Հարություն Հարությունյանը և Աշոտ Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Երկու ՀԸ-ի լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա» հայտարարության մասին

Լուրեր

11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
Բոլորը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարեց, որ երկրում կան հեռուստաընկերություններ, որոնց լոգոն կարելի է ջնջել և փոխարենը գրել «կոռուպցիա»: Նիկոլ Փաշինյանը, սակայն, ՀԸ-ների անունները չնշեց:

«Այսօր ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ կան կոնկրետ անձանց, նույնիսկ կոռուպցիոներների սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Առնվազն երկու հեռուստաընկերության լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա»։ Ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ, որ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար բացահայտում է ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակը, այլ նաև նրանց շոշափուկների, և հետագայում բավականին հեշտացնում է մեր օպերատիվ աշխատանքը՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով»,- ասաց Փաշինյանը։

«5-րդ ալիքի» գործադիր  տնօրեն Հարություն Հարությունյանը վստահ է, որ այդ հայտարարությունն իր ղեկավարած հեռուստաընկերության  մասին չէ. «Ես մի բան գիտեմ, որ դա մեզ չէր վերաբերվում, ես այդպես եմ համարում և դրա համար չեմ ուզում մտնել այդ դաշտ: Ինչո՞ւ մեզ չի վերաբերվում, որովհետև, երբ ինքը կոռուպցիա է ասում, մենք ոչ մի ձև այդ բառի մեջ չենք տեղավորվում, թող նրանք մտածեն, ովքեր տեղավորվում են, եթե կան այդպիսիք»:

Նա, սակայն, նկատում է, որ նման հարցերը կառավարության նիստի քննարկման օրակարգ չպետք է դառնան. «Ես ընդհանրապես չէի ուզի, որ կառավարության նիստի ժամանակ նման խոսակցություն լիներ, որովհետև կառավարության նիստերում շատ ավելի լուրջ հարցեր պետք է քննարկեն: Պետք է տար այդ հեռուստաընկերությունների անունները, թե պետք է չտար՝ դա արդեն մի հաշիվ է»:

Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել էր նաև գովազդի դաշտին: Նա ասել էր, որ  Հայաստանում ստեղծվել է երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշներն ու գումարները բաշխում ըստ վարկանիշների: «Գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է», – նշել էր վարչապետը:

Հարություն Հարությունյանը գտնում է, որ գովազդի դաշտում մենաշնորհ երբեք չի եղել, չի եղել նաև քաղաքական ճնշում։  Ընդդիմադիր հեռուստաընկերության գործադիր տնօրենը նաև ասում է, որ այսօր էլ չկա քաղաքական ճնշում:

«Գովազդատուների վրա քաղաքական ճնշում չկա հիմա, քաղաքական ճնշում չի եղել նախկինում: Երբ որ տնտեսության վիճակը վատ է, դրամաշրջանառությունը վատ է, իսկ գովազդի գումարն առաջանում է բիզնեսից․․․ Եթե բիզնեսի վիճակը վատ է, ուրեմն դրանից գովազդին քիչ ես հատկացնում: Մենք ունենք գովազդ, բայց ամբողջ հարցն այն է, որ տնտեսական դաշտը շատ վատ վիճակում է և գովազդատուների թիվն է նվազել: Այլ հարց է, թե որ ՀԸ-ները ինչ պայմաններով են աշխատում իրենց գովազդատուների հետ: Առաջ գովազդը շատ էր, որովհետև համացանցն այսքան տարածված չէր, եթե չեմ սխալվում՝ գովազդի 30 տոկոսը տեղափոխվել է համացանց: Գովազդայդին շուկան կակտիվանա, եթե տնտեսությունը զարգանա»,- կարծում է նա:

Հարություն Հարությունյանը չի ցանկանում մեկնաբանել՝ արդյոք Փաշինյանի հայտարարությունը կարող է ընկնալվել որպես ճնշում ՀԸ-ների նկատմամբ։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» ղեկավար Աշոտ Մելիքյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը ճնշում չէ մամուլի նկատմամբ: Ըստ նրա՝ Հայաստանում բազմաթիվ հեռուստաընկերություններ վերածվել են քարոզչամեքենայի:

«Կան ուժեր, որոնք ՀԸ-ների միջոցով իրենց շահերն են առաջ տանում: Կարծում եմ, որ հեռուստաընկերությունները պետք է սեփականության թափանցիկությունն ապահովեն նաև կոռուպցիայի դեմ պայքարի առումով: Ես կարծում եմ, որ նա հիմքեր ունեցել է նման հայտարարություն անելու, որովհետև կոռուպցիան նաև քաղաքական է լինում: Երբ ՀԸ-ն սպասարկում է քաղաքական շահեր և մոռանում է իր հասարակական առաքելության մասին, դա դասական քաղաքական կոռուպցիա է, եթե դրանք համապատասխան ֆինանսավորման հենք ունեն»:

Հիշեցնենք, որ մոտ 1,5 տարի առաջ էլ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել էր, որ Հայաստանում կա հեռուստաընկերություն, որը հակապետական քարոզչություն է իրականացնում: Աշոտ Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք այս հայտարարությունները չե՞ն կարող հանգեցնել նրան, որ  ՀԸ-ները սկսեն կաշկանդվել։

«Դուք չե՞ք տեսնում այնպիսի ՀԸ-ներ, որոնք որ իրենց հասարակական առաքելությունը մի կողմ են թողել և աշխատում են կոնկրետ քաղաքական գործչի համար։ Ես այստեղ ճնշում չեմ տեսնում, քանի որ երևույթն ակնհայտ է»,- նշեց Մելիքյանը։

Նարեկ Կիրակոսյան