Ծրագրում ենք ՀՀ-ում արդյունաբերական հատուկ գոտի ստեղծել, բայց 2 տարի է՝ ձգձգվում է. Արտակ Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 14:22
Պեսկովը հայտնել է, որ Պուտինի և Փաշինյանի հանդիպում Մոսկվայում չի նախատեսվում
13.12.2024 | 14:08
Դամասկոսում Թուրքիայի դեսպանությունն ավելի քան մեկ տասնամյակ անց կվերսկսի գործունեությունը
13.12.2024 | 13:44
Այսօր Թբիլիսիում մեկ տասնյակից ավելի բողոքի ակցիաներ են նախատեսված
13.12.2024 | 13:35
Պետք է լուծում տալ թափառող շների խնդրին ողջ հանրապետությունով․ ՏԿԵՆ-ում մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
13.12.2024 | 13:24
ԱՄՆ-ն Ուկրաինային 500 մլն դոլարի ռազմական օգնություն կտրամադրի
13.12.2024 | 13:15
Անկարայում ընթացող Բլինքեն-Ֆիդան բանակցությունների օրակարգում են նաև Հայաստան-Ադրբեջան զարգացումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 13:08
Նորատուսցի տղամարդու մեքենայում ապօրինի որսած սիգ տեսակի ձուկ է հայտնաբերվել
13.12.2024 | 12:58
Բլինքենն ու Էրդողանն Անկարայում քննարկել են Սիրիայում իշխանությունը ներառական կառավարությանը փոխանցելու ընդհանուր շահը
13.12.2024 | 12:49
Կարմիրբերետավորը մսավաճառի պարանոցից սեղմած քարշ է տալիս․ ԳՈՒՄ-ի շուկայից բերման ենթարկվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 12:46
Երևանում հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեություն է կասեցվել․ ՍԱՏՄ
13.12.2024 | 12:34
Մոլդովայի խորհրդարանը երկրում արտակարգ դրություն է հայտարարել Էներգետիկ ճգնաժամի պատճառով
13.12.2024 | 12:21
Հայտնաբերվել է 3 հետախուզվող
13.12.2024 | 12:09
ԱՄՆ-ը վիզային սահմանափակումներ է մտցրել Վրաստանի 20 քաղաքացու նկատմամբ
13.12.2024 | 12:00
Փաշինյանը Մոսկվա է մեկնել, ՀՀ-Թուրքիա երկաթուղու վերագործարկման քաղաքական պայմանավորվածություն չկա․ ԼՈՒՐԵՐ
13.12.2024 | 11:53
Մոսկվան կգործադրի բոլոր ջանքերը՝ եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը գործարար, «Թովմասյան» հիմնադրամի հիմնադիր, «Դվին» հյուրանոցի սեփականատեր, All.me հարթակի հիմնադիրներից Արտակ Թովմասյանի հետ

– Պարո՛ն Թովմասյան, որպես գործարար՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում Հայաստանում, հաշվի առնելով, որ ոչ միայն հետխորհրդային տարածքում, այլև այլ երկրներում բիզնես գործունեություն ծավալելու փորձ ունեք:

– Նորմալ: Ինձ թվում է՝ մեծ տարբերություն չկա այլ երկրներում և Հայաստանում աշխատելու մեջ: Աջակցություն, համենայն դեպս՝ այն կառույցներից, որոնցից պետք է ստանանք, ժամանակին աշխատում են, առաջ ենք շարժվում: Լինում են տարբեր մանր հարցեր, որոնք կարող են ձգձգվել, բայց հիմնականում նորմալ է:

– Շուտով կլրանա հեղափոխության 2-րդ տարին: Անցած գարնանից արդեն վարչապետը հայտարարեց տնտեսական հեղափոխության մասին: Դուք տնտեսական հեղափոխություն կամ գոնե դրա նախադրյալները տեսնո՞ւմ եք:

– Ես կդժվարանամ ասել, որովհետև ամենօրյա աշխատանքային, ամենօրյա ապրելակերպի հետ կապված մարդիկ այդ փոփոխություններն իրենց վրա պետք է զգան: Երբ ասում են աճ, դա մի բան է, երբ ասում են՝ հեղափոխություն, դա այլ բան է: Իմ կարծիքով՝ չի կարող մեր երկիրը կարճ ժամանակահատվածում, չունենալով դրա համար բոլոր նախադրյալները, ունենալ այդ վերելքը՝ հեղափոխությունը: Աճ կարող է ունենալ, իհարկե, արդյունավետ դարձնելով կառավարումը, կառավարման մեխանիզմները, ինչը եղել է տարբեր ժամանակաշրջաններում: Ցանկությունը, հայտարարությունները, իհարկե, շատ լավն են, ես ձեռքով կողմ եմ, բայց պետք է իմանանք՝ նախադրյալները որոնք են: Թիմը պետք է ունենա փորձ, պրոֆեսիոնալիզմ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարեց, որ գտել է երկրի տնտեսությունը զարգացնելու կախարդական փայտիկը, դա կոռուպցիան վերացնելն է: Իշխանությունն իսկապես կոռուպցիայի դեմ պայքար է մղում, այդ թվում՝ իր շարքերում: Սա օտարերկրյա բիզնեսի, ներդրողի համար բավարար հող չէ՞ այստեղ գործունեություն ծավալելու համար:

– Իհարկե՝ քայլեր արվում են, և դա երևում է, որ կոռուպցիայի հիմքերը խարխլեն: Ուղղակի մի բան է, երբ ասում են, այլ բան, երբ ես ուզում եմ տեսնել ամեն ինչի արդյունքը: Թիվ… պետք է տեսնենք՝ այդ կոռուպցիայի պատճառով ինչքան մարդ է ձերբակալվել, ինչքան մարդ է պատժվել: Այսինքն՝ դա ոչ թե պետք է ասվի, պետք է կատարվի: Մյուսն էլ՝ պետք է տեսանելի լինի, որ եթե այդ կոռուպցիայի պատճառով բյուջեից փող էր գողացվում, հիմա մեր բյուջեն այսքանով ավելացել է: Եթե մենք ասում ենք՝ միլիարդներ են գողացել, այդ միլիարդների արդյունքը մենք հիմա պետք է տեսնեինք:

Պարո՛ն Թովմասյան, ո՞րն է հաջող բիզնես վարելու և ներդրումներ անելու Ձեր բանաձևը: Ի՞նչ է պետք անել, որ Հայաստանն ավելի գրավիչ լինի օտարերկրյա ներդրողների համար: Հեղափոխությունից հետո մեծամասշտաբ ներդրումների ակնկալիքներ կային, բայց դրանք, կարծես, այնքան էլ լայնամասշտաբ չեն:

– Մեր երկրի զարգացման մոդելներից մեկը, որ ներդրումային առումով ավելի հետաքրքիր դառնա, համար առաջին քայլը պետք է լինի օրենքներում փոփոխություններում անելը: 2018 թվականի սեպտեմբերինի երբ վարչապետը ժամանել էր Մոսկվա, հանդիպում ունեցավ գործարար շրջանակի ներկայացուցիչների հետ, նույն հարցադրումը և նույն առաջարկը եղավ, որ եկեք օրենքներ փոխենք: Եվ այդ ժամանակ եկանք համաձայնության, ինձ էլ ասացին՝ տվեք համապատասխան փորձ ունեցող Ձեր իրավաբաններին, որ միանան աշխատանքային խմբին՝ այդ փոփոխություններն անելու համար: Տվեցինք, բայց ինչ-ինչ պատճառներով շարունակություն չստացավ, էլի օդում կախված մնաց:

– Նիկոլ Փաշինյանի հետ մոսկովյան այդ հանդիպման ժամանակ Դուք նաև մտահոգություններ էիք հայտնել, օրինակ՝ սևերի և սպիտակների բաժանման, սոցցանցերում ատելության խոսքի վերաբերյալ: Անցել է գրեթե երկու տարի: Ձեր այդ մտահոգությունները փարատվե՞լ են:

– Սրություն չեմ տեսնում, բայց չեն փարատվել: Հետևում եմ տարբեր սոցիալական ցանցերի և հարթակների և տեսնում եմ՝ դա մնացել է նույնությամբ, ինչը ոչ թե հիասթափություն, այլ անհանգստություն է շարունակում պատճառել: Որովհետև առաջ այդպիսի խորը դրսևորումներ չկային: Համենայն դեպս, իմ կարծիքով, չի փարատվել, ռիսկը մնացել է:

– «Դվին» հյուրանոցային համալիր, All.me… Հայաստանում ի՞նչ այլ գործունեություն եք ծավալում, և Ձեր հետագա ծրագրերը որո՞նք են:

– Մենք ծրագրում ենք արդյունաբերական գոտի ստեղծել, իհարկե՝ արդեն 2 տարի կլինի՝ ձգձգվում է, բայց սպասում ենք: Մեզ հավաստիացնում են, որ մի ամիս հետո կամ երկու ամսվա մեջ դա կլինի: Ծրագրում ենք կազմակերպել արդյունաբերական գոտի, որն առաջին նման գոտին կլինի Հայաստանում: Այն հնարավորություն կտա տարբեր արտադրություններ բերել և կազմակերպել տվյալ գոտում: Համապատասխան մարմինների հետ պայմանավորվածության համաձայն՝ կլինի ծանր արդյունաբերական արտադրություն՝ ծանր մեքենաների արտադրություն, ինչպես նաև տեխնոլոգիական արտադրություն՝ չիպերի, միկրոչիպերի: Երբ դա կազմակերպվի, ինձ թվում է՝ մեկ տարվա ընթացքում կսկսի արդեն աշխատել: Բայց էլի սպասում ենք կառավարության որոշումներին, ապրիլին կլինի երկու տարի, որ ընթացքի մեջ է:

– Ի դեպ՝ այս համալիրը, կարծեք, նոր իշխանությունների սիրելի վայրերից է դարձել: Այստեղ տարբեր միջոցառումներ են անցկացվում: Ինչո՞վ է դա պայմանավորված:

– Գիտեք՝ չէի ասի: Ինչո՞ւ եք ասում՝ նոր իշխանություններ: Մեր Հայաստանի, ոչ թե նոր կամ հին: Մեր իշխանություններն են… Նորի ու հնի բան չկա: Իշխանության համար, եթե համապատասխան որակ, համապատասխան մակարդակ կա մարդկանց ընդունելու համար ավելի հարմար տեղ է: Այդպես, ինձ թվում է, ավելի ճիշտ է ասել, քան ասել՝ նոր իշխանությունների: Որ փոխվեց իշխանությունը, եկավ ուրիշ իշխանություն, նրանք չե՞ն գալու:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան