Նորաձևություն՝ զոհերի հուշարձանում․ Yerevan Fashion Week-ի ցուցադրության ոչ գլամուր հետևանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
02.10.2026 | 12:44
ՏԻՄ ընտրություններում «Հայկական քվե»-ի մասնակցությունն ազդարարող ասուլիս. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 12:32
Ռուսաստանը չորրորդ անգամ հարվածել է Կիևի Հարավային կամրջին. երթևեկությունը դադարեցվել է
02.10.2026 | 12:22
Հայ երկրպագուները միասնական երթ կանցկացնեն Կիպրոս – Հայաստան խաղից առաջ
02.10.2026 | 12:14
Ցրտահարության վտանգ․ Շիրակում, Լոռիում և ևս 3 մարզում ջերմաստիճանը կնվազի մինչև -2°C
02.10.2026 | 12:10
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակը կայուն է // Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին․ ԼՈՒՐԵՐ
02.10.2026 | 12:03
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Սամարայում ու Վոլգոգրադում նավթավերամշակման գործարան ու պահեստային համալիր են հրդեհվել
02.10.2026 | 11:55
Ալիևը հայտարարել է, թե «ՀՀ նախկին ղեկավարները բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց արժանի պատիժը»
02.10.2026 | 11:49
Պուտինը հայտարարել է, որ ՌԴ-ն ոչ ոքի միջուկային զենքով «չի սպառնում», այլ պատասխանում է «վախեցնելու փորձին»
02.10.2026 | 11:37
Շաքի մտած ադրբեջանցու գործով սահմանն ապօրինի հատելու հոդվածով վարույթ նախաձեռնվեց
02.10.2026 | 11:25
Փաշինյանի երեկվա դիրքորոշումից հետո Հ1-ը հայտնում է՝ որևէ աշխատակից պատասխանատվության չի ենթարկվի սեպտեմբերի 27-ի համերգի համար
02.10.2026 | 11:15
Ադրբեջանը սպասում է ՀՀ Սահմանադրության փոփոխություններին, որից հետո խաղաղության համաձայնագիրն իրականություն կդառնա․ Հաջիև
Բոլորը

Երեկ մեկնարկեց Երևանի նորաձևության շաբաթ 2024-ը։ Բացման միջացառումը դժվար թե հանրային լայն հնչեղություն ստանար, եթե անցկացվեր այլ վայրում։ Բանն այն է, որ նորաոճ զգեստների և աքսեսուարների ցուցադրությունը տեղի է ունեցել Հայ բռնադատված զոհերի հուշարձանի տարածքում։

Միջոցառումը, որտեղ դեֆիլեով հանդես են եկել նաև թափանցիկ զգեստներով կիսամերկ աղջիկներ, երեկվանից սոցիալական ցանցերում բուռն քննարկումների ու քննադատությունների կենտրոնում է․ դժգոհություն է առաջացրել նորաձևության ցուցադրության վայրը, և այդ ամենը՝ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի բարձր հովանու ներքո։ 

Հենց այսպես՝ գլխավոր հովանավորի դիրքերից էլ դեռ օրեր առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետարանի Տուրիզմի բաժնի պետը փորձում էր իրար կապել նորաձևության ցուցադրությունը՝ 1940-1950-ականներին ավելի քան 50 հազար հայերի աքսորման և գնդակահարման հիշատակին նվիրված հուշարձանի հետ։

Այնինչ, բռնադատված և աքսորված անձինք և նրանց հարազատները զայրացած են և այդ ամենը հանդգնություն են որակում։  

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանի խոսքով՝ իրենք ավելի վաղ դիմել էին Երևանի քաղաքապետարանին՝ հուշարձանում կարևոր նկարահանում անելու համար, սակայն պարզվել է՝ զբաղված է։

Պաշտոնական տվյալներով՝ խորհրդային տարիներին Հայաստանից բռնադատվել է 42,000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով՝ խորհրդային բանտերում 25,000 հայ էր պահվում։

Նրանց հիշատակին նվիրված հուշարձանը կառուցվել և բացվել է 2008 թվականի վերջին։ Արարողությանը մասնակցել է նաև այդ ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը։ Խառատյանը դառը ժպիտով է ընդգծում՝ Սարգսյանը հուշահամալիր այցելած առաջին և վերջին բարձրաստիճան պաշտոնյան է եղել։

Այսօր առավոտյան հուշարձան այցելած Factor TV-ի նկահարանող խումբն արձանագրեց երեկվա միջոցառման հետևանքները․ պիցցայի տուփեր, գրեթե ամբողջ տարածքում սփռված սուրճի դատարկ բաժակներ, թափված եգիպտացորեն, սուրճից կեղտոտված հատակ։ Ուշագրավ է, որ հուշարձանի տարածքը սովորաբար փակ է լինում, այնինչ ոչ միայն երեկ, այլև այսօր այն ամբողջությամբ բաց էր բոլորի համար։ Խառատյանն ընդգծում է՝ հուշարձանը շատ վաղուց պետք է ավելի լավ տեսք և նշանակություն ունենար։ 

Երևանի նորաձևության շաբաթ 2024-ի բացման արարողության մասին փոքրիկ տեսանյութ էր հրապարել ֆեյսբուքյան Visit Yerevan ֆեյսբուքյան էջը, սակայն, ըստ ամենյանի, օգտատերերի դժգոհության ֆոնին, էջն այս պահին գոյություն չունի։

Քաղաքապետարանն էլ չի շտապում անդրադառնալ բողոքի ալիքին․ Factor TV-ն պարզաբանում խնդրեց գերատեսչությունից, օրվա ընթացքում մեզ պարբերաբար ասացին, որ զբաղվում են այդ հարցով։ Ավելի ուշ քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը խնդրեց գրավոր հարցում ուղարկել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան