Մենք գողականներին տալու երկիր չունենք, Հայաստանն այլևս իրավական պետություն է․ Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 15:10
Միրզոյանը՝ ԵՏՄ-ից ՀՀ-ին հեռացնելու հիմքերի բացակայության մասին // Կաշառքի գործով զինկոմ է ձերբակալվել․ ԼՈՒՐԵՐ
27.10.2026 | 15:06
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 15:00
Սերբական հեռուստաալիքը ներողություն է խնդրել հեռուստադիտողներից՝ Վուչիչի իշխանության տարիներին «շատ բաների վրա աչք փակելու» համար
27.10.2026 | 14:51
Եվրոպայի խոշորագույն պաշտպանական բյուջեներով երկրները ՌԴ-ն եվրատլանտյան անվտանգության գլխավոր սպառնալիք են համարում
27.10.2026 | 14:42
Զանգվածային բախում՝ Թուրքիայի առաջնության կենտրոնական խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 14:33
Հրթիռների մատակարարման ձգձգումներն ուղղակիորեն օգնում են Ռուսաստանին հասնել իր ահաբեկչական արշավի նպատակներին․ Զելենսկի
27.10.2026 | 14:25
Աչաջուրի նախկին գյուղապետը համայնքային մարզադահլիճը փոխանցել է իր հիմնադրած ՀԿ-ին․ Դատախազությունը պահանջում է վերադարձնել գույքը
27.10.2026 | 14:18
Երևանի և մարզերի 139 խանութում հայտնաբերվել է 2179 շիշ կեղծ օղի․ նախաձեռնվել են քրեական վարույթներ
27.10.2026 | 14:15
Արմավիրի դատարանից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել և ձերբակալվել է Ջրվեժում
27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
Բոլորը

Ուզում եմ ևս մեկ անգամ հայցել մեր հանրության ներողամտությունն այսօր տեղի ունեցածի համար: ։ Այս մասին ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

Նա նկատեց, որ հեղափոխությունն իր ողջ էությամբ ու փիլիսոփայությամբ հենց քաղաքակրթական, արժեհամակարգային փոփոխություն էր ենթադրում, սակայն բոլորս գիտակցում էինք, որ դա մեկ օրում տեղի չէր ունենալու, սակայն նաև հույս ունեին, որ բացառիկ ընտրությունների արդյունքում ձևավորված Ազգային ժողովում, գոնե քաղաքակրթական ու արժեհամակարգային այսպիսի անդունդ չեն ունենալու և ստիպված չեն լինելու այստեղ ևս պայքար տանելու։

«Այն, ինչ տեղի ունեցավ այսօր երկրի թիվ մեկ ամբիոնին հարիր չէ, սակայն սա վառ վկայությունն է նրա, որ մեր հանրության որոշ հատվածը ներկայացնող քաղաքական խումբը, այո՛, ատամներով պահել է փորձում մեր պետությունն ու հասարակությունն առողջացնելուն միտված հանցագործ մտածողությունը վերացնելու ջանքերը: Այս տեսանկյունից եզրակացությունը թողնենք այս ուժին ձայն տված քաղաքացիներին: Մենք մեր հերթին հետևողական շարունակելու ենք մեր կողմից ձևակերպված նպատակներն իրականացնելու ու քաղաքակրթական հեղափոխությունը հաջողության հասցնելու գործը, այո՛ արմատախիլ անել հանցավոր, ոչ ֆորմալ, գողական մտածողությամբ հարցեր լուծելու արատավոր ավանդույթները: Տասնամյակներով երկիրն այսպես կառավարելու հետևանքով է, որ ուսուցչին քիչ ենք վճարել, գիտնականին չենք գնահատել, շտապօգնության բժիշկներ են ծեծվել, արվեստագետին ու երաժշտին ծաղրել են, բանակը դարձրել ռազբորկաների ու գողականների բուծարան, իսկ հիմա էլ նույն պայքարն ու բառապաշարը տեղափոխել են փորձում Ազգային ժողով։ Թաղային հեղինակությունների միջոցով ընտրություն կեղծելով իշխանություն ձևավորողների վարքագիծն այլևս անընդունելի է, ուստի՝ այս բառապաշարը Ազգային ժողով բերողներին ևս մեկ անգամ խորհուրդ կտամ մտածել, որ հենց իրենց զավակներն են լսում ու հետևում այս վարքագծին: Մենք գողականներին տալու երկիր չունենք, Հայաստանն այլևս իրավական պետություն է և որքան շուտ հասկանաք դա, այնքան շահելու եք հենց ինքներդ»,- ասաց Գայանե Աբրահամյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արմինե Ալոյան