Հեղաշրջման փորձեր իսկապես կատարվել են. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2024 | 00:35
Թրամփի հետ հեռախոսազրույցը տեղեկատվական էր, բայց նաև շատ պոզիտիվ. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:30
«Արևմտյան Ադրբեջանը» մեզ է գրգռում, բա չե՞նք մտածում, որ «Արևմտյան Հայաստանն» էլ ուրիշներին է գրգռում. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:16
Փաշինյանը պատմեց՝ ինչու որոշեց սափրել մորուքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:12
Կարելի է գնալ նման գործարքի,եթե կնքվի պայմանագիր. Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ հայցերից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2024 | 00:04
Վթար Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան հոսպիտալացվածներ
22.11.2024 | 23:56
Սահմանադրության փոփոխության օրակարգը բանակցային սեղանին չենք քննարկել. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:51
Նպաստ ստացող ընտանիքների թիվը մոտ 30 հազարով կրճատվել է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:43
Զգացում ունեմ՝ 300 հազար էլ կհավաքվի. Փաշինյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:39
Անպատասխանատվության բացառիկ դրսևորում է. Փաշինյանը՝ Գյումրիում ստեղծված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:38
Ադրբեջանում իշխանություններին քննադատելու համար քաղաքագետին արգելել են լքել երկիրը
22.11.2024 | 23:30
Մեծ Բրիտանիան պատերազմո՞ւմ է ՌԴ հետ․ Քիր Սթարմերի արձագանքը
22.11.2024 | 23:22
Կացնով կտրելու եմ․ Փաշինյանը՝ ծառայողական մեքենաների թվի կրճատման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:15
Թուրքիան Սոմալիում տիեզերակայան կկառուցի
22.11.2024 | 23:11
Հուսով եմ՝ իմ խնդրանքն անարձագանք չի մնա. Փաշինյանը՝ Աղազարյանի մանդատը վայր դնելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2024 | 23:06
Ադրբեջանի SOCAR-ը բանակցում է Թուրքիայում իր գազաբաշխիչ ցանցի բիզնեսի վաճառքի շուրջ․Bloomberg
Բոլորը

Factor.am-ը զրուցել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ

-Պարո՛ն Գրիգորյան, Գեորգի Կուտոյանի մահը երկրի բարձրաստիճան նախկին պաշտոնյաների առեղծվածային մահերից հերթականն է մեկ տարվա ընթացքում՝ Աշոտ Կարապետյան, Հայկ Հարությունյան։ Արդյոք սա չի՞ նշանակում, որ անվտանգային միջավայրը ապահով վիճակում չէ։

-Իսկապես ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բոլորիս համար էլ շատ ծանր իրավիճակ է ստեղծվել։ Այս դեպքը ոչ թե պետք է դնել ընդհանուր կոնտեքստի մեջ և վերլուծել, հասկանալ, այն պետք է դիտարկել որպես առանձին դեպք և ուսումնասիրել, հասկանալ պատճառներն ու փորձել վերլուծել այդ տեսանկյունից։ Իհարկե, երբ դնում ենք ընդհանուր կոնտեքստում, այլ հանգամանքներ են ավելանում, ես կարծում եմ՝ այդ առումով մենք ճիշտ ուղղությամբ չենք գնա։ Անհրաժեշտ է այն դիտարկել իբրև առանձին դեպք։ Քննչական կոմիտեն հրապարակային աշխատում է։ Նոր ձեռք բերված փաստերի ու հանգամանքների ճշտումը անմիջապես կոմունիկացվում է հասարակության հետ և համոզված եմ, որ դեպքը ամբողջությամբ բացահայտվելու է։ Մեր իշխանությունը հետաքրքրված է, որ այն մանրամասն հետաքննվի և եթե կան անվտանգության մասով անհանգստանալու որևէ հանգամանք, որպեսզի մենք քայլեր ձեռնարկենք, անվտանգության տեսնակյունից ամենաշատը մենք ենք շահագրգռված՝ եթե կան սպառնալիքներ, որպեսզի քայլեր ձեռնարկենք՝ հանկարծ որևէ մարտահրավեր չլինի։ Մինչ այս պահը այդ կոնտեքստում անհանգստանալու որևէ բան չունենք։ Քննություն կկատարվի և պարբերաբար կզեկուցեն։ Այս առումով կարծում եմ, որ հենց այս տրամաբանությամբ էլ պետք է շարունակենք։

-Միքայել Մինասյանը ևս մտահոգ է երկրի անվտանգության միջավայրով, նա երեկ հերթական անգամ իշխանությունը փոխելու կոչ է արել․ «Սրանց պետք է հեռացնել՝ համատեղ ուժերով և շատ արագ, քանի դեռ վերջնականապես չեն կործանել երկիրն ու մարդկանց»,- գրել է Միքայել Մինասյանը։ Ի՞նչ գործողությունների սպասեն քաղաքացիները։

-Ընդհանրապես, դժվար է պատկերացնել, որ նախկին համակարգին ուղնուծուծով կապված մարդը այսպիսի հայտարարություններ է անում։ Բայց ձեր նշած մարդը «Գահերի խաղը» ֆիլմի և համանուն վեպի սիրահար է։ Այնտեղ կարևոր մի փաստ և էպիզոդ կա, որը կարծում եմ, շատ բաներով նկարագրում է իրավիճակը։ Եթե չեմ սխալվում՝ Ռոբ Սթարքն էր, երբ որ իր հայրը զոհվում է, փորձում է վրեժ լուծել, բայց վերջում նա մահանում է կարմիր գիշերվա ընթացքում։ Ի՞նչն է ցուցանողը սրա մեջ, որ Ռոբ Սթարքը ուզում էր վրեժ լուծել իր հոր համար, նա չէ մտածում հյուսիսի ժողովրդի բարեկեցության մասին, չէր մտածում ժողովրդի անվտանգության մասին։ Միակ բանը, որ մտածում էր Ռոբ Սթարքը, վրեժն էր հոր համար։ Ես կարծում եմ՝ այդ վեպի սիրահար մարդը պետք է վերընթերցի այն։ Իհարկե, այնտեղ կոնտեքստը այլ է, ես բռնությունների տեսանկյունից չեմ ասում, բայց ուսուցանելի է իր համար և արժի, որ ևս մեկ անգամ դիտի այդ ֆիլմը։

-Ավելին՝ Միքայել Մինասյանն այս իշխանությանը համարում է չկայացած, երախտամոռ, կաշառակեր և սեփական քաղաքական հաջողությունից ագրեսիվացած խումբ։ Փաշինյանն ասել էր, որ մի քանի քրեական գործով պետք է նա անցնի, բայց նրան այսօր մեղադրանք առաջադրված չէ։ Ինչո՞ւ՝ նպատակահարմա՞ր չէ, և արդյոք նման հայտարարությունները ներքին անվտանգության սպառնալիք չե՞ն։

-Մեզ կաշառակեր համարող քաղաքական գործչի ընտանիքը քրեական գործերով է անցնում և այդ քրեական գործերով անցնող և՛ կաշառակերները, և՛ մնացած մյուսների մի մասը փախուստի մեջ է, մի մասը Հայաստանում են գտնվում։ Բարձր խոսելով և հայտարարելով, փորձ է արվում սեփական կատարած գործողությունները թաքցնել։ Մի շարք գործեր կան քննվող, և ես կարծում եմ՝ այդ քննության շրջանակներում անհրաժեշտ է լինելու, որպեսզի նաև որոշակի հարցերի պատասխանի։ Նրա ագրեսիվությունը կապված է իր ընտանիքի անդամների վերաբերյալ քրեական գործերով և հնարավոր է՝ քննությունը պարզի՝ նա էլ առնչություն ունի։ Վատիկանյան պադվալներից ստատուս գրելու տենդին կամ Լենինյան հիվանդությանը, երբ երկրից դուրս գտնվելով պայքարում են երկրում հեղափոխություն կատարելու համար, պետք է վերջ դնել և հետ գալ Հայաստան ու պատասխան տալ կատարվածի համար։ Ի դեպ, մի շարք ձախողումների համար նաև Միքայել Մինասյանն է պատասխանատու և պետք է հիշել նրա՝ դեսպան նշանակվելու օրը՝ նախագահական ընտրությունների հաջորդ օրը, այն ձախողումների ու ընտրակեղծիքների, ընտրակաշառքների համար, որոնք կազմակերպել են, որոնց մեջ շատ հաջողություն, երևի, չի ունեցել և որի համար էլ դեսպան է նշանակվել։ Ավելի շատ պետք է խիզախություն ունենալ, գալ Հայաստան, և ամեն ինչի համար պատասխան տալ տեղում և ոչ թե՝ Լենինյան տենդով տառապել։

-Միքայել Մինասյան-Արթուր Վանեցյան համատեղ հեղաշրջման պլան են մշակել՝ ըստ ՀԺ-ի։ Ձեզ ի՞նչ մանրամասներ են հայտնի պլանի մասին։

-Ես կարող եմ՝ հրապարակային մասով խոսել, ինչ հրապարակվել է։ Իսկապես փորձեր կատարվել են։ Հեղափոխությունից հետո որևէ վայրկյան նախկինները չեն դադարել հույս փայփայել հետ գալու։ Ի դեպ, նրանք հաճախ եռամսյա ժամկետի մասին էին խոսում, և իրենց խմբակներին տեղյակ էին պահում, որ այս իշխանությանը երեք ամիս է մնացել։ Փորձը ցույց է տվել, որ այդպես 7-8 անգամ 3 ամիս է անցել, բայց նրանք հաջողություն չեն ունեցել, և նրանք հետ գալու հաջողություն երբևիցե չեն ունենա: Երկրում կատարվող բոլոր բարեփոխումները և զարգացումները ավելի են հեղափոխության արդյունքները հստակեցնում։ Աշխարհում գրեթե երկիր չկա, որը հեղափոխությունից հետո պահպանի տնտեսական աճը, հեղափոխությունից հետո 5%-ից ավելի տնտեսական աճ ենք ունեցել 2018-ին, իսկ 2019-ին՝ 7․5%, ինչը ահռելի մեծ հաջողություն է։ Միանշանակ է, որ հասարակության աջակցությունը շատ հստակ է և ավելի է բարձրանում։ Նախկինները հույս են ունեցել, որ տնտեսական աճի, ներքին խմորումների արդյունքում նրանք որևէ շանս կունենան, սակայն նրանց էջը փակված է, և նրանք պետք է հիմնականում անցնեն քրեական գործերով և պատասխանատվություն կրեն այդ բաների համար, ինչն էլ նրանց ագրեսիվ է դարձնում, և բնականաբար, տարբեր տեսակի փորձեր են կատարում՝ հանրային բողոքից և այլնից փորձում են օգտվել, բայց հիմնականում ձախողվում են։

-Վանեցյանի քաղաքական գործունեությունը ի՞նչ վտանգներ կարող է պարունակել այս իշխանության համար, հաշվի առնելով, թե տեղեկությունների ինչ պաշար է իր հետ տարել ԱԱԾ-ից և այն, որ պարբերաբար խոստանում է խոսել։

-Եթե Վանեցյանը միայն քաղաքականությամբ զբաղվի, դրա մեջ որևէ վտանգ չի լինի։ Գաղտնի ինֆորմացիայի տիրապետելը և այն հապարակելը օրենքով խիստ պատժվում է՝ քրեական պխատասխանատվություն կա։ Մնացած առումով՝ այս իշխանության մասին իմանալիք ինֆորմացիան որևիցե ձևով չի սպառնում որևէ պաշտոնյայի։ Նախկինները, օրինակ, փող էին ուտում, բյուջե էին գռփում, մենք որևէ նման բան չենք անում, զբաղված ենք քաղաքականությամբ, երկրի բարեփոխումներով և այդ առումով չի կարող որևէ ինֆորմացիա լինի, որից մենք վախենանք։ Նախկին ռեյտինգը, որ Վանեցյանն ունեցել է, կապված է եղել հեղափոխության հետ ասոցացվելով, իսկ հեղափոխությունից կամ վարչապետից հեռանալը կամ դիստանցավորվելը նշանակում է նաև հակառակ ռեյտինգը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան