Պետության ամոթն ու խայտառակությունն է, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի պես նախագահներ ենք ունեցել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
11.11.2026 | 19:14
13-ամյա աղջկան ավտոբուսից իջեցնելու աղմկահարույց դեպքով «Երևանի ավտոբուսը» պարզաբանում է ներկայացրել
Բոլորը

Այս օրը, կարելի է ասել, բացառիկ էր Հայաստանի պատմության մեջ։ Միաժամանակ դատարանի առաջ էին կանգնած Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը։ Նրանց կողմնակիցները հայտարարում են, թե «պետության ամոթն է, որ երկու նախագահներին այս իշխանությունը կանգնեցրել է դատարանի առաջ։ Factor TV-ի հետ հարցազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նման կերպ արձագանքեց այս կարծիքներին․

«Գուցե ինչ-որ տեղ պետության ամոթն ու խայտառակությունն է, որ ունեցել ենք այդպիսի նախագահներ։ Ընդդիմադիրներին կոչ եմ անում շարունակել այդ վանկարկումները։ Այո, խայտառակություն կլինի, եթե դատարանում ապացուցվի իրենց արարքը, իսկապես դա արդեն միջազգային խայտառակություն կլինի, որ ունեցել ենք այդպիսի ղեկավարներ։ Իմ կարծիքով՝ սա արդարության արտացոլանքն է, արդարության վերականգնումն է՝ տասնամյակներ շարունակ քաղաքացիները տեսել են սեփական աչքերով, սեփական մաշկի վրա այս երկու պաշտոնյաների վարած քաղաքականության հետևանքները զգացել են։ Այս մարդկանց պատճառով են ունեզրկվել, տներից վռնդվել, շինծու և կեղծ մեղադրանքներով զրկվել են իրենց հարազատներին տեսակցելու իրավունքից, զրկվել են որոշ դեպքերում նաև՝ կյանքից»։

Սիսակ Գաբրիելյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն իր դատավարության օրը աջակիցների առաջ խոսում Արցախի մասին, նրա անկախության, ասելով, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

«Սերժ Սարգսյանը իրականությունից շարունակում է՝ կտրված մնալ։ Ինձ մոտ տպավորություն էր անգամ էդ հատվածը լսեցի, որ իր մոտ գուցե առողջական խնդիրներ կան և գուցե իսկապես բժշկի կարիք էլ ունի, որովհետև դիզվառելիքի վերաբերյալ քրեական գործը կապել Արցախի հարցի հետ, շատ ավելի սյուռ է, քան որ ինքը բարձրախոսով կարող է ելույթ ունենալ։ Անհասկանալի է։ Լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի անվտանգությունից խոսելիս հիշեր, որ հենց իր գեներալներն էին բանակում տասնամյակներ շարունակ կոծկում հանցագործությունները՝ սպանության դեպքերը որակելով ինքնասպանություն, Ղարաբաղի անվտանգությունից խոսելիս թող հիշեր, որ իր օրոք վարչապետ աշխատած Կարեն Կարապետյանն էր նշում՝ տանկերում վառելիք չի եղել, թող հիշի, որ իր թիկնազորի պետը 6 միլիոն վերականգնեց բյուջե։ Սպառազինության առումով այսօր Հայաստանն իր լավագույն տարիներն է ապրում»,- պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան