ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն ամեն ինչ արել են, որ ԵԽԽՎ-ի այս հայտարարությունն ի հայտ գա, ուստի պետք է սա վերջին սթափեցնող ազդակը լինի բոլոր կողմերի համար՝ ՍԴ ճգնաժամը  իրավական ճանապարհով հաղթահարելու համար. Արման Բաբաջանյան

Լուրեր

12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 20:28
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների կառավարությունների ղեկավարների նիստին
12.12.2024 | 20:13
Ինչո՞ւ է բուսաբանական այգու երկայնքով քարե պարիսպ կառուցվում․ ահազանգ
12.12.2024 | 20:00
Կոլապս սպասվում է նաև Ալիևի ռեժիմին, ինչպես Ասադի դինաստիան ողբերգական ավարտ ունեցավ․ Հրաչյա Արզումանյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:44
ՌԴ-ին հարյուրավոր միլիոններ ենք փոխանցել, երեք միավոր զենք են տվել․ Գագիկ Մելքոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:30
Արդարադատության «ճիրաններում». սպանության գործը 8 տարի անց քննվում է զրոյից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:27
Թուրքիայի ԱԳՆ-ն հերքում է Հաքան Ֆիդանի՝ Դամասկոսում գտնվելու մասին լուրերը
12.12.2024 | 19:14
Փաշինյանը իդեալական է առավել քան, թերություն չունի․ ՔՊ պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 19:00
ՔՊ-ն անբարոյական մթնոլորտ է ստեղծել․ Փաշինյանը չունի իրավունք՝ մարդու անձնական կյանքը հրապարակել, քննարկել․ Ժաննա Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 18:53
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին
Բոլորը

Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժաղովի տարածած հայտարարությանը:

«Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելն ու Կիմմո Կիլժունեի՝ երեկ տարածած hայտարարությունը հասցրել է արժանանալ բազմաթիվ, երբեմն օբյեկտիվ, ոմանց դեպքում՝ խիստ սուբյեկտիվ գնահականի։ Իշխանության ներկայացուցիչներն այն որակում են որպես սահմանադրական ճգնաժամը լուծելուն ուղղված իշխանության քայլերին դրական գնահատական։ Ռևանշիստները, արտախորհրդարանական և որ հատկանշանակ է խորհրդարանական ընդդիմության առանձին ներկայացուցիչներ երեկ երեկոյան և ամբողջ գիշեր գուժում են Հայաստանում ժողովրդավարության ավարտը:

Իրականությունը, ինչպես լինում է գրեթե միշտ, այս գնահատականների մեջտեղում է: Որովհետև հայտարարության մեջ կան ինչպես իշխանությունների կողմից կիրառվող իրավական ընթացակարգերի վերաբերյալ համազեկուցողների կողմից տրված դրական գնահատկաններ, այնպես էլ նրանց կողմից արտահայտված մտահգություն՝ գործադիր իշխանության և Սահմանադրական դատարանի միջև ծագած վեճի վերաբերյալ:

Ավելին՝ ինչպես սովորաբար լինում է, ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարության մեջ կա ինչ-որ իմաստով տրամաբանական հակասություն: Նրանք հայտարարում են, որ հետևելու են, որպեսզի Հայաստանի իշխանությունները շարունակեն գործել նույն կերպ (պահպանելով իրավական ընթացակարգերը), նույնիսկ եթե այդ մեխանիզմի (վաղ կենսաթոշակի անցման մեխանիզմի) նպատակը՝ պահպանել 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ոգին, թվում է հիմնավոր։ Այս արձանագրումից ստացվում է, որ փաստորեն Հայաստանի իշխանությունները ձգտում են պահպանել Հրայր Թովմասյանի գրած սահմանադրության ոգին, ինչի մասին վկայում են իրավական ընթացակարգերին նույն հայտարարության մեջ տրված դրական գնահատականները:

Մյուս կողմից, ըստ համազեկուցողների հայտարարության տրամաբանության, Հայաստանի իշխանությունները 2015 թվականի սահմանադրության ոգին պահպանելու ճանապարհին բախվում են Հրայր Թովմասյանի կողմից առաջացրած խոչնդոտին և վերջինիս կողմից իր իսկ հեղինակած սահմանադրության ոգին չպահպանելու իրողությանը:

Այսինքն՝ համազեկուցողներն անուղղակիորեն արձանագրում կամ ակնարկում են, որ ՍԴ-ի գործող նախագահը խախտում է իր իսկ հեղինակած սահմանադրության ոգին, բայց Հայաստանի իշխանությանը կոչ են անում Սահմանադրության ոգին վերականգնելու ճանապարհին չխախտել դրա տառը։

Համազեկուցողների հայտարարությունը՝ անկախ դրա տողատակերից ու ակնարկներից մտահոգիչ է ոչ միայն ու ոչ այնքան հայտարարության բովանդակությունը, այլ դրա փաստն ինքին, որովհետև հեղափոխությունից հետո առաջին անգամ այս հայտարարությունը գալիս է վկայելու այն մասին, որ Հայաստանի իշխանությունը հանցավոր անփութություն ու անկարողություն է դրսևորել՝ երկրի ներքին հիմնահարցերը բացառապես երկրի ներքին ինստիտուտների և կառուցակարգերի ճանապարհով լուծելու հարցում, ինչն էլ հանգեցրել է ԵԽԽՎ-ի կողմից նման արձագանքի։

Անհերքելի է, որ Հայաստանում հեղափոխությամբ սկիզբ դրված ժողովրդավարական վերափոխումները էապես ամրապնդել են մեր պետականության դիմադրողունակությունը։ Այն կայուն և ամուր պահելու համար անհրաժեշտ է տևական և հետևողական աշխատանք, ինչը չի արվել և չի արվում, ինչի արդյունքում իշխանության առանձին պատասխանատու կամ անպատասխանատու գործիչների ապաշնորհության և ապիկարության պատճառով էական հարված է հասցվում մեր ինքիշխանությանը՝ դրանից բխող բոլոր հնարավոր բացասական հետևանքներով:

Կոնկրետ այս դեպքում առավել մեղմ, իսկ հաջորդ հնարավոր առիթներով ավելի կոշտ միջամտությունը չի ուշանալու, այնքան, որքան մենք մեր հանցավոր անգործությամբ, անթույլատրելի դանդաղկոտությամբ թույլ կտանք, այնքան, որքան մենք մեր ապիկարությամբ պատուհան և ոտքի տեղ կբացենք արտաքին տարբեր կենտրոններից մեր ներքին գործերին միջամտելու պատրաստ ուժերի համար։

Հասկանալիորեն ու օբյետիվորեն այս իրավաճակից օգտվել ու օգտվում են եվրոպական ազդեցիկ կուսակցությունների միավորումներին անդամակցող Հայաստանի նախկին իշխանության ներկայացուիչները՝ ՀՀԿ-ն (Եվրոպայի ժողովրական կուսակցություն) ու ՀՅԴ-ն (Եվրոպական սոցիալիստների կուսակցություն), որոնք վստահաբար ամեն ինչ արել են այս հայտարարության հրապարակ գալու համար:

ԵԽԽՎ համազեկուցողների այս հայտարարությունը պետք է վերջին սթափեցնող ազդակը լինի բոլոր կողմերի համար՝ երկրում ստեղծված սահմանադրական ճգնաժամը բացառապես սահմանադրական և իրավական ճանապարհով հաղթահարելու վճռական և հատու քայլերի համար: Այլապես ԵԽԽՎ-ն, այլ եվրոպական կառույցներ ոչ առանց նախկին իշխանությունների աջակցության, շարունակելու են Հայաստանի վերաբերյալ նման բացասական փաստաթղթերի հրապարակումը՝ մեր երկրի ինքնիշխանությանն ուղղված սպառնալից հեռանակարներով:

Հ․Գ․
Հայաստանում պետության բռնազավթման սկիզբը դրվել է մոտավորապես այն ժամանակ, մեր երկիրն անդամակցեց Եվրախորհրդին։ Դա 2001 թվականին էր, որից հետո Հայաստանում հնարավոր եղան 2003թ․ խայտառակ նախագահական և խորհրդարանական ընտրությունները, 2004թ․ ապրիլյան իրադարձությունները, 2005թ․ քաղաքական բոլոր ուժերի կողմից բոյկոտի արժանացած սահմանադրական հանրաքվեն, 2007թ․անորակ և անհուսության հասցված խորհրդարանական ընտրությունները, 2008թ․ նախագահական ընտրությունները, որի հետևանքը եղավ Մարտի 1-ը և տասը անմեղների սպանությունը։ Սերժ Սարգսյանի պաշտոնավարմամբ արդեն ԵԽ-ի և այլ եվրաչինովնիկների մասնակցությամբ և դերակատարմամբ Հայաստանում շարունակվեց պետության բռնազավթումը պետական բոլոր ինստիտուտների մասնակցությամբ։ Հիշում եմ՝ 2011թ․ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը և Աքսել Ֆիշերը փակված էին համարում Մարտի 1-ի էջը՝ մենք դա էլ ենք տեսել։ Տեսել ենք, թե ինչպես է 2009թ․ Մարտի 1-ի ոճրագործությունից ուղիղ մեկ տարի անց Սերժ Սարգսյանը Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյին պարգևատրում Պատվո շքանշանով։

Ասածս ինչ է՝ եթե մեր ժողովուրդը հետևեր ԵԽԽՎ-ին և նրա կողմից Հայաստանի հարցով պատվիրակված համազեկուցողներին, մեզանում հեղափոխություն տեղի չէր ունենա։ Սա ամենակարևոր արձանագրումն է, որ պետք է անել և գնալ առաջ՝ վերազինվել ավելի մեծ կամքով և բացառապես իրավական և սահմանադրական ճանապարհով հանգուցալուծել մեր երկրի ժողովրդավարության զարգացման ճանապարհին կանգնած կարևորագույն խոչընդոտը՝ ՍԴ ճգնաժամը»,- գրել է Բաբաջանյանը: