Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ջանքերը 2019 թվականին

Լուրեր

18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
Բոլորը

ԱՄՆ-ը 2019 թվականի սկզբին հույս ուներ, որ շուտով համաձայնություն էր կայացվելու Աֆղանստանի Թալիբան շարժման հետ, քանի որ փետրվարին հաջող բանակցություններ էին սկսվել ԱՄՆ-ի բանագնացի ու Թալիբանի համահիմնադրի միջեւ: Սակայն բանակցություններն ավարտվեցին առանց որեւէ արդյունքի, քանի որ Թալիբանը չհամաձայնվեց հայտարարել հրադադար, քանի դեռ չէր կնքվել խաղաղության պայմանագիր ԱՄՆ-ի հետ. գրում է VOA-ն:

Ինչպես Կոնգրեսի հետաքննությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆն այն ժամանակ ասաց, Թալիբանը , բռնություններն ուժգնացնելով ցանկանում է մեծացնել բանակցություններում իր դիրքերը:

Սեպտեմբերի սկզբին խաղաղության գործարքն արդեն թվում էր անխուսափելի, սակայն բռնությունների նոր շարքը եւ Թալիբանի կողմից իրականացված գործողության արդյունքում ամերիկացի զինվորականի սպանությունը ստիպեցին Դոնալդ Թրամփին դադարեցնել նախատեսված բանակցությունները:

Շատերն են գտնում հանրապետական կոնգրեսական Մայքըլ Ուոլցի նման, որ բանակցություններում չի կարելի անտեսել Աֆղանստանի կառավարության դերը: «Ես նախագահին եմ ասել, որ Աֆղանստանի կառավարությունը պիտի բացարձակ տեղ ունենա բանակցությունների սեղանի շուրջը: Իսկ եթե Թալիբանը դա չի ցանկանում, ուրեմն դա իրենց խնդիրն է»,- ասում է կոնգրեսականը:
Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Քրիսի Հուլահանն է ավելացնում, բանակցություններն ավելի արդյունավետ կլինեն, եթե ընդգրկվեն ավելի մեծ թվով բանագնացներ:

Նոյեմբերին նորից հույս արթնացավ, որ բանակցությունները կվերսկսվեն, երբ Թրամփն Աֆղանստան այցելելով, հայտարարեց այդ նպատակի մասին: Սակայն դրան նորից հաջորդեցին Թալիբանի հարձակումները, այս անգամ Քաբուլում Բաղրամի օդային բազայի դեմ:

Տարեվերջին կարծես նորից առաջ եկավ առաջընթացի հույս, երբ Դոհայում հանդիպեցին ԱՄՆ-ի բանագնացն ու Աֆղանստանի առաջնորդները: Հույսն իրականություն դարձնելու պարտավորությունը սակայն անցնում է 2020 թվականին, որը կարող է դառնալ արդեն Թալիբանի ու Աֆղանստանի՛ կառավարության միջեւ բանակցությունների տարի:

Շատերը հույս ունեն, որ այդ հույսը կդառնա իրականություն: