Իրանի ադրբեջանցի ակտիվիստները դրական են գնահատում գեներալ Սուլեյմանիի սպանությունը

Լուրեր

11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:16
Հայաստանին ՀԱՊԿ-ից հեռացնելու հարցը չի քննարկվել. կազմակերպության գլխավոր քարտուղար
11.11.2026 | 20:12
Իտալիայի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հարյուրավոր դպրոցներում ռումբի սպառնալիքներով ահազանգերի ալիք է գրանցվել
11.11.2026 | 20:00
«Ուժեղ Հայաստան»-ի անունից ասում եմ՝ կողմ չենք քվեարկի, որ Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 19:43
Թուրքական կողմը՝ էրդողան-Փաշինյան հանդիպման մասին
Բոլորը

Ադրբեջանական լրատվամիջոցները մի քանի օր է, ինչ սուտ տեղեկություններ էին տարածում, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել  է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին գեներալ Սուլեյմանիի սպանության կապակցությամբ։ Ադրբեջանական քարոզչամեքենան հերթական անգամ սկսեց հակահայ կեղծ լուրեր տարածել՝ այս անգամ փորձելով հայ- իրանական հարաբերություններում լարվածություն ստեղծել։ Այս կերպ միգուցե պաշտոնական Բաքուն փորձում է թաքցնել սեփական ուրախությունը։

Իրանում ադրբեջանցիների թիվը բավական մեծ է, ուռճացված տվյալներով նշվում է շուրջ 30 մլն, սակայն իրականում շուրջ 17 մլն է։ Հենց Իրանում բնակվող շատ ադրբեջանցի ակտիվիստներ ու կազմակերպություններ էլ  դրական են գնահատել Ղասեմ Սուլեյմանիի սպանությունը։

Մասնավորապես, ինչպես գրում է «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունը Իրանում գործող «Ադրբեջանի Կենտրոնական կուսակցության» ղեկավար  Սալեհ Քամրանին նշել է, որ Սուլեյմանի սպանությունը ազգային գործիչները դրական են գնահատում, քանի որ նա եղել է ահաբեկչության ու անկարգությունների առաջնագծում, որոնք իրականացվել են տարածաշրջանում։

Բացի այդ, Իրանի այն ադրբեջանցիների շրջանում,  որոնք, ըստ հրապարակման, զրկված են եղել ազգային-մշակութային իրավունքներից և հարձակումների են ենթարկվել ներկա ռեժիմի կողմից, այդ հարձակումները կազմակերպողի մահը դրական են գնահատում։

Թուրքիայում գտնվող «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» շարժման անդամ Էլյար Մակուին էլ ասել է, որ Ղասեմ Սուլեյմանիի մահը ավելի կթուլացնի իրանական ղեկավարությանը, որն արդեն իսկ թուլացած վիճակում է։ Մակուին նաև նշել է, որ Իրաքում տեղի բնակչության արձագանքը ցույց է տալիս, որ Սուլեյմանին տարածաշրջանում քայքայող դերակատար է եղել։

Դուման Ռահմեհրը, որը ծնվել է Իրանում, սակայն այժմ բնակվում է Շվեդիայում և զբաղվում Իրանի ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ և նույնիսկ հիմնել է «Իրանում Ադրբեջանի ժողովրդի իրավունքների պաշտպանության միություն» կազմակերպությունը, նշել է, որ բարձրաստիճան գեներալի սպանությունը  ի հայտ է բերել Իրանի ինչպես ռազմական, այնպես էլ հետախուզական հնարավորությունների թուլությունը։ Իրանի կառավարությունն էլ, որի հեղինակությունը երկար ժամանակ կապված է եղել Սուլեյմանիի հեղինակության հետ խիստ վնասվել է։

Իսկ ահա հենց Ադրբեջանում Սուլեյմանիի սպանությունը տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք է տվել։  Շիա իսլամական խմբերի ներկայացուցիչները սգում են գեներալի մահը։ Ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, սոցիալական ցանցերում տարածվում են ցավակցական տեսանյութեր ու  հրապարակումներ։

Մասնավորպես, «Կրոնական իրավունքերի ու դավանանքի ազատության պաշտպանության կենտրոնի» ղեկավար Իլգար Իբրահիմօղլուն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Սուլեյմանին շեհիդ  է դարձել ու իր ցավակցությունները հայտնել։

«Մեծ վստահությամբ հայտարարում ենք, որ սա մաքուր շեհիդական արյուն է և ավելի կմիավորի իսլամական ումմային և կբերի թշնամու պարտությանը»,- գրել է Իբրահիմօղլուն։

Իսկ ահա ադրբեջանական հասարակության ավելի լիբերալ հատվածը նշում է, որ Սուլեյմանիի հետ սպանված Աբու Մահդի ալ- Մուհանդիսը, ավելի վաղ Ադրբեջանին մեղադրում էր Իսրայելի հետ համագործակցության մեջ, Իրաքում ու Սիրիայի տարածքում պրոիրանական ուժերին ռմբակոծելու մեջ։

Փորձագետ Նազակետ Մամեդովան էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ սգալու կարիք չկա։ «Ի՞նչ է Սուլեյմանը շեհիդ է դարձել Ղարաբաղում։ Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, ապա առաջին երկիրը, որը Հայաստանին օգնություն ցույց կտա և մեզ մեջքից կհարվածի՝ կլինի Իրանը»,- գրել է Մամեդովան։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ օդային հարվածի հետևանքով սպանվել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Քուդս» ստորաբաժանման ղեկավար Ղասեմ Սուլեյմանին։