Հրայր Թովմասյանը մեր աչքերի մեջ նայելով խաբել է՝ Սերժ Սարգսյանին երրորդ ժամկետի տանելով․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի հետ

Պարո՛ն Սարգսյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է, որ եթե ներկա Սահմանադրական դատարանը չփոխվի, կշարունակի ծառայել նախկին կոռումպացված իշխանություններին։ Բայց ընդդիմությունից հակադարձում են՝ իշխանությունը չի հանդուրժում անկախ դատական համակարգ։ Ի՞նչ տեսակետ ունեք։

– Նիկոլ Փաշինյանի կարծիքը ինձ ամբողջությամբ բավարարում է, Սահմանադրության՝ ՍԴ-ին վերաբերող գլուխը պետք է ուժի մեջ մտնի 2035 թվականից, դե՝ եթե հիմա չհեռանան ՍԴ անդամները… ու մեր ժողովուրդն էլ ասում է՝ ձուկը գլխից են մաքրում, դատական համակարգի գլուխը Սահմանադրական դատարանն է՝ իր կազմով, հետևաբար՝ այստեղից գործընթացը պետք է սկսել: ՍԴ-ն, որպես երկրի կառավարման երեք բուրգերից մեկը, գործադիրից ու օրենսդիրից հետո պետք է փոխվի։ Ժողովուրդը փողոց է դուրս եկել, գործադիր իշխանությունն ասել է՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ, ԱԺ-ն էլ է ընդունել դա, և ժողովուրդն ասում է, որ Սահմանադրական դատարանն էլ պիտի հեռանա, որովհետև վստահություն չունի։ Նիկոլ Փաշինյանն ասում է, որպեսզի իմանանք՝ ժողովուրդն ուզում է, թե չի ուզում, գնանք հանրաքվեի, ասում են՝ չէ, չգնանք։ Ա՛յ, այստեղ ես իրենց չեմ հասկանում։

– Որպես «Այո»-ի կողմնակից՝ կբերե՞ք մեկ փաստ, որ Հրայր Թովմասյանի ղեկավարած ՍԴ-ն ծառայել է «նախկին կոռումպացված ռեժիմին», Հրայր Թովմասյանը նախկինների քաղաքական թիմի անդամ է շարունակում մնալ, օբյեկտիվ չէ, ըստ այդմ՝ պետք է հեռանա։

– Խնդիրն այլ հարթության վրա է։ Մարդ, որը իմ և ձեր աչքերին նայելով ասել է՝ Սահմանադրությունը պետք է փոխվի, որովհետև խորհրդարանական կառավարումը ամենալավն է՝ քաղաքական կյանքն ավելի ակտիվացնելու համար, բայց իրականում ստել է, չէ՞։ Այդ փոփոխությունն արել է, որ իր ղեկավար Սերժ Սարգսյանը երրորդ ժամկետով գա իշխանության, և ինքը այդ փոփոխության արդյունքում ստացել է մինչև 2035 թվականը Սահմանադրական դատարանի նախագահ լինելու իրավունքը, և եթե համարում եք՝ սա պայմանավորվածություն չի, մեր աչքերին նայած ու նման բան ասած մարդը կարող է լինել արդարադատության բուրգի ամենավերևում գտնվող մարդը, ես այդպես չեմ գտնում: Իր գրած Սահմանադրությամբ անընդհատ սահմանադրական ճգնաժամեր են առաջանում։ Սահմանադրական դատարանի դատավորներին փոխելու միակ ձևը մնացել է այն, որ դիմում գրեն ու հեռանան։ Այլ տարբերակ Հրայր Թովմասյանը չի թողել, վարչապետին ինչպե՞ս անվստահություն հայտնի, դա թողել է, բայց իրեն անվստահություն հայտնելու տեղ չի թողել։

– Հրայր Թովմասյանը, գիտենք, հայտարարել է, որ չի նահանջելու սահմանի՝ իրեն տրված տարածքից, դա դավաճանություն կլինի, իր հոգեվիճակը զինվորի հետ է համեմատել և ասել, որ նպատակ կա չեզոքացնել ՍԴ-ն քաղաքական որոշումների ճանապարհին, ՍԴ-ն քաղաքական որոշումներին «ստոպ» կարող է ասել։ Ի՞նչ խրամատում է նա։

– ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ուղիղ ակնարկել է, որ ՍԴ-ն, եթե նախկինների հետ կապված բողոքներ կլինեն, կարող է դրանք մերժել։ Փաստ է, չէ՞, որ ինքը քաղաքական այդ թիմի անդամ է, իրեն պաշտպանում են միայն նախկինները։ Եթե Հրայր Թովմասյանն այդքան ճիշտ ճանապարհով է գնում, երեք քաղաքական կուսակցություններն էլ դեմ չեն, որ ՍԴ-ն փոխվի։ Ի վերջո, ԱԺ-ն վերջին ընտրություններով ձևավորված ժողովրդին է ներկայացնում, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր», թե՛ «Բարգավաճ Հայաստան», թե՛ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները կողմ են, որ ՍԴ-ն փոխվի, Հրայր Թովմասյանն էլ՝ հետը, իրենք ձևին են դեմ։ Մեր ժողովուրդը կողմ է այդ փոփոխությանը։

– Քննադատելով հանրաքվեի գաղափարը՝ Վազգեն Մանուկյանի ԱԺՄ-ն հայտարարություն է տարածել՝ համոզմունք հայտնելով, որ հանրաքվեն դրական արդյունք չի կարող ունենալ առանց կեղծիքների։ Իրո՞ք սա հասարակության կողմից այդքան մերժելի պրոցես է։

– Հեղափոխությունից հետո տեղի ունեցած ընտրություններն առ այսօր անցել են առանց կեղծիքների, ի՞նչ հենքի վրա է  Վազգեն Մանուկյանն ասում, ի՞նչ տվյալների հիման վրա է ասում, ինչո՞վ է ինքը հաշվարկում…. Ի սկզբանե դնել այդպիսի թեզ, ես լուրջ չեմ համարում։ Վազգեն Մանուկյանը լուրջ քաղաքական գործիչ է, իր ցանկությունն ուզում է իրականության տեղ անցկացնել, ինչը այդքան էլ ճիշտ չի։ Ես հասկանում եմ՝ ինքը վիրավորված է իշխանությունից, գուցե վիրավորվելու տեղ էլ ունի, բայց բաներ կան՝ ասելուց առաջ պետք է արգումենտներ բերես։ Հենց այնպես ասելուն ի՞նչ պատասխանեմ։ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ տված հարցազրույցին մի բան ունեմ ավելացնելու, որ ժողովո՛ւրդ ջան, շատ կարևոր է ձեր մասնակցությունը, նախկին ընտրություններում ասում էիք՝ մասնակցեմ էլ, մեկ է՝ կեղծելու են։ Հիմա դուք եք այս երկրի տերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան