Բռնվեցիք, հանցագործության մասին հաղորդում եմ տվել. Դավիթ Խաժակյանը՝ Հայկ Մարությանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
Բոլորը

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն այսօր հրավիրված արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել: Ըստ նրա՝ քաղաքապետ Հայկ Մարությանի արձակուրդի ժամանակ տեղակալ Հայկ Սարգսյանը չէր կարող նրան փոխարինել, քանի որ այդ պարտավարությունը կարող էր իրականացնել միայն առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանը:

«Այսօր ստացել եմ քաղաքապետի կարգադրությունը՝ Հայկ Մարությանին արձակուրդ տրամադրելու մասին, որով լիազորությունները վերապահվում էր նաև քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանին: Տեղի է ունեցել պաշտոնեական կեղծիք, և նոյեմբերի 4-ին այս որոշումը ստեղծվել է և հետին ամսաթվով՝ հոկտեմբերի 17-ով, գրվել է թուղթ, որն իրականում գրվել էր նոյեմբերի 4-ին: Դուք ինձ տալիս եք փաստաթուղթ՝ քաղաքապետի ստորագրությամբ, ասում եք՝ այս մեկն է: Ես ունեմ այդ նույն կարգադրությունը, բայց այդտեղ Ձեր ստորագրությունը չէ: Սա այն փաստաթուղթն է, որը դուք փոխել եք»,- հայտարարեց Դավիթ Խաժակյանը:

Քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը, արձագանքելով «Լույս» խմբակցության ղեկավարի ելույթին, ասաց, որ այդ ամենն անօրինականության հետ որևէ կապ չունի: Նա վստահություն հայտնեց, որ Դատախազությունում նույնպես դա շատ լավ պատկերացնում են:

«Մնում է Դատախազության մեր գործընկերներից ներողություն հայցել պատճառվելիք անհարմարությունների և ժամանակի կորստի համար»,- ասաց Կարեն Համբարձումյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան