Շիրակում սկսվում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը. գյուղացիների շրջանում, սակայն, ոգևորությունը մեծ չէ

Լուրեր

17.09.2026 | 23:38
Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվել է
17.09.2026 | 23:31
Երթևեկության կազմակերպման փոփոխություն օդանավակայանի խաչմերուկում
17.09.2026 | 23:16
ԱԹՍ-ի հարվածի ենթարկված թուրքական նավի տերը Միջազգային քրեական դատարան բողոք է ներկայացրել Ուկրաինայի դեմ
17.09.2026 | 23:07
Կառլեն Հովհաննիսյանն առաջին գոլն է խփել «Ակրոնում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 22:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.09.2026 | 22:43
Ռիչարդ Կիրակոսյանը Ստամբուլում հոսպիտալացվել է
17.09.2026 | 22:30
Եվրահանձնաժողովն առաջարկել է մինչև 13 տարեկան երեխաներին արգելել օգտվել սոցցանցերից, անձնական հաշիվներ բացելը թույլատրել 15 տարեկանից
17.09.2026 | 22:19
Սան Պաուլո. Էլինա Ավանեսյանը պարտվեց Ալինա Չարաևային
17.09.2026 | 21:58
«G Class invest»-ը գործում է ԿԲ-ի վերահսկողությունից դուրս. Կենտրոնական բանկն ահազանգում է
17.09.2026 | 21:43
Թրամփն ու Էրդողանը հաջորդ շաբաթ կհանդիպեն Նյու Յորքում
17.09.2026 | 21:30
Ընկերությունը զրկվել է ՊԵԿ-ի 860 միլիոնանոց մրցույթից՝ չնախատեսված պահանջի պատճառով․ իրավաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 21:13
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը
17.09.2026 | 21:00
2,6 մլն՝ Փաշինյանին, 2,1 մլն՝ նախարարներին․ զգալի կբարձրանա պաշտոնայների աշխատավարձը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.09.2026 | 20:48
«Հայփոստի» թափանցիկության խնդիրը․ տնօրենի 3.6 մլն դրամ վարձատրություն և չբացահայտվող տվյալներ
17.09.2026 | 20:33
Ալիևը հայտարարել է՝ «եթե ՄԱԿ-ը նորմալ գործեր, ստիպված չէինք լինի ուժով նվաճել մեր տարածքները»
Բոլորը

Շիրակի մարզում մեկնարկում է գյուղատնտեսական ապահովագրության ծրագիրը։ Արդյունքում Շիրակում հնարավոր կլինի կարկուտից ապահովագրել ցորենի ու գարու ցանքատարածությունները, ինչպես նաև խնձորի ու դեղձի այգիները։ Նախատեսվում է, որ գյուղացիները կվճարեն ապահովագրավճարի կեսը, մյուս մասը կսուբսիդավորի պետությունը։ Այժմ գյուղական համայնքներում ծրագրի իրազեկման աշխատանքներ են ընթանում:

«Հիմա իրազեկման աշխատանքներ ենք սկսել՝ հայտարարությունների, հանդիպումների,  քննարկումների միջոցով, վարչական ղեկավարների, հարկային գործակալների միջոցով էլ տեղեկությունը տարածվում է, իսկ պաշտոնական կնիքով հայտարարությունները փակցնում ենք տեսանելի վայրերում»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Նշենք, որ ծրագիրն առաջին անգամ է իրականացվելու, այդ պատճառով մարդիկ դեռ լավ չեն պատկերացնում ու կողմնորոշվում՝ արժե՞ ապահովագրել ցանքը, թե՞ ոչ։

«Մեծ ոգևորություն այս պահին գյուղացիների շրջանում չկա: Իմ կարծիքով՝ շատ է պետք բացատրական աշխատանք տանել։ Այս պահին պիտի իմանալ, թե ինչ  տոկոսային փոխհատուցում է առաջարկվում։ Եթե առաջարկները հարմար լինեն, գյուղացիները  կհամաձայնեն»,- մեզ հետ զրույցում ասաց Աշոցք համայնքի ղեկավար  Կարեն Մանուկյանը։

Նա նաև նշեց, որ հնարավոր է՝ ապահովագրական վճարը բեռ լինի գյուղացու համար։

«Ենթադրենք՝ գյուղացու եկամուտը քիչ է և չունենք կարկտահարություն, գյուղացու համար հավելյալ ծախս է լինում ապահովագրության գումարը վճարելը։ Բայց այս պարագայում գոնե ապահովված են փոխհատուցմամբ»,- ասաց Կարեն Մանուկյանը՝ նշելով, որ իրենց համայնքին դեռ վերջնական չեն ներկայացվել ապահովագրավճարի չափն ու փոխհատուցման չափորոշիչները։

Ի դեպ՝ բերքը չի ապահովագրվելու, հաշվարկվելու է ծախսը: Ապահովագրավճարի չափը հիմնվում է 1 հեկտարի կտրվածքով՝ հաշվարկված հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա։

Ծրագրին մասնակցելու առումով ակտիվություն չի նկատվում նաև Ախուրյանի տարածաշրջանի համայնքներում։

«Մարդիկ խոսակցություններում ասում են՝ ճիշտ է ապահովագրելը, գումարների հետ կապված են խոսում, շատ է լինելու, թե՝ քիչ: Դեռ ժամանակ է պետք, հետո, ինձ թվում է, շատերը կապահովագրեն։ Օրինակ՝ ես ապահովագրելու եմ ցորենը։ Կարկտահարության հետ կապված ես, որպես սեփականատեր, իմ հողատարածքներն ապահովագրելու եմ»,- ասաց Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը։

Նշենք նաև, որ Շիրակի մարզի գյուղացիական տնտեսությունների համար անցնող տարին այնքան էլ բարեբեր չէր: Մի քանի խոշոր կարկտահարության և ցրտահարության պատճառով տուժել էին հատկապես Աշոցքի, Ամասիայի ու Ախուրյանի տարաշրջանների հացահատիկային ու բանջարաբոստանային մշակաբույսերը։ Մարզում 10.000 ցանք է կարկտահարվել, ընդհանուր վնասը կազմում է 4 մլրդ դրամ:

Գյուղատնտեսական ապահովագրության այս ծրագրով էլ Կառավարությունը փորձում է մեղմել գյուղացու վնասները։ Ըստ մեր զրուցակիցների՝ ապահովագրությունն ավելի արդյունավետ ու օբյեկտիվ տարբերակ կլինի վնասի փոխհատուցման ու գնահատման տեսակետից, քանի որ վնասները հաշվարկող հանձնաժողովների աշխատանքից ու փոխհատուցումից միշտ դժգոհություններ կան:

«Այս առաջարկությունը նախկինում էլ արել եմ, որ ճիշտն ապահովագրությունն է: Վնասի գնահատման հետ կապված մենք տարաձայնություններ ունեցանք, արդեն ապահովագրական ընկերությունը կոնկրետ զբաղվելու է խնդիրներով: Բնակիչներին ասելու ենք՝ գնացեք ապահովագրեք, այլևս պետության կողմից փոխհատուցման խնդիր դրված չէ։ Պետությունն օգնել է սուբսիդավորել, որ ապահովագրեք, մենք էլ վնասի չափ չենք հաշվելու: Ապահովագրության դեպքում անմիջապես դիմում կգրեն, ընկերությունը հող առ հող կնայի վնասի չափը։ Իրենք արդեն մասնագետներ կունենան, իրավաբաններ, բնակչի ներկայությամբ հստակ կնայեն, կգնահատեն՝ վնասը քանի տոկոս է»,- ասաց Ախուրյան համայնքի ղեկավարը՝ կարևորելով նոր համակարգի ներդրումը։

«Բնական է՝ նոր համակարգ է, որը ընթացքում պիտի կատարելագործել, փոփոխություններ անել՝ պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծումներ տալով։ Ավտոմեքենաների ապահովագրության ներդրման դեպքում էլ բավական բարդություններ կային, բայց աստիճանաբար շտկվեցին»,- ասաց Արծրունի Իգիթյանը։

Հավելենք, որ Կառավարությունն արդեն մասնակի փոխհատուցել է Շիրակի մարզի՝ կարկուտից տուժած համայնքներին՝ հատկացնելով 243 մլն դրամ: 1 հա հացահատիկի համար տրվել է 30.000 դրամ, կարտոֆիլի, բանջարեղենի, կերային մշակաբույսերի պարագայում փոխհատուցվել է ընդհանուր վնասի 4 տոկոսը, այգիների դեպքում՝ ընդհանուր վնասի 5 տոկոսը: Այս անհամաչափ փոխհատուցումը գյուղացիների դժգոհությունն է առաջացրել:

Էմմա Չոբանյան