Արթուր Ալեքսանյանը՝ Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի չեմպիոն

Լուրեր

30.10.2026 | 14:46
Հայտնի է՝ երբ է բացվելու «Միլանի» և «Ինտերի» նոր ստադիոնը
30.10.2026 | 14:36
Պենտագոնը Բալթյան երկրներին խնդրում է մեղմել ՌԴ-ից սպառնալիքի վերաբերյալ հռետորաբանությունը․ Reuters
30.10.2026 | 14:27
Նարեկ Կարապետյանը` Փաշինյանի առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 14:19
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային համագործակցության համար․ Աբիսողոմոնյան
30.10.2026 | 14:10
Ծանրամարտի ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը գրավեց չորրորդ տեղը
30.10.2026 | 14:01
CENTCOM-ի ղեկավարն անձամբ Թրամփին զեկուցել է Իրանի ուղղությամբ հնարավոր հարվածների տարբերակների մասին
30.10.2026 | 13:53
Հայաստանի և ԵՄ-ի ներկայացուցիչները քննարկել են վիզաների ազատականացման գործընթացում արձանագրված առաջընթացը
30.10.2026 | 13:42
Երկու մարզադաշտ, մեկ ընկերություն՝ առանց բաց մրցույթի․ ինչպես է Կառավարությունը կազմակերպել միլիոնավոր եվրոների գնումները 
30.10.2026 | 13:33
Գարեգին Բ-ի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել
30.10.2026 | 13:26
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը հավաք կանցկացնի
30.10.2026 | 13:19
Աննա Վարդապետյանն ընթացք է տվել Արամ Սարգսյանի դիմումին
30.10.2026 | 13:10
Միշտ ցածր գնահատող տաքսու ուղևորների գնահատականները հաշվի չեն առնվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:59
Ռուսական «Նովայա գազետա»-ն հայտարարել է նոյեմբերի 9-ից գործունեությունը դադարեցնելու մասին
30.10.2026 | 12:51
ՀՀ-ում, այլ երկրների համեմատ, բենզինն ավելի քիչ է թանկացել. Շուշան Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
Բոլորը

Օլիմպիական խաղերի, Եվրոպայի արդեն հնգակի, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը / 97 կգ / Հռոմում, Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի առաջնությունում, կրկին հաստատեց իր բարձր կարգը: Վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի  չեմպիոն որդին եզրափակիչում  մրցեց Իտալիայի թիմի անդամ, ազգությամբ վրացի Նիկոլոզ Կախելաշվիլու հետ: Մեծանուն գյումրեցին մրցակցին  գերազանցեց  7:1 հաշվով  և կանգնեց պատվանդանի` իր համար սովորական դարձած վերին աստիճանին: Այդկերպ՝ հաղթականորեն  նա  ազդարարեց Հին աշխարհամասի 2020թ․ առաջնության ավարտը։

Արթուրը եզրափակիչի ճանապարհին հաջորդաբար հաղթեց թուրք Զենք Իլդեմին, բուլղար Կիրիլ Միլովին և Ֆինն Մատի Էլիաս Կուոմանենին:

Մրցավարտից հետո Արթուրի  մասին յուրօրինակ մեկնաբանություն արեց  հավաքականի գլխավոր մարզիչ Էդվարդ Սահակյանը. << Տարիների ընթացքում այնքան շատ բան է գրվել ու խոսվել մեր անպարտելի ըմբիշի մասին ,որ գովեստի այլ խոսքեր չեմ գտնում: Բավական է միայն նշել նրա բազում հաղթանակները և ամեն բան պարզ կդառնա >>  :

Հայ մարզասերը սպասում է Արթուր Ալեքսանյանի Տոկիոյի օլիմպիական խաղերի  հերթական հաղթական մրցելույթներին` կրկին ոսկու փայլով: