Պաշտպանության բանակը միշտ եղել է և կմնա Արցախի անկախության, անվտանգության և բնականոն զարգացման հիմնական երաշխավորը. Բակո Սահակյան

Լուրեր

10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
10.08.2026 | 20:23
Հանրային լսումներ՝ Կապանի մարզադաշտի տարածքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծի վերաբերյալ
10.08.2026 | 20:08
Սահմանվել են էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման նոր հնարավորություններ
10.08.2026 | 19:54
Կոլումբիայում 7.4 մագնիտուդով հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ զոհերի թիվը հասել է 20-ի
10.08.2026 | 19:40
Ռուանդայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
10.08.2026 | 19:24
20 հազարից ավելի խախտում՝ մեկ շաբաթում․ պարեկային ծառայության արդյունքները
10.08.2026 | 19:12
Բրիտանական Թագավորական նավատորմի անօդաչուները տվյալներ են փոխանցել Պեկինին․ պատճառը տեսախցիկների չինական բաղադրիչներն են․ The Telegraph
10.08.2026 | 19:00
Վարժական հավաքներին մասնակցած արտերկրում աշխատողների կորցրած եկամուտը չի փոխհատուցվում 
10.08.2026 | 18:43
Մինչև 2 մլն դրամ աջակցություն․ ինչ նպաստներ կարող են ստանալ երեխա ունեցող ընտանիքները
10.08.2026 | 18:29
Ուկրաինայի դատարանը փոխել է Զելենսկիի գրասենյակի նախկին ղեկավարի խափանման միջոցը․ նրան թույլատրվել է այցելել մի քանի մարզեր
10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
Բոլորը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքների ամփոփմանը եւ 2020 թվականի անելիքներին:

«Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը վստահորեն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները, ապահովել է մեր երկրի եւ ժողովրդի անվտանգությունը, տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանումը, եւ ՊԲ անձնակազմը իր այդ առաքելությունը իրականացրել է քրտնաջան ու անձնվեր ծառայության շնորհիվ:

Նախագահ Սահակյանը 2019 թվականին բանակաշինության ոլորտում իրականացված լայնածավալ աշխատանքների արդյունքները, ընդհանուր առմամբ, գնահատել է բավարար, տվել համապատասխան հանձնարարականներ ընթացիկ տարում իրականացվելիք հիմնական խնդիրների վերաբերյալ:

Նախագահն ընդգծել է, որ Պաշտպանության բանակը միշտ եղել է եւ կմնա Արցախի Հանրապետության անկախության, անվտանգության եւ բնականոն զարգացման հիմնական երաշխավորը՝ համոզմունք հայնտելով, որ բանակը, ինչպես միշտ, կանի հնարավորը դրված խնդիրները պատշաճ մակարդակով լուծելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում: