Թուրքիայի և Հունաստանի ԱԳ նախարարները Արևելյան Միջերկրականի և Կիպրոսի խնդիրներն են քննարկել

Լուրեր

08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
08.10.2026 | 15:55
Եթե միտում լիներ դահլիճ մտնելու, կմտնեին. Տիգրան Աբրահամյանը` օգնականների գործողությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:51
«Ունեմ տվյալներ, որ տղաս ողջ է․ իր ֆեյսբուքյան մեսենջերից նամակ եմ ստացել՝ «Սալամ», հեռախոսը Բաքվում է»․ բռնի անհետացածի ծնող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 15:48
«Գութանասար» հրաբխի «Սև պատ» կոչվող հատվածը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բոլորը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան և Աթենքը պետք է միասին աշխատեն՝ լուծելու իրենց խնդիրները, որոնք, նրա խոսքով, չեն սահմանափակվում արևելյան Միջերկրականի ծովային սահմանների և իրավասության շուրջ տարաձայնություններով, գրում է Daily Sabah-ը։

Աթենքում իր հույն գործընկեր Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսում Ֆիդանն ասել է, որ երկու երկրները ջանքեր են գործադրում միմյանց ավելի լավ հասկանալու կարևորագույն հարցերի շուրջ, նաև ընդգծել «իրատեսորեն» գործելու և Էգեյան ծովում իրենց խնդիրները «ճիշտ ախտորոշելու» անհրաժեշտությունը։

«Մենք կարող ենք նպաստել մեր ժողովրդի փոխադարձ բարեկեցությանը win-win՝ շահեկան քաղաքականությամբ, հատկապես այս դժվարին ժամանակաշրջանում»,- ասել է Ֆիդանը՝ նկատի ունենալով Ուկրաինայում և Պաղեստինում շարունակվող հակամարտությունները։

«Թուրքիան հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը, որ փոխանակումը պետք է արդար լինի Արևելյան Միջերկրական ծովում»,- հավելել է թուրք պաշտոնյան։

Գերապետրիտիսն իր հերթին ընդգծել է այդ հարցում Թուրքիայի և Հունաստանի դիրքորոշումների «մեծ անջրպետը» և հայտարարել. «Մենք վճռական ենք՝ քննարկելու և հնարավորինս կրճատելու այս բացը։ Հունաստանը և Թուրքիան դեռևս տարաձայնություններ ունեն իրենց ծովային սահմանների որոշման հետ կապված խնդիրների շուրջ, սակայն բանակցությունները կշարունակվեն»։

Նա վերահաստատել է Հունաստանի աջակցությունը 1974 թվականին Թուրքիայի ներխուժումից հետո բաժանված Կիպրոսում խաղաղ կարգավորմանը՝ համաձայն ՄԱԿ-ի բանաձևերի, նաև արտահայտել է Հունաստանի աջակցությունը ԵՄ-ին անդամակցելու՝ Թուրքիայի ձգտումներին։

Ֆիդանը կրկնել է Անկարայի տեսակետը, որ Կիպրոսի շուրջ վեճը լուծելու դաշնային մոդելն այլևս կենսունակ չէ՝ կոչ անելով լուծել երկու պետությունների տարբերակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի