Արթուր Վանեցյանը թող տղամարդկություն ունենա ու պատմի՝ ի՞նչ առաջարկ է փոխանցել Փաշինյանին․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 16:59
Նյու Յորքում «Երկու պետություն» սկզբունքի իրականացման շուրջ նախարարական հանդիպում է անցկացվել
26.09.2026 | 16:44
Լռության օրը Թումանյանի համայնքապետարանի էջը տարածել է համայնքի ղեկավարի մասնակցությամբ տեսանյութ
26.09.2026 | 16:32
Արաբկիրում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
26.09.2026 | 15:55
Սաուդյան Արաբիան չի բացառում միջուկային զենքի մշակման հնարավորությունը․ ԱՄՆ հետախուզություն
26.09.2026 | 15:44
«Ընտանիքում համերաշխության վերականգնումը» այլևս չի լինի նպատակներից մեկը. նոր փոփոխություններ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքում
Բոլորը

Factor.am-իը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ

-Պարո՛ն Իոաննիսյան, Դուք ընտրվել եք Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամ։ Ի՞նչ առաքելությամբ եք գնում հանձնաժողով և գաղտնիք չէ՝ Դուք աջակցել եք հեղափոխությանը, իշխանությունը վստահում է Ձեզ, և իբրև ՀԿ սեկտորի ներկայացուցիչ որքանո՞վ եք անաչառ։

-Ես գնում եմ հստակ առաքելությամբ, որ Սահմանադրության այն կարգավորումները, որոնք վերաբերվում են քաղաքացիների կողմից իշխանության իրացմանը, շատ թերի են, վատն են, և փոփոխման կարիք ունեն։ Ես գնում եմ առաջնահերթ այդ խնդիրը լուծելու համար, այդ փոփոխությունները առաջարկելու նաև ընտրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքի ժամանակ ունեցած գաղափարները այս հանձնաժողով բերելու համար, բայց նաև շատ հարցեր կան, որոնք պետք են՝ քաղաքացիներին տալ լծաներ, որոնցով քաղաքացիները կկարողանան իրացնել իշխանությունը հանրաքվեներ, ստորագրահավաքով օրենսդրական նախաձեռնություններ, ընտրված մարմիններին անվստահություն հայտնելու մեխանիզմներ։

-Հանձնաժողովի անդամի թեկնածու էր նաև Արփինե Հովհաննիսյանը, նա չի ընտրվել։ Եվ նրա կուսակիցներից հնչում է քննադատություն, որ սա քաղաքական որոշում է, իշխանությունը վախենում է լսել այլընտրանքային կարծիք։ Սահմանադրական փոփոխությունների գործընթացն ի սկզբանե ներառական չէ: Արդյոք օբյեկտիվ չե՞ն այսպիսի գնահատականնները։

-Ես ճի՞շտ լսեցի, որ ՀՀԿ-ն ասում է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամների ընտրության գործընթացը ներառական չէ։ Դրանից ավելի սյուռ բան ես վաղուց լսած չկայի։ 2013 թվականի սեպտեմբերի 4-ին Սերժ Սարգսյանը ստորագրեց հրամանագիր, որով ձևավորվեց սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, թող ասեն էդ հանձնաժողովն էր ներառական։ Ընդ որում՝ այդ հանձնաժողովը լուռ գործում էր երկու տարի, հանրային նորմալ քննարկում չէր անում, վերջում բերեցին մի թյուրիմացություն։ Այստեղ գոնե մրցույթ եղավ։ Արփինե Հովհաննիսյանն ասում էր, որ 2015 թվականի Սահմանադրությունում առանձնապես փոխելու բան չկա, գնում էր հանձնաժողով, որ ի՞նչ փոխեր։

-Հրայր Թովմասյանը քննադատական սլաքներն ուղղում է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ, որը Կապանի ասուլիսում հայտարարել էր, թե Թովմասյանը կեղծիքներով է ընտրվել և չի կարող լինել ՍԴ նախագահ։ Հրայր Թովմասյանը հակադարձում է․ «Երբ նման բան ասում է երկրի գործադիր իշխանության ղեկավարը, ապա այդ երկրում հասարակությունը լուրջ մտածելու տեղիք ունի: Դուք դատարա՞նն եք, Դուք քննի՞չն եք, որտեղի՞ց Ձեզ այդ տվյալները, որտեղի՞ց Դուք որոշեցիք»։ Արդարացի՞ է  ՍԴ նախագահի այսպիսի հակադարձումը։

-Դե կներեք էլի, Հրայր Թովմասյանը կարող էր որոշեր, որ ՀՀԿ-ի հետ միասին կարող է հանրությանը մատի շուրջ ֆռռացնել, Սահմանադրության մեջ գրի, որ նախագահը կարող  է ընտրվել 6 տարով, բայց կոմբինացիա անեն, որ ինքը ընտրվի մինչև թոշակի գնալը, ամբողջ հանրությանը մատի շուրջ ֆռռացնեն, ու հետո մեծ-մեծ խոսեն, թե հասարակությունը պրոբլեմ ունի։ Հասարակությունը պրոբլեմ ունի, որ Հրայր Թովմասյանը Սահմանադրական դատարանի նախագահ է։ Հանրությանը մատի շուրջ ֆռռացնողը պետական կառավարման ինստիտուտը իրենով անելու խաթեր․․․․ բնականաբար՝ հասարակությունը խնդիր ունի, որ տենց մարդը Սահմանադրական դատարանի նախագահ է։

-Այս պատմության մեջ հետաքրքիր տեղ են գրավում Հրայր Թովմասյանի օտարերկրյա այցերը։ Վարչապետն ասել էր, թե դրանք կասկածելի են, երկրի անվտանգության հարց է և գուցե իրավապահները պետք է դրանով զբաղվեն։ Ասելով, որ դրանք անձնական այցեր են եղել, Հրայր Թովմասյանը հիշեցնում է, որ մեկ էլ 37 թվականին էր քաղաքական իշխանությանը հետաքրքրում մարդկանց անձնական այցերը։ Ձեզ համար կասկածելի ի՞նչ կա այս մասով։

-Այս մասով զերծ կմնամ որևէ մեկնաբանությունից, բայց քանի որ խոսք է գնում քծնանքից, պետք է ասեմ, որ Հրայր Թովմասյանի դեպքում դա ակնհայտ է։ Կներեք, բայց պետք է ասեմ, Հրայր Թովմասյանը ո՛չ միայն հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանին է քծնել, այլև 2016 թվականին 4+4+4 ֆորմատի բանակցությունների ժամանակ քաղհասարակաության ներկայացուցիչներիս էր քծնում։ Ո՞նց եք պատկերացնում, եթե այն ժամանակ քաղհասարակության ներկայացուցիչներին քծնում էր, դե պատկերացրեք՝ հեղափոխությամբ երկրի ղեկավար դարձած Նիկոլ Փաշինյանին ինչքան է քծնելու։ Ես հո դրա ականատեսն եմ եղել։ Ինքն ուզում էր իր մասին լավ կարծիքի լինենք։

-ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրել էր, որ երկրի անվտանգությանն սպառնացող վտանգներից մեկը ՍԴ-ի շուրջ իրավիճակն է։ Ալեն Սիմոնյանն այլ բան հայտնեց, որ Վանեցյանը միջնորդ է եղել Թովմասյանի ու իշխանության միջև ծառայությունների մատուցման իմաստով։ Վանեցյանը հերքեց։ Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ դերակատարում ունի Արթուր Վանեցյանը։

-Վանեցյանն իշխանությանը միջնորդել է ո՛չ միայն Հրայր Թովմասյանի մասով, էլի մարդիկ են եղել, որոնց համար ևս Վանեցյանը միջոնրդել է, փորձել է միջնորդ լինել։ Արթուր Վանեցյանը թող տղամարդկություն ունենա ու ազնվությամբ պատմի՝ որպես միջնորդ ինչ առաջարկներ է փոխանցել Նիկոլ Փաշինյանին, թող հանրությանը դա ասի։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան