Սերժ Սարգսյանին բերեինք, ընդդիմադիրները կասեին՝ «աղվեսը պոչին բերեց». Քոչարյանի փաստաբանը՝ նախկին վարչապետերի անձնական երաշխավորության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.08.2026 | 23:44
Վաղարշապատում կինը դանակահարել է 43-ամյա տղամարդուն․ նա մահացել է. ՆԳՆ
30.08.2026 | 22:00
ԵՄ դեպանը Սևանա լիճ և Տավուշի մարզ է այցելել
30.08.2026 | 21:51
Քաջարանում Mercedes-Benz է այրվել․ վարորդը այրվածքներով հոսպիտալացվել է
30.08.2026 | 21:22
Ճամբարակում մթերային խանութի տանիք է այրվել
30.08.2026 | 20:49
«Մենք չենք կարող ավելի հայ լինել, քան իրենք՝ հայերը»․ Պեսկով
30.08.2026 | 20:00
Երեխայի կյանքը՝ հեռախոսում․ թվային «թմրամոլության» դեմ պայքարի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
30.08.2026 | 19:44
Վթարային ջրանջատում Կոտայքում
30.08.2026 | 18:40
Գյումրիում շարունակվում է դեսպանաժողովը․ քննարկվել են դիվանագիտական ծառայության արդիականացման հարցերը
30.08.2026 | 17:46
Էկոպարեկները ուժեղացրել են հսկողությունը որսի օրինականության նկատմամբ
30.08.2026 | 17:27
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց կրթության մշակների օրհնության կարգ
30.08.2026 | 17:06
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ․ ՆԳՆ ՓԾ
30.08.2026 | 16:48
ԶՊՄԿ-ում հանքաքար տեղափոխող մեքենան կողաշրջվել է, վարորդը մահացել է
30.08.2026 | 16:33
Ուկրաինայի դեսպանին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Սև ծովում տեղի ունեցած հարձակումների պատճառով
30.08.2026 | 15:52
Վթարային ջրանջատում Երևանում
30.08.2026 | 15:10
Կիմ Չեն Ընը փոխել է ԿԺԴՀ-ի պաշտպանության նախարարին
Բոլորը

Factor.amհարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ, Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հետ

– Պարո՛ն Օրբելյան, մինչ Մարտի 1-ի գործին անցնելը՝ անդրադառնանք Ձեր կողմից ԱԱԾ-ին ու Հանրային հեռուստաընկերությանը դատի տալուն: Հեռուստադիտողների համար նշեմ, որ պատճառը եղել է այն հրապարակումը, թե Դուք Սահմանադրական դատարան եք այցելել, սակայն Ձեր այցերը չեն գրանցվել և գաղտնի են պահվել, և դա եղել է այն ժամանակահատվածը, երբ ՍԴ-ն Քոչարյանի գործով որոշում պիտի կայացներ:

– Ըստ էության՝ հաղորդում է թողարկվել, որը զրպարտչական բնույթի է եղել: Խորհրդակցել եմ փաստաբանների հետ, և համապատասխանաբար առաջարկվեց իրավունքի պաշտպանության հարցով դիմել դատարան: Նախքան դիմելը փորձել ենք հասկանալ, թե ինչ նյութի հիման վրա է Հանրային հեռուստաընկերությունը հրապարակել այս հաղորդումը, նաև փորձել ենք ԱԱԾ-ից հասկանալ, թե ինձ վերաբերող ինչ նյութեր ունեն, որոնց հիման վրա նման բան է հայտարարվում։ ԱԱԾ-ից հայտնել են, որ իմ վերաբերյալ որևէ բան չունեն, ոստիկանության ծառայակիցների մասին է նյութեր պատրաստվել, որը ինձ չեն տրամադրի:

– Անցնենք Ձեր վստահորդին: Դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդության լուծումը հետաձգեց՝ մինչ էական հանգամանքների պարզումը։ Սա ինչի՞ մասին է խոսում: Ըստ էության, չմերժվեց ձեր միջնորդությունը։

– Մերժվեց և, ավելին ասեմ, տեղի ունեցավ տրամաբանության, չեմ ասում՝ իրավունքի, տրամաբանության ամբողջական ոտնահարում, քարկոծում, տրամաբանության բացակայություն: Ցանկացած դատական գործընթաց ունի հետևյալ տրամաբանությունը. սկզբում սահմանվում են իրավական կամ այն հարցերը, ինչ պետք է ապացուցվի, հետո նոր ուսումնասիրվում է՝ արդյո՞ք դրանք ապացուցվում են, թե՞ ոչ: Հիմա բարձրացրել էինք 3 հարց. արդյո՞ք 300.1 հոդվածը հստակ է, թե՞ ոչ, եթե հստակ չէ, դատարանն էլ ապացույցը ուսումնասիրելու խնդիր չունի, որովհետև այդ ապացույցներով ոչ հստակությունը չես կարող ապացուցել: Դատավորը ոչ թե պետք է ասի՝ այն, ինչ անում եք, սրա տակ ընկնում է, թե՝ ոչ, դատավորը պետք է ասի, որ հստակ է, դատախազությո՛ւն, ապացուցեք այս-այս հոդվածները: Հիմա մենք ասում ենք, որ սա հստակ չի, չենք հասկանում՝ ինչ է դրա տակ ընկած, և ոչ միայն մենք չենք հասկացել, այլ նաև դատավորը՝ Դավիթ Գրիգորյանը:

– Ե՞րբ եք պատրաստվում ներկայացնել վարչապետերի անձնական երաշխավորության միջնորդությունը: Դուք տեղյա՞կ եք, թե ինչու այդ ցանկում չկային, օրինակ, Հովիկ Աբրահամյանի, Սերժ Սարգսյանի, Տիգրան Սարգսյանի անունները: Դիմել եք՝ չե՞ն համաձայնել, թե՞ չեք փորձել:

– Խնդիր չի դրվել բոլորին բերել երաշխավորություն տալու, օրենքը նախատեսում է երկու անձի երաշխավորություն, հիմա ունենք չորսը: Պետք է հասկանալ, որ ինչքան շատ լինեն ցուցակում… չկա կառուցակարգ, որ դատարանը նրանց երկուսին այսօր կանչի, երկուսին՝ վաղը, երկուսին՝ մյուս օրը, չնայած մենք բազմիցս խնդրել ենք՝ դատական նիստերը շաբաթական մի քանի անգամ անել, բայց շաբաթը մեկ անգամ են դնում, հետո մեզ են մեղադրում, որ ձգձգում ենք: Չտեսա մի անգամ՝ դատախազությունը խնդրի ամեն օր նիստ նշանակել, չտեսա մի օր՝ տուժողը խնդրի ամեն օր նիստ: Լավ, ամեն օր չեմ հավատում, շաբաթը երկու անգամ: Քանի որ կառուցվածքն այնպիսին է, որ պիտի գան դատարան, 500 հազարը վճարեն և այլն, ցուցակը շատ մեծ անելու դեպքում խնդիր կառաջանա: Սերժ Սարգսյանին, որ ավելացնեինք, պիտի ասեին՝ դե Սերժ Սարգսյանը Մարտի 1-ին…

– Քանի որ իրենց հարաբերություններն այլ էին, դրա համար հետաքրքիր է, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չկա այդ ցանկում:

– Սարգսյանը լիներ, պիտի ասեին՝ ա՛յ, Սերժ Սարգսյանին բերեցին, Մարտի 1-ին ով ում ա… ասացվածքներ հիշեին, ասեին՝ աղվեսը պոչին բերեց կամ հակառակը՝ պոչը աղվեսին: Բերեինք Տիգրան Սարգսյանին, պիտի հասկանայինք՝ Մոսկվայից ոնց է գալու: Ըստ էության, որևէ հատուկ բաժանում չկա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան