Սա խորացնելու է Ռուսաստան-Արևմուտք դիմակայությունը. Արա Պապյանը՝ Պուտինին վերընտրվելու հնարավորություն տվող փոփոխության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Արա Պապյանի հետ

– Պարո՛ն Պապյան, «Այո»-ի քարոզարշավն ակտիվ փուլում է: Որքանո՞վ եք հետևում ընթացքին և ինչպե՞ս եք այն գնահատում:

– Ճիշտ ասած՝ առանձնապես չեմ հետևում, որովհետև ինքնին հանրաքվեի հարցը ինձ համար այդպես էլ անորոշ մնաց՝ արդյո՞ք հանրաքվեն արժեր անցկացնել՝ Սահմանադրության ընդամենը մեկ հոդված փոխելու համար, և հանրաքվեն անվանել, իբր սա դատական համակարգի կամ ամբողջ Սահմանադրության փոփոխություն է: Ակնհայտ է, որ այդպես չէ: Ես միանշանակ կողմ եմ և բազմիցս եմ ասել, որ Սահմանադրական դատարանը պիտի փոխվի, ավելին՝ պիտի Սահմանադրությունն ամբողջությամբ փոխվի: Հետևաբար՝ կարելի էր ևս մի քանի ամիս սպասել և Սահմանադրության արմատական փոփոխության հանրաքվե անցկացնել:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընթերցեց մի փաստաթուղթ, որը ներկայացվեց որպես ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծ: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ է պայմանավորված նման փաստաթղթի անհրաժեշտությունը: Ձեր գնահատականն եմ խնդրում:

– Ծանոթ եմ այդ փաստաթղթին, բայց ինձ համար անհասկանալի մնաց այդ փաստաթղթի կարգավիճակը: Հռչակագիր… ինչի՞ հռչակագիր, ո՞ւմ կողմից: Եթե դա հանրաքվեի հռչակագիր է, դա չի կարող դրվել հանրաքվեի՝ որպես քվեարկության հիմք, որովհետև քվեարկության պետք է հարց դրվի՝ հստակ «Այո»-ի և «Ոչ»-ի պատասխանով: Երկրորդ՝ իմ տպավորությունն այն է, որ սա փորձ է՝ պատասխանելու այն բազմաթիվ պահանջներին, որ անհրաժեշտ է գնահատականներ տալ մեր անցած տարբեր փուլերին: Հռչակագրում իմ աչքին զարնեց 1995 թվականից մինչև 2018 թվականի խախտումների մասին ձևակերպումը: Առաջին անգամ է, որ նաև Տեր-Պետրոսյանի իշխանավարության գոնե վերջին ընտրություններն են ներառում, որովհետև, որպես կանոն, մշտապես նշվում են երկրորդ և երրորդ նախագահների կառավարման տարիներին տեղի ունեցած խախտումները: Այն, որ գնահատականներ կան, ճիշտ է, բայց հռչակագրային են, դա է ամբողջ հարցը: Մենք պիտի գործողությունների արդյունքը տեսնենք: Այսքան ժամանակ՝ գրեթե երկու տարի, մինչև իսկ ամենահիմնական խոստումները չեն կատարվել: Ավելին, իմ հիմնական մտավախությունն այս հանրաքվեի հետ կապված հենց այն է, որ բավարարելով այդ հոդվածը փոփոխության ենթարկելու իր պահանջը՝ Սահմանադրության ամբողջական փոփոխության՝ իշխանության պահանջը կթուլանա, և դա կհետաձգեն, կառավարման վերջին տարում՝ հաջորդ ընտրություններից առաջ նոր մեջտեղ կբերվի՝ որպես կարևոր քայլ, որպես հիմնավորում, թե ինչու մենք պիտի մնանք, որ ավարտին հասցնենք սա: Այնինչ, ես կարծում եմ, որ հնարավորինս արագ պետք է Սահմանադրությունը փոխվի:

– Երեկ Սյունիքում տեղի ունեցած հանրահավաքում վարչապետն ասել է, որ Սահմանադրական դատարանի 7 անդամները, որոնց լիազորությունները ցանկանում են դադարեցնել ապրիլի 5-ի հանրաքվեի արդյունքում, նախորդ բոլոր նախագահների՝ Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի կամակատարն են եղել: Մենք, փաստորեն, անկախ ՍԴ երբեք չե՞նք ունեցել:

– Ցավոք, մենք շատ բաներ, որ պետք է անկախ ունենանք, ի սկզբանե չենք ունեցել, բայց դրա մեղքը պետք չէ միայն անհատներով հիմնավորել: Իմ ասածը հենց դա է. եթե մենք ՀՀԿ-ի կողմից առաջադրված անհատներին փոխենք «իմքայլական» անհատներով, իրավիճակը կարող է շատ արագ պտտվել և նախկին վիճակն ունենալ՝ պարզապես մեկ այլ քաղաքական ուժի կամակատարներ: Իհարկե, ամեն մի ուժ ասում է, որ իրենք անկախ են, կամակատար չեն, սա է անհրաժեշտ, որպեսզի այդ նշանակումները, գործընթացը լինի այլ կարգով, որպեսզի դատավորներն ավելի անկախ լինեն:

– Անցնենք Ռուսաստանին: Այդ երկրում նույնպես Սահմանադրության փոփոխություններ են նախաձեռնել, և երեկ ուշագրավ զարգացում է տեղի ունեցել: Փոփոխություններով նախատեսվում է, որ այսուհետ անձը կարող է ՌԴ նախագահ դառնալ միայն 2 անգամ, այսինքն՝ նույնիսկ մեկ ժամկետի դադարից հետո չի կարող առաջադրվել այդ պաշտոնում: Փոխարենը, երեկ Պետդումայի ընդունած լրացմամբ՝ գործող և նախկին նախագահների պաշտոնավարման ժամկետները զրոյացվում են՝ առաջիկա ընտրություններում առաջադրվելու հնարավորություն ընձեռելով: Պուտինն այս կետին դրական է արձագանքել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս նախաձեռնությունը:  

– Բնական է Պուտինի արձագանքը, այս փոփոխությունն արվել է իր համար: Ինչպես ասում են՝ զրոյացվում է, ինչը մի քիչ տարօրինակ հասկացություն է, որովհետև փաստացի այդ մարդը երկար տարիներ եղել է երկրի ղեկավար: Պուտինը բազմիցս ասել է, որ չի գնա դրան, չի փոխի Սահմանադրությունը, որ չի շարունակի մնալ, բայց հետ կանգնեց: Հետևաբար, սա եմ ասում, որ չի կարելի վստահել որևէ քաղաքական գործչի խոստումներին: Այսօր մի բան է ասում, իրավիճակ է փոխվում՝ ուրիշ բան է ասում: Չեմ կարծում, որ սա լավ նախադեպ է, հատկապես՝ Ռուսաստանի համար, որովհետև սա խորացնելու է Ռուսաստանի և Արևմուտքի դիմակայությունը, որը սաստկանում է մի շարք կետերում հակասությունների սրումով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան