Հրահանգները տրվում էին ամենավերևից՝ սկզբում Քոչարյանն էր, վերջում՝ Սերժ Սարգսյանը. Արման Բաբաջանյանը՝ բանտում բժշկին սխալ ախտորոշում գրել տալու մասին

Լուրեր

01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
01.04.2026 | 22:51
Լիբանանում գտնվող 39 մշակութային օբյեկտների տրամադրվել է «ուժեղացված պաշտպանության» կարգավիճակ. ՀՀ-ն մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նիստին
01.04.2026 | 22:38
Ավստրալիայի վարչապետը բնակիչներին կոչ է արել խնայել վառելիքը
01.04.2026 | 22:24
Մշակվում է արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության համաձայնագիր. ՆԳ նախարարի և Բուլղարիայի դեսպանի հանդիպումը
01.04.2026 | 22:09
Երևանի և 3 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
01.04.2026 | 21:55
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության զարգացման հեռանկարները
01.04.2026 | 21:41
Իսակովի պողոտայում գործելու է երթևեկության սահմանափակում
01.04.2026 | 21:30
Ճիշտ արեցինք՝ դատապարտեցինք հայ զինվորի կացնահարած Ռամիլ Սաֆարովին, բայց արդյո՞ք մեր պատմության մեջ չկային նման դեպքեր․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:25
Հայաստանի գավաթ․ «Ուրարտուն» կիսաեզրափակիչում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 21:14
Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում իրավիճակին
01.04.2026 | 20:58
Ապօրինի ջրառ՝ գազալցակայաններում և ջերմոցում. ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
01.04.2026 | 20:43
Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ ԱՀԾ գործակալ լինելու հրապարակման մասին
01.04.2026 | 20:30
Ես ուզում եմ՝ իշխանության գա ուժ, որը, կհետաքննի պատերազմը, և մարդիկ կիմանան՝ ինչ է կատարվել․ Իզաբելլա Աբգարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.04.2026 | 20:16
ՀՀԿ-ն չի մասնակցի ընտրություններին
Բոլորը

«Քանի որ վատառողջ եմ և այսօր վերջապես հիվանդանոց գնացի ու հիմա բուժում եմ ստանում, իմ առողջության վերաբերյալ բանտային շրջանից մի պատմություն պատմեմ»,- ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Գրառումը՝ ստորև.

«2008թ․ վերջն էր։ Դատապարտյալների հիվանդանոցից մի քանի ամիս էր տեղափոխվել էի Էրեբունի Քրեակատարողական հիմնարկ։ Սուր գլխացավերի պատճառով չէի կարողանում քնել։ Շաբաթներ շարունակ ոչինչ չէի կարողանում անել՝ ոչ նորմալ գրել, ոչ՝ կարդալ։ Իսկ ես շատ էի գրում անազատության մեջ։ Շատ-շատ։ Թեթևանում էի գրելուց։

Ծանոթ մի քանի բժիշկներ այցելեցին Էրեբունի ՔԿՀ, խորհուրդներ տվեցին, նշանակումներ արեցին՝ լրիվ անօգուտ։

Հիմնարկի ղեկավարությունը գլուխն ինձնից ու իմ ցավերից ազատելու համար որոշեց հրավիրել Հայաստանի նյարդաբանների ասոցիացիայի նախագահ Հենրի Բակունցին, ով մինչև անհրաժեշտ նշանակումներն անելը որոշեց, որ վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է կոմպյուտերային տոմոգրաֆիա սարքով ախտորոշվել։

Էրեբունի հիվանդանոցում, որտեղ ամրակցված էր Էրեբունի ՔԿՀ-ն սարքը չէր աշխատում։ Որոշեցին, որ մասնավոր կլինիկայում պետք է ախտորոշվեմ։ Քրեակատարողական հիմնարկների վարչության բուժվարչությունը որոշեց, որ պետք է Երևանի կենտրոնում գտնվող պրոֆեսիոնալ մասնագիտացված կլինիկաներից մեկում անցնեմ Կոմպյուտերային տոմոգրաֆիայի փոխարեն՝ MRI (Magnetic resonance imaging):

Ախտորոշվելուց հետո նյարդաբան Բակունցը ինձ հեռախոսով նշանակում արեց ի շարս այլ դեղամիջոցների B complex նշանակեց, ասաց մտահոգվելու ոչ մի պատճառ չկա։ Կապվեցի արտերկիր, խնդրեցի որակյալ դեղամիջոցներ ուղարկել և ամիսներ շարունակ սկսեցի մկանային սրսկման եղանակով ստանալ այդ դեղամիջոցը։

2009թ․ մայիսի վերջն էր կամ հունիսի սկիզբը․ ցավերը գնալով սաստկանում էին մի օր ինձ գրեթե անգիտակից տեղափոխում են Դատապարտյալների հիվանդանոց, որտեղ գտնվելու գրեթե ամեն երեկո գլխի հատվածում սուր արտահայտված ցավերի պատճառով ցնցումներ էի ունենում։ Այդպես շաբաթներ շարունակ։ Ձախ ոտքս սկսել էր քաշվել և վատ էի քայլում։ Երբեմն նաև ձեռքս ինձ չէր ենթարկվում։ Խոսքս էր կամաց-կամաց ինձ համար անհասկանալիորեն փոխվում։

Դատապարտյալների հիվանդանոցի բժիշկները միջնորդում են, որ ինձ պետք է կոմպյուտերային տոմոգրաֆիայի ախտորոշման ուղարկել և քանի որ այստեղ պրոֆեսիոնալ բժիշկներ էին աշխատում, Քրեակատարողական հիմնարկների վարչության Բուժվարչության բժիշկները չէին խառնվում։ Եթե չեմ սխալվում, Էրեբունի հիվանդանոցում գլխի տոմոգրաֆիայի նկարահանումից հետո ինձ տեղափոխեցին Զեյթունի ուռուցքաբանության կենտրոն։ Լավ չէի հասկանում` ինչ է կատարվում։ Երկար, անշուք միջանցքում՝ դեպի գերեզմաններ նայող ուռուցքաբանության հիվանդանոցի չգիտեմ որ հարկի պատուհանի առաջ կանգնած նայում էի ու լսում, թե ինչպես են բժիշկները բարձրաձայն առողջական վիճակս քննարկում։

Հետո ինձ կանչեցին ինչ որ սենյակ, հետազոտություններ արեցին և պարզվեց, որ աչքերիս եզրային հատվածից սկսած տեսողությունս սկսում եմ կամաց-կամաց կորցնել։

Բժիշկները վիճակը նկարագրեցին այսպես՝ որ գլխացավերի նախնական փուլում՝ գլխուղեղի թրքական թմբի վրա նորագոյացություն է առաջացել (հավանաբար հարվածից) շատ փոքր չափերի, որը նախնական փուլում հնարավոր էր վերացնել դեղահաբեր միջոցով, իսկ այդ պահին ուռուցքը հնարավոր է հեռացնել միայն վիրահատությամբ։ Ռուսերեն եմ հիշում ախտորոշումը՝ Кистозная аденома гипофиза, այս ուռուցքի գոյությունը խանգարում է մարդու անհրաժեշտ կենսագործունեության ֆունկցիաները՝ խոսել, տեսնել․․․

Նախնական կոմպյուտերային տոմոգրաֆիան դա չէր կարող ցույց չտալ, բայց Քրեակատարողական հիմնարկների վարչության բուժվարչության բժիշկները որոշում են, որ ինձ չպետք է ասվի ճշմարտությունը՝ ավելորդ գլխացավից իրենց ժամանակավորապես ազատելու համար։

B complex դեղամիջոցը, որը նշանակել է նյարդաբանը և ես ամիսներ շարունակ ստացել եմ ներարկման միջոցով՝ հակացուցված է ուռուցք ունեցող հիվանդին։ B complex-ը սնում է ցանկացած ուռուցք։

2009թ․ հուլիսին իմ առողջական վիճակը հասել էր անհապաղ վիրահատության փուլին և վերջին խոսքը պետք է ասեր նյարդավիրաբույժ Անդրոնիկ Քալայջյանը, ով ավելի ուշ, իմ տեղեկություններով, արտագաղթեց Հայաստանից Էմիրություններ։ Գլխի տոմոգրաֆիայի իմ նկարները տեսնելուց հետո վերջինիս հետ հեռախոսով խոսեցի։ Ասաց պետք է վիրահատել։ Հայաստանում այդպիսի վիրահատությունն այդ ժամանակ արվում էր գանգի ոսկորը կոտրելու միջոցով։ Ես հրաժարվեցի Հայաստանում վիրահատվելու առաջարկից և իսպառ հրաժարվեցի դեղեր ընդունել։

Մարդու իրավունքների պաշտպանի, իրավապաշտպան կազմակերպությունների, Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեի, Human Rights Watch-ի հորդորներով իշխանությունները մեկ օրում՝ մի քանի ժամվա ընթացքում կազմակերպեցին իմ վաղաժամկետ ազատ արձակումը և ես մի քանի օրից մեկնեցի արտերկիր բարեհաջող վիրահատվեցի, ԱՄՆ-ում հետվիրահատական ապաքինումից հետո վերադարձա Հայաստան այցելեցի այն մասնավոր կլինիկա, որտեղ առաջին անգամ ինձ ենթարկել էին MRI-ի և տվել սխալ եզրակացություն, որի հիման վրա ինձ նշանակել էին B complex՝ ուռուցքի համար հակացուցված դեղամիջոցը։

Այդ բժշկի անունը հիմա չեմ բարձրաձայնի։ Նրան հանդիպեցի, իմացա, որ նրան ճնշել են և նա սխալ եզրակացություն է տվել։ Քրեակատարողական հիմնարկների վարչության բուժվարչության աշխատակիցների անունները լավ չեմ հիշում։ Երկուսից մեկի անունն եմ մտաբերում այս պահին, մյուսի՝ ազգանունը։ Այդ մեկը ՀՀ պաշտպանության նախկին նախարարներից մեկի հայրն էր։ Անունները կարևոր չեն, ես հստակ գիտեի, որ հրահանգները տրվում են ամենավերևից՝ անազատության առաջին փուլում դա Քոչարյանն էր, վերջում՝ Սերժ Սարգսյանը։ Ներքևներում բոլորը կատարող էին։

Լուսանկարում ես՝ Դատապարտյալների հիվանդանոցում«։