«Թովմաս Գրիգորյանը հին է, նրան սատարում է Ռուբեն Հայրապետյանը». Արմեն Մելիքբեկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.09.2026 | 17:31
Տեր Արամը Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կվճարի 1 մլն դրամ և հերքում կտարածի․ դատարանը վճիռ է հրապարակել 
01.09.2026 | 17:19
Միկել Արտետան ուշագրավ ցուցանիշ է գրանցել Պրեմիեր լիգայում
01.09.2026 | 17:08
Ռուբեն Ռուբինյանն ու Օլիվիե Դըկոտինյին քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության զարգացումը
01.09.2026 | 16:57
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Նորվեգիայի վարչապետին
01.09.2026 | 16:44
Մենք ուզում ենք օր առաջ դա տեսնել կառուցված. Միրզոյանը՝ երկաթգծի մասին
01.09.2026 | 16:30
Արտահանման աճ՝ դեպի ԵՄ և Չինաստան. իրավիճակային գործո՞ն, թե՞ կայուն դինամիկա
01.09.2026 | 16:19
Եղիշե Մելիքյան. «Մխիթարյանի օրինակը դաստիարակում է ֆուտբոլիստներին»
01.09.2026 | 16:06
«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ն բաց է Հայաստանի հետ երկխոսության համար ու կատարում է պայմանագրի բոլոր կետերը․ Օլեգ Բելոզերով
01.09.2026 | 15:55
«Փյունիկը» հաստատեց Կառլեն Հովհաննիսյանի տեղափոխությունը ռուսական ակումբ
01.09.2026 | 15:41
Մենք ունենք իրական, գործող խաղաղություն, բայց չունենք խաղաղության պայմանագիրը․ Արարատ Միրզոյան
01.09.2026 | 15:30
Քրեական ոստիկանները հայտնաբերել են մոտ 10 կգ մարիխուանայի նմանվող զանգված․ երեք անձ ձերբակալվել է
01.09.2026 | 15:19
Պուտինն ու Ալիևը շփվել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
01.09.2026 | 15:10
Գագիկ Խաչատրյանը ձերբակալվել է // Փաշինյանը ելույթ է ունեցել Շանհայում․ ԼՈՒՐԵՐ
01.09.2026 | 15:10
Արման Ծառուկյանը պատմել է՝ ինչու է մենամարտերին պատրաստվում տարբեր երկրներում
01.09.2026 | 14:53
Ադրբեջանի ու Թուրքիայի հետ աշխատում ենք մեր միջպետական հաղորդակցությունները բացելու ուղղությամբ, այդ թվում  TRIPP-ի միջոցով․ Փաշինյանի հայերեն ելույթը՝ Բիշքեկում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 23-ին նախատեսված է ՀՖՖ նախագահի ընտրությունը: Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածուների շուրջ բուռն քննարկումներ են ընթանում: Թեմայի շրջանակներում Factor.am-ը զրուցել է նախագահի թեկնածու Արմեն Մելիքբեկյանի հետ:

-Պարոն Մելիքբեկյան, վերջին շրջանում հայկական ֆուտբոլի շուրջ աղմուկը չի դադարում: Այժմ էլ քննարկում են ՀՖՖ նախագահի թեկնածուներին: Սուր քննադատություններ կան հենց Ձեր մասին, մասնավորապես այն, որ Դուք չեք կարող ՀՖՖ նախագահի թեկնածու առաջադրվել, քանի որ մինչև թեկնածու առաջադրվելը վերջին հինգ տարիներից երկուսի ընթացքում ակտիվ դերակատարում  չեք ունեցել ֆուտբոլի բնագավառում:

-Եթե ես հասկանայի, որ այդ կետին չեմ համապատասխանում՝ չէի առաջադրվի: Կա հայց քննելու, որն ուղղված է ՀՖՖ համապատասխան կոմիտեին: Ես տրամադրել եմ բոլոր համապատասխան փաստաթղթերը: Առնվազն երկու տարվա ֆուտբոլային գործունեություն ունեցել եմ՝ վերջին հինգ տարվա ընթացում:

-Ի՞նչ գործունեություն եք ունեցել, որովհետև 2008 թվականից ՀՖՖ-ից եք հեռացել, իսկ  2016 թվականից էլ Ձեր «Ֆուտբոլային ժամ» հաղորդումը եթերում չի եղել:

-Դրանից հետո, իհարկե, ես հայկական ֆուտբոլի մասին խոսել եմ: Երկու հաղորդաշար եմ ունեցել:

-Նաև խոսվում է, որ խախտումով դարձել եք ՀՖՖ առաջին փոխնախագահ: Ռուբեն Հայրապետյանն ասում է, որ Արթուր Վանեցյանը պետք է իր տեղակալներին ընտրեր համաժողովի միջոցով, բայց տեղակալների նշանակումը եղել է գործկոմի միջոցով: Սա հակասու՞մ է կանոնադրությանը:

-Սադրանք է, բոլորը մեղադրում են, որ չխոսեմ ֆուտբոլից: Այդ հարցը սկզբում բարձրաձայնել է Լուսինե Բակումյանը, որը ՀՖՖ նախկին իրավաբանն էր և այն ժողովը, որտեղ ես ընտրվել եմ կազմակերպել էր ՀՖՖ նախկին աշխատակազմը: Այսինքն՝ այդ իրավաբանն է այդ համաժողովը կազմակերպել: Այո, մինչ կանոնադրության փոփոխությունները պարտադիր էր, որ պետք է ընտրեր ժողովն առաջին փոխնախագահին, բայց ժողովը դա չի արել, օրակարգում մտցված չի եղել, կոպիտ սխալ է, որը գործել է իրավաբանը: Նույն կանոնադրության մեջ կա կետ, որ որևէ պաշտոն եթե թափուր է մնում, ապա դա լրացնում է գործկոմը մինչև հաջորդ ժողովը:

-Ասել էիք, որ ինքներդ չեք առաջադրվելու, եթե չլինի դրա խիստ կարիքը։ Վերջերս ասել եք, որ առկա է դրա խիստ կարիքը, քանի որ հին ուժերը (Նեմեց) փորձում են վերադառնալ։ Նախ ինչո՞ւ փոշմանեցիք և առաջադրվեցիք, և ո՞ւմ նկատի ունեն հին ուժեր ասելով:

-Իմ առաջադրումը վերջին պահին եղավ: Խիստ անհրաժեշտությունն այն էր, որ այն ՀԿ-ները, որոնք գալու են և ինձ ձայն տան՝ չգտան այլ թեկնածու: Թովմաս Գրիգորյանն այդ հին մոդելի ներկայացուցիչներից է: Ռուբեն Հայրապետյանը սատարում է Թովմաս Գրիգորյանին: Իմ և Թովմաս Գրիգորյանի միջև կան հարցեր, որոնք նույն կերպ չենք պատկերացնում, և դա փաստ է: Այո, նա ուղիղ կապված է «Լոռի» ակումբի հետ: Ես ՀՖՖ նախագահի ղեկավարման ժամկետը կրճատելու եմ: Երեքից, առաջարկելու եմ  դարձնել երկու շրջան:

-Ձեր շանսերը ինչպե՞ս եք գնահատում:

-Ես իմ ընտրվելու հնարավորությունը շատ բարձր եմ գնահատում: Ես չեմ պատկերացնում, որ շատ երկար եմ մնալու ՀՖՖ-ում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան