: Փաստաթղթում «Ընթացիկ իրավիճակը և խնդիրները» կետի ներքո նկատեցինք հետևյալ հիմնավորումը. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել է երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը և դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ նպատակով և տեսչությունների գործունեության հետ կապված կարգավորումները միասնականացնելու համար 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ տեսչական մարմինները ստեղծվում են նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Նշված հոդվածի պահանջը կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը և լեզվի պետական տեսչությունը»: 

Փաստորեն, պետական մակարդակով ցույց է տրվում, որ բոլոր «բարեփոխումները» արվում են հանուն գործարար միջավայրի, այսինքն` հանուն բիզնես շահերի: Պարզվում է` ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը և լեզվի պետական տեսչությունը խանգարում էին գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծմանը: Թե ինչպես պիտի լեզվական վերահսկողությունը խանգարի բիզնես միջավայրի առողջացմանը, սա գաղտնիքներից մեծագույնն է: Պետք է կարծել, որ հենց գործարարը կիրառության մեջ է դնում մայրենի լեզուն, նրա արտադրողականությունն անմիջապես անկում է ապրում, իսկ շուկան աղետալի անտարբերություն է հանդես բերում: Բայց դա դեռ ամենը չէ: Նույն կետի ներքո կարդում ենք. «Լեզվի պետական տեսչության գործառույթները չեն հանդիսանում տեսչական մարմնի գործառույթներ, ուստի նպատակահարմար չէ այն փոխանցել նոր ստեղծվող տեսչական մարմնին կամ ստեղծել նոր տեսչական մարմին: Մասնավորապես ՀՀ որևէ օրենքով չի նախատեսում լեզվական վերահսկողություն՝ չնայած ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նախատեսված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների չպահպանման համար նախատեսված վարչական պատասխանատվություն»: Այնինչ, պետք է նկատել, որ Լեզվի տեսչության վերահսկողական գործառույթները ամրագրված են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքով: 
Պնդել, թե Լեզվի պետական տեսչության գործառույթները չեն հանդիսանում տեսչական մարմնի գործառույթներ, նույնն է, եթե ասվի, որ Հայաստանը չունի «Լեզվի մասին» օրենք, և այդ լեզուն պաշտպանված չէ Սահմանադրությամբ: Ինչպես յուրաքանչյուր օրենքի պարագայում, այս դեպքում էլ օրենքի կիրառման վերահսկողության և դրա խախտումները բացառելու անհրաժեշտություն կա, ինչը հնարավոր է անել միայն համապատասխան կառույց ունենալու դեպքում:

Լեզվի տեսչության լուծարումը ենթադրել է տալիս, որ լեզուն դուրս է մնում վերահսկման դաշտից և նրա հետ կարելի է վարվել այնպես, ինչպես կցանկանան: Դատելով տեսչական բարեփոխումների խմբի հիմնավորումներից, կարելի է անսխալ ասել, որ վերջինս բացառապես առաջնորդվել է գործարար հատվածի շահերով` դրան ստորադասելով այն, ինչն ամենաէականն է: Կառավարությունում հավանաբար տեղյակ չեն, որ դեռ տասնամյակներ առաջ Ավետիք Իսահակյանն ասել է. «Երկիրը լեզուն է», այլապես կմտահոգվեին երկրի ապագայով:

Հավելենք, որ ՀՀ կառավարության նշյալ որոշման նախագծի վերաբերյալ Լեզվի պետական տեսչությունը հանդես է եկել հետևյալ առաջարկներով. «Պահպանել ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ներկա կարգավիճակը` մինչև ՀՀ Սահմանադրությունից բխող օրենսդրական և ենթաօրենսդրական հստակեցումներ կկատարվեն և դրանց հիման վրա իրավակազմակերպական ձևի ընտրություն կկատարվի և 2018 թվականի հունվարի 1-ից կստեղծվի նոր մարմին, որը կիրականացնի ինչպես գործադիր, այնպես էլ վերահսկողական որոշակի գործառույթներ: ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչությունը վերակազմակերպել ԿԳՆ լեզվի տեսչական մարմնի: ՀՀ ԿԳՆ կառավարման ոլորտում ձևավորել Լեզվի պետական կոմիտե, որը կարող է նախադրյալ դառնալ 2018 թվականի հունվարից ձևավորվելիք հնարավոր նոր մարմնի համար»:

 

Աննա Բաբաջանյան