Արցախի յուրաքանչյուր քաղաքացի կամքի ազատ դրսևորման և քվեի հստակ հետևանքների ապահովման երաշխիքներ պետք է ունենա. Արթուր Դավթյանը՝ Արցախում

Լուրեր

11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
11.11.2026 | 19:29
Փաշինյանը ու Էրդողանը քննարկել են TRIPP-ի իրականացման քայլերը
Բոլորը

Արցախի Հանրապետության դատախազությունից տեղեկացնում ենմ որ փետրվարի 19-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն Արցախ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՀ գլխավոր դատախազության աշխատակիցների հետ:

«Աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը վարում էին ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Արամայիս Ավագյանը և ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են առաջիկայում Արցախի Հանրապետությունում անցկացվելիք նախագահական և Ազգային ժողովի ընտրությունների կազմակերպման, քվեարկության ընթացքում, ինչպես նաև հետընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների, ընտրական գործընթացներին ներգրավված սուբյեկտների դիմումների, ահազանգերի քննության ու ընթացքավորման նկատմամբ դատախազական արդյունավետ հսկողության իրականացմանն առնչվող հարցերը:

ՀՀ գլխավոր դատախազն իր խոսքում նշել է, որ Արցախի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի կամքի ազատ դրսևորման և քվեի հստակ հետևանքների ապահովման երաշխիքներ պետք է ունենա: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է հատկապես ԱՀ դատախազության դերակատարությունն ու պատասխանատվությունը: <<Այս իմաստով, վստահ եմ, հանդուրժողականություն չի դրսևորվելու անգամ ամենափոքր հանցավոր իրավախախտման նկատմամբ>>,-ասել է Արթուր Դավթյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են դատախազության կառուցվածքային ստորաբաժանումներին և դատախազներին ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման, նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի նախաքննության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացնելիս տարածքներում աշխատող դատախազներին օպերատիվ և գործնական աջակցության ցուցաբերման, հնարավոր հրատապ խնդիրներին արագ արձագանքումն ապահովելու նպատակով շահագրգիռ այլ օղակների՝ ԱՀ ԿԸՀ-ի, դիտորդական առաքելություն իրականացնող և այլ կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների հետ փոխգործակցության մեխանզիմները, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազության հետ փորձի փոխանակման համատեքստում ԱՀ դատախազների և քննչական կոմիտեի քննիչների համար համապատասխան դասընթացների կազմակերպման հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում: