Սերժ Սարգսյանին պետք է դատել 800 հա հանձնելու, իշխանությունը զավթելու, անկախ Հայաստանը ոտնատակ տալու համար. Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

– Պարո՛ն Արշակյան, հանրաքվեից մոտ մեկ ամիս առաջ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն առաջարկում է չեղարկել հանրաքվեն՝ պայմանավորված կորոնավիրուսի առկայությամբ: Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ սցենար կարող է լինել, և պե՞տք է չեղարկել հանրաքվեն:

– Պետք է սպասենք, տեսնենք՝ համաշխարհային համաճարակ դառնո՞ւմ է, թե՞ ոչ: Այսինքն՝ դա լուրջ վտա՞նգ է ներկայացնում մեր քաղաքացիների համար, թե՞ ոչ: Շփումը բացարձակ դադարեցնելու աստիճանի համաճարակ եթե լինի, հարկավոր է ամեն ինչ կասեցնել: Բայց հույսեր կան: Բոլորովին վերջերս Չինաստանում հատուկ հիվանդանոցներից մեկը, որտեղ բուժում էին անցնում այդ վիրուսով հիվանդները, փակվեց՝ պացիենտ չունենալու պատճառով:

– Եթե առողջապահական տեսանկյունից ամեն ինչ պարզ է, այս թեման ունի նաև որոշակի քաղաքական աստառ, որովհետև, օրինակ, Մարտի 1-ի երթը երբ չեղարկվեց, ինչ-որ մանիպուլյացիոն մեկնաբանություններ եղան: Ձեր գնահատմամբ՝ կարո՞ղ են որոշակի շրջանակներ այս վիրուսի թեման այնքան ուռճացնել, որպեսզի փորձեն նաև հանրաքվեն ձախողել:

– Ընդհանրապես, Մարտի 1-ի երթը կասեցնելը նույնպես խուճապի հետևանք էր: Մեր հասարակությունը խուճապի դասական օրինակ է: Մի հիվանդ կա բացահայտված, և այդ պատճառով կարևոր հասարակական ակտիվության ակցիան տեղի չունեցավ: Ես կարծում եմ, որ պետք է լիներ:

– Ձեր կարծիքով՝ քաղաքական ուժերը կփորձե՞ն օգտվել սրանից:

– Իհարկե: Դրա համար էլ նրանք քաղաքական ուժ են, իրենց քարոզչության համար պետք է օգտագործեն գոյություն ունեցող և գոյություն չունեցող՝ հնարովի պրոբլեմները: Քաղաքական ուժերը իրավունք ունեն քարոզչական նկատառումներով մեզ մոլորեցնել: Ես ճանաչում եմ նրանց այդ իրավունքը: Դրա համար քաղաքացիները պետք է պատրաստ լինեն համաճարակների, երկրաշարժերի, ջրի պակասի, հոսանքի անջատումների…

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ վերջերս արած մի հայտարարություն աղմուկ բարձրացրեց, հանրային ուշադրություն գրավեց: Վարչապետը, մասնավորապես, ասել էր, որ իրավապահ համակարգի վերջին օղակներում եղել են դավաճաններ, որոնք հակակոռուպցիոն պայքարի ծխածածկույթի տակ առաջնորդվել են ուրիշ հանձնարարություններով և հաշվարկներով: Դուք հասկացե՞լ եք՝ ում էր նա ակնարկում, և ինչպես են դավաճանել:

– Դավաճանությունն ակնհայտ է… արդարադատության համակարգը բարեփոխումների չի ենթարկվում, դանդաղ է գնում, և ակնհայտորեն, հենց վարչապետի նշած փաստերը, կասկածյալները հեռանում են: Այսինքն՝ ինչ-որ մեկը նրանց զգուշացնում է, մատնություն է տեղի ունենում: Դա, իհարկե, դավաճանություն է, որովհետև պոտենցիալ հանցագործին նախազգուշացնելը հանցագործություն է: Ես կարծում եմ՝ ակնհայտ է, որ կանգ է առել հեղափոխությունը, շատ դանդաղ է գնում: Դա պաշտոնյաների՝ ոչ բավարար ջանքերի շնորհիվ է: Վերադառնալով հանրաքվեին՝ պետք չի ոչինչ կասեցնել, եթե անհրաժեշտ է, կարելի է քվեարկության ժամը երկարացնել՝ սկսել ժամը 7:00-ից, ավարտել 10:00-11:00-ին, որպեսզի կուտակումներ չառաջանան:

– Իշխանությանը քննադատում են, որ նախկին կոռուպցիոներների, հանցագործների նկատմամբ բավականին փափուկ է, «թավիշը շատ է»: Այն, որ Սերժ Սարգսյանին առաջադրվում է կոռուպցիոն մեղադրանք, դա ի՞նչ է նշանակում, որ իշխանությունն այնքան էլ համամիտ չէ՞ այդ դիրքորոշման հետ, որ իրականում հակակոռուպցիոն պայքարն ավելի ուժե՞ղ է:

– Սերժ Սարգսյանին հարկավոր էր դատել 800 հեկտարը հանձնելու համար, հարկավոր էր նրան դատել ընտրակեղծիքին մասնակցելու համար, իշխանությունը զավթելու համար, 2013թ. սեպտեմբերի 3-ի հայտարարության համար, երբ անկախ Հայաստանը հանձնեց Ղազախստանին՝ Եվրասիական միությունը Ղազախստանի ծրագիրն է: Այ դրա համար պետք է դատեին: Իսկ որպեսզի դրա համար դատեին, իշխանությունը պետք է իր սեղանին ունենար քաղաքական գնահատականը նախորդ իշխանություններին:

– Պարո՛ն Արշակյան, լրացավ Մարտի 1-ի 12-րդ տարելիցը: Վաղը դատարանը որոշում է հրապարակելու՝ արդյո՞ք բավարարում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների դիմումը և դադարեցնո՞ւմ է քրեական հետապնդումը, կամ մեկ այլ որոշում՝ քրեական գործի վարույթը կարճել: Դուք ի՞նչ որոշում եք սպասում:

– Կարծում եմ, որ պետք է շարունակվի դատավարությունը, դատախազությունը պետք է դատարանում ապացուցի իր կոմպետենտությունը, արհեստավարժությունը: Ակնհայտ բանը պետք է ապացուցել, հիմնավորել, և համարժեք պատասխան ստանան հանցագործները: Նորից գնում ենք նրան, որ նախօրոք պետք է լիներ քաղաքական գնահատականը իշխանությունը զավթած երևույթի մասին, որ մի խումբ մարդիկ զավթել են իշխանությունը և այն օգտագործել իրենց անձնական շահերի համար, օրենքներ են ընդունել, որոնք իրավունքից չեն բխում, դրանք հանցագործությունը կազմակերպելու, օրինականացնելու համար են:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան