Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից, նշանակվել է Ռուբեն Սադոյանը
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 31-ին հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է (նստավայրը՝ Թբիլիսի) նշանակվել Ռուբեն Սադոյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ Նախագահի մեկ այլ հրամանագրով Յուրի Վարդանյանն ազատվել է Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: