Տիգրան Մեծից մինչև Մութալիբով. Փաշինյան-Ալիև դեբատի հայաստանյան արձագանքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
Բոլորը

Արցախը հակամարտության կողմ է և առանց նրա հետ բանակցելու կոնֆլիկտը հնարավոր չէ լուծել: Արցախը բանակցային գործընթացի կողմ չէ, և Ադրբեջանը չի կարող նրա հետ բանակցել։ Ահա այսպիսի իրարամերժ պնդումներով ու փաստարկներով՝ ավելի քան 40 րոպե բանավիճեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները։ Առաջին անգամ նման ձևաչափով անցկացված հանդիպումը բուռն քննարկումների առիթ դարձավ։

«Բացառիկ ձևաչափ էր։ Նման ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները բաց հարթակից իրենց ժողովուրդներին չէին դիմել։ Այստեղ օբյեկտիվ կլինի ասել, որ փոքր ժամանակահատվածում շատ դժվար է ներկայացնել բոլոր այն սկզբունքներն ու թեզերը, որոնք ուզում ես ներկայացնել, մանավանդ, եթե խոսում ես ոչ քո մայրենի լեզվով»,- ասում է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝  Ղարաբաղն ու Երևանը ադրբեջանական տարածքներ են եղել։ Փաշինյանի հակադարձմամբ՝ Ադրբեջանն անգամ քարտեզի վրա չկար, երբ Տիգրան Մեծը Պոմպեյի հետ էր բանակցում։  Քաղաքագետ Արմեն Վարդանյանի կարծիքով՝ պատմության գիրկն ընկնելու կարիք չկար։ «Կարծում եմ՝ Փաշինյանը դեռ իր վրա աշխատելու տեղ ունի, որովհետև կան հարցեր, որ ավելի դիպուկ պատասխաններ են պահանջում։ Գնալ պատմության խորքը հասնել, Տիգրան Մեծ և այլն, այդքան էլ տեղին չէր։ Պետք է ավելի շատ միջազգային հանրության համար ընկալելի լեզվով խոսել, որպեսզի միջազգային հանրությունը հասկանա քեզ»,- նշում է քաղաքագետ Արմեն Վարդանյանը։

Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունն արդեն հոգնել է տարիներ շարունակ նույն թեզերը լսելուց։ Այդուհանդերձ, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, այս անգամ էլ որևէ բան չփոխվեց։

Ադրբեջանի նախագահը բանավեճի ընթացքում մի քանի անգամ հղում արեց ՄԱԿ-ի ԱԽ բանաձևին։ Ըստ նրա՝ բանաձևն ասում է, թե Հայաստանը պետք է 7 շրջաններից հեռացնի իր զորքերը։ «Այստեղ կարևոր մի հանգամանք կա, որ այդ բանաձևերից որևէ մեկում Հայաստանը կողմ չէ։  Այնտեղ ձևակերպված է ՝  «տեղի հայկական զորքեր», և դա ասելով, բնականաբար, Հայստանի ԶՈՒ-ն  նկատի չի առնվում, այլ Արցախի ինքնապաշտպանական ուժերը»,- ասում է Սուրեն Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ի պատասխան՝ Փաշինյանն էլ կարող էր միջազգային մեկ այլ իրավունքի վկայակոչել․ «Կարելի էր խոսել նաև «remedial cessation» կոչվող սկզբունքի մասին, որը թարգմանաբար կարելի է կոչել «անջատում հանուն փարկության»։ Հիմքում ընկած է այն, որ այս երկու ժողովուրդներն իրար հետ չեն  կարող ապրել, և, եթե  մի ժողովուրդը չանջատվի, չանկախանա  և չճանաչվի, ապա նրան էթնիկ զտումներ և ցեղասպանություններ են սպառնում»։

Ի՞նչ տվեց Փաշինյան-Ալիև 6-րդ շփումը և արդյոք որևէ բան կփոխի բանակցային գործընթացքում։ Քաղաքագետների համոզմամբ՝ բանավեճից որևէ լուրջ փոփոխություն պետք չէ ակնկալել։

Կազդի՞ այս բանավեճը բանակցային գործընթացի վրա, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը։ Առայժմ հայտնի չէ, թե որտեղ և ինչ պայմաններում կկայանա Փաշինյան-Ալիև հաջորդ շփումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան