Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը հերքել է իշխանությունների կողմից իր պաշտոնանկության հնարավորությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն բացառել է իրեն պաշտոնից հեռացնելու հնարավորությունը շահարկումների ֆոնին, որոնք ի հայտ են եկել վերջերս մի քանի ընտրված քաղաքապետերի պաշտոններից հեռացնելուց հետո, գրում է Turkish Minute-ը։

«Ստամբուլի 16 միլիոն բնակիչները նման պատկերացում չունեն։ Նման սցենար չկա»,- Ստամբուլի Էսենյուրթ թաղամասում լրագրողներին ասել է Իմամօղլուն։

Էսենյուրթի քաղաքապետ Ահմեթ Օզերը ձերբակալվել և պաշտոնից հեռացվել է հոկտեմբերի վերջին՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով, նրան փոխարինել է կառավարության կողմից նշանակված հոգաբարձուն: Իմամօղլուն և Օզերը գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) անդամներ են։

Օզերի հեռացումից հետո, որը լայնածավալ դատապարտում և բողոքի ալիք բարձրացրեց, Թուրքիայի ներքին գործերի նախարարությունն օրերս հայտարարեց քրդամետ Ժողովուրդների հավասարություն և ժողովրդավարություն կուսակցությունից (DEM) երեք քաղաքապետերի պաշտոնանկության մասին, որոնք ներկայացնում էին Մարդին և Բաթման քաղաքները, ինչպես նաև Հալֆեթին շրջանը Շանլըուրֆա նահանգում։ Բոլոր չորս պաշտոնյաները պաշտոնանկ են արվել ահաբեկչության հետ կապված հանցագործությունների մեղադրանքներով՝ սկսած զինված խմբավորմանն անդամակցությունից մինչև Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) քարոզչություն տարածելը:

Ընտրված քաղաքապետերի հեռացումը պատճառ է դարձել այն պնդումների, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող է թիրախավորել իր ամենաուժեղ քաղաքական մրցակցին՝ Իմամօղլուին, որպեսզի արգելափակի 2028 թվականին նախատեսված ընտրություններում նախագահի թեկնածու առաջադրվելու նրա հեռանկարները։

CHP-ի առաջնորդ Օզգուր Օզելը Sözcü TV-ին ասել է, որ իր կուսակցությունը ծրագիր ունի Իմամօղլուի պաշտոնանկության դեպքում, սակայն կուսակցությունը նման զարգացում չի տեսնում։ Օզելը կարծում է, որ եթե կառավարությունն Իմամօղլուին հեռացնի պաշտոնից, դա միայն կծառայի նրա հանրային աջակցությունը մեծացնելուն։

«Եթե Էրդողանն ուզում է Իմամօղլուին դարձնել հաջորդ նախագահ, ապա կարող է նման քայլի գնալ»,- ասել է Օզելը՝ հավելելով, որ Էրդողանը չի էլ կարող պատկերացնել, թե որքան մեծ կլինի հանրային աջակցությունը, եթե Իմամօղլուին  պաշտոնանկ անեն։

Նշենք, որ Էքրեմ Իմամօղլուն մարտի 31-ի ՏԻՄ ընտրություններում ընտրվել է երկրորդ ժամկետում՝ մեծ տարբերությամբ գերազանցելով Էրդողանի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) թեկնածուին՝ ստանալով ձայների 51,1 տոկոսը, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Մուրադ Քուրումը ստացել է ընդամենը 39,5 տոկոս ձայն։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյան