Մյունխենյան ֆիասկո, թե՞ դրական զարգացում. Ալիև-Փաշինյան բանավեճն՝ ըստ վերլուծաբանների. VOA

Լուրեր

15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
Բոլորը

Ինչ արդյունքներ գրանցեց Մյունխենում Ալիև-Փաշինյան բանավեճն ու հանդիպումը: Որքանով էր այն արդյունավետ, և ինչ ակնկալել խաղաղ կարգավորման հետագա գործընթացից: Այս հարցերն են քննարկում վերլուծաբանները. գրում է VOA-ն:

Մյունխենյան «ֆիասքոն» ցույց է տալիս, թե որքան խորն են դեռևս ղարաբաղյան հակամարտության վերքերը հայերի ու ադրբեջանցիների համար, կարծում է Կարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմ դե Վաալն իր «Ժամանակն է հայ-ադրբեջանական պատմական զինադադարի» վերնագրով հոդվածում, ուր վերլուծում է Մյունխենում կայացած հայ-ադրբեջանական առաջնորդների հանրային բանավեճը:

Հեղինակը վստահ է՝ անհրաժեշտ է այլընտրանքային երրորդ ուղի, որը չի վերարտադրի երկու կողմերի մոտեցումները պատմական զարգացումների հարցում: Այլընտրանքային մոտեցման ձևավորման հարցում պատմությունը կարող է աջակից դեր ստանձնել, գտնում է դե Վաալը:

Վերլուծելով առաջնորդների հնչեցրած մտքերը՝ դե Վաալը գտնում է, որ չնայած կառուցողական երևալու փորձերին՝ երկու առաջնորդները չունեին որևէ շոշափելի ուղերձ միմյանց, իսկ հնչեցրած մտքերը՝ իրենց ժողովուրդների վերապրած պատմական ցավերի ու դավադրության տեսությունների արտացոլումն էր:

Քաղաքագետ-վերլուծաբան Ֆիլիպ Գամաղելյանը ևս կիսում է այն կարծիքը, որ բանավեճը բովանդակային առումով տապալված էր, սակայն, ըստ փորձագետի ինքնին հանրային երկխոսության փաստը դրական է և կարևոր:

«Տասնամյակների ընթացքում բանակցություններն ընթանում էին փակ դռների հետևում ու կարող ենք արձանագրել, որ դա որևէ դրական արդյունքի չբերեց»,- ասում է Գամաղելյանը:

Դրանք, ըստ վերլուծաբանի, կտրված են եղել հանրությունից: Ժողովուրդները պետք է տեղյակ լինեն բանակցային գործընթացից ու մասնակցեն դրան:

«Գործընթացի ժողովրդավարացումը չափազանց կարևոր է, և մյունխենյան հանդիպումը մի քայլ էր այդ ուղղությամբ: Սա մի քայլ էր, որ Հայաստանի կառավարությունը, իմ տեղեկությամբ, պնդում է, որ պետք է առաջ տարվի»,- ընդգծում է նա:

Կարևորելով Մինսկի խմբի ձևաչափի դերը ղարաբաղյան հակամարտությունում զինադադարի պահպանման և կողմերի միջև երկխոսության համար ՝ վերլուծաբանը, սակայն, վստահ է՝ խաղաղ կարգավորմանն անհրաժեշտ են նոր ձևաչափեր:

«Պարտադիր չէ, որ դրանք լինեն պաշտոնական: Դրանք կարող են լինել ոչ պաշտոնական փորձագիտական մակարդակների վրա: Շատ հակամարտություններ սկսել են կարգավորվել հենց այս մակարդակում ծավալված երկխոսությունից հետո»։

Խաղաղությանը հասնելու համար անհրաժեշտ է ընդհանուր տեսլական, ինչպիսին օրինակ ձևավորվել էր Արևմտյան Եվրոպայում երկրորդ աշխարհամարտից հետո: Վերլուծաբանի կարծիքով խաղաղության այդ տեսլականի ձևավորմանը զգալիորեն կարող են նպաստել հայ-ադրբեջանական համատեղ փորձագիտական խմբերը: