«Թուրքիայի որոշ քայլերից հետո Ցեղասպանության ճանաչումն արգելափակելու Սպիտակ տան մոտիվացիան վերացել է»․ Նարեկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է  «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանը

-Պարոն Մինասյան, Սենատի այս բանաձևը ինչո՞վ է տարբերվում մինչ այս ընդունված նույնաբնույթ այլ բանաձևերից, որոնց մասին ամեն տարի լսում էինք։

-Հստակ պատկերացնելու համար անհրաժեշտ է նշել, որ մինչ այս Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը և Սենատի երեկ ընդունված բանաձև միմյանց հետ կապ չունեն, բովանդակությամբ գրեթե նույնական են, սակայն դրանք առանձին բանաձևեր են։ Եվ Ներկայացուցիչների պալատի ընդունումով տվյալ բանաձևի ընդունման հետ կապված գործընթացը ավարտվեց։ Նույնն էլ Սենատում։ Կան քննարկումներ, թե սա պիտի ուղարկվի նախագահին և այլն, և այլն։ Սա նման բան չի ենթադրում, որովհետև այս բանաձևի տիպն այնպիսին է, տարբեր կատեգորիաների բանաձևեր կան, այնպիսի կատեգորիա է ընտրված, որ դրա վերաբերյալ գործընթացն ավարտվում է։ Նման կատեգորիայով բանաձևերն ընդունվում են Կոնգրեսում առկա տրամադրություններն արձանագրելու, քաղաքական դիրքորոշումներ արտահայտելու համար։

-Այսինքն, այս պահին կարո՞ղ ենք ասել, որ ԱՄՆ-ն ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։

-Միանշանակ ասել նման ձևակերպում, հարաբերական է, որովհետև ճաշակի հարց է։ Ներկայացուցիչների պալատի կողմից նախկինում ևս նմանատիպ բանաձևեր ընդունվել էին։ Սենատի պարագայում առաջին անգամ էր նման բան ընդունվում, ինչը բավականին կարևոր է՝ հաշվի առնելով ներքաղաքական տարբեր իրողություններ։ Այնուամենայնիվ, ըստ ԱՄՆ Սահմանադրության, արտաքին քաղաքականության պատասխանատուն նախագահն է։ Եվ նախագահի կողմից այն որոշումը, որն անցնում է Ներկայացուցիչների պալատով, այնուհետև Սենատով և դրանից հետո ստորագրվում է նախագահի կողմից, ստանում է օրենքի ուժ։ Այս բանաձևերը չունեն օրենքի ուժ։ Իրենք դիրքորոշումներ արձանագրող, ամրագրող բանաձևեր են։ Սակայն, ցավոք սրտի, սրանք չունեն իրավական ուժ։ Այս բանաձևերի ընդունումը կարող է հիմք ստեղծել հետագայում նմանատիպ ավելի լուրջ գործընթաց նախաձեռնելու համար, որն ընդհուպ կհասնի նախագահի մակարդակ և նախագահի կողմից ստորագրվելու դեպքում կստանա պարտադիր իրավական ուժ։ Ինչո՞ւ է հարաբերական, որովհետև ԱՄՆ նախկին նախագահներից մեկը՝ Ռեյգանը, փաստացի ճանաչել է հայերի ցեղասպանությունը, հետևաբար շատ հարաբերական է և կախված է մեր մոտեցումից։ Մենք կարող էինք հայտարարել, որ Ռեյգանը ճանաչել է ցեղասպանությունը և նման գործընթացների կարիք չկա։ Կա այլ մոտեցում, երբ բոլոր նահանգներն են ճանաչում, հետո ներկայացուցիչների պալատը, Սենատը և վերջում նոր նախագահը։

-Իսկ այն փաստը, որ Սենատն ի վերջո ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, կարո՞ղ է հիմք դառնալ, որ նախագահ Թրամփը իր ապրիլքսանչորսյան ուղերձում տեղի ունեցածը որակել որպես Ցեղասպանություն։

-Դոնալդ Թրամփն ազատ է իր բառակազմն ընտրելու հարցում․․․

-Որակել հղում անելով Սենատի բանաձևին․․․

-Այս բանաձևը ոչինչ չի պարտադրում գործադիր թևին։ Այն պարունակում է միայն կոչեր՝ դատապարտման, ոգեկոչման հետ կապված, կոչեր կրթական ծրագրերում տվյալ թեմայի ներդրման հետ կապված, այդ կոչերը կարող են ֆոնային ազդեցություն ունենալ, բայց որևէ բան չեն պարտադրում, այդ թվում ԱՄՆ նախագահին։ Մեկ այլ կարևոր հանգամանք՝ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող այս բանաձևի ընդունումը, այնուհետև Սենատում այս բանաձևի ընդունումը բավականին կարևոր է նաև ԱՄՆ քաղաքական օրակարգում հայերի Ցեղասպանության ճանաչման ակտուալացման համար։ Ընդունված բանաձևը նաև որոշակի անդրադարձ էր կատարում Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած այլ ցեղասպանություններին՝ մարոնիտներ, ասորիներ, հույներ և այլն։ Բայց հիմնական անդրադարձը Հայոց ցեղասպանության վերաբերյալ էր։ Այս գործընթացները նպաստում են նրան, որպեսզի ԱՄՆ քաղաքական օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դառնա օրակարգային, որովհետև վերջին մի քանի տարիներին այդ հարցը, կարծես թե, մղվել էր երկրորդ պլան։ Առավելևս հիմա, երբ ԱՄՆ-ն մտել է ներքաղաքական գործընթացների բավականին ակտիվ փուլ։ Ինչպես հայտնի է 2020-ի նոյեմբերին Միացյալ Նահանգներում տեղի են ունենալու նախագահի ընտրություններ, և հաշվի առնելով ԱՄՆ քաղաքական համակարգի առանձնահատկությունները, նախընտրական պայքարն արդեն իսկ սկսվել է այս տարի, արդեն իսկ կուսակցությունների կողմից առաջադրվում են տարբեր թեկնածուներ և հատկանշական է, որ որոշ թեկնածուներ արդեն իսկ ունեն հստակ արձանագրված դիրքորոշում Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ։ Հետևաբար այս բանաձևը կարող է խթանել գործընթացին և ի վերջո, գոնե մինչև ընտրություններ մենք կարող ենք ունենալ մի իրավիճակ, երբ բոլոր թեկնածուները կունենան հստակ արտահայտված դիրքորոշում Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

-Ինչո՞ւ այս անգամ Թուրքիան չկարողացավ կանգնեցնել բանաձևի ընդունումը։

-Տվյալ դեպքում գործ ունենք շատ հետաքրքիր մի քանի հանգամանքի հետ։ Այս բանաձևերի ընդունման հարցում տարիներ շարունակ բավականին լուրջ գործունեություն են ծավալել ԱՄՆ հայկական լոբբիստական կառույցները, լուրջ աշխատանք է իրականացվել դիվանագիտական կառույցների կողմից։ Սակայն բավական կարևոր է նմանատիպ գործընթացներում ժամանակի ընտրությունը։ 2000-ականների սկզբից փորձեր էր արվում նմանատիպ բանաձևեր ընդունել, սակայն աշխարհաքաղաքական իրողությունները, ուժային դասավորությունները ամենևին նպաստավոր չէին ԱՄՆ կողմից նման բանաձևերի ընդունման համար։

-Օրինակ՝ Ռուսաստանից Թուրքիայի գնած S-400 հրթիռները իրենց դերն ունեցա՞ն։

-Միանշանակ։ Եվ միայն դա չէ խնդիրը։ Վերջին տարիներին Թուրքիա-ԱՄՆ հարաբերություններում նկատվում է էական լարվածության աճ։ Դա պայմանավորված է Սիրիայում, Մերձավոր Արևելքում Թուրքիայի անկանխատեսելի և ոչ վերահսկելի քաղաքականությամբ, որը չի համապատասխանում ԱՄՆ շահերին, մյուս կողմից վերջին ամիսներին մենք տեսնում ենք թուրք-ռուսական մերձեցում, որին ԱՄՆ-ն նայում է մեծ զգուշությամբ։ Դուք նշեցիք S-400-ների վաճառքը, որի հետ կապված ՆԱՏՕ-ի դաշնակիցները լուրջ մտահոգություններ ունեին, թե դրանք ինչպես են ինտեգրվելու ՆԱՏՕ-ի պաշտպանական համակարգին և արդյոք դրանից ռիսկեր չե՞ն առաջանա։ Այս խնդիրները կուտակվել էին։ Երբ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվեց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևը, դրանից հետո տեղի ունեցավ Էրդողանի այցը ԱՄՆ։ Էրդողան-Թրամփ հանդիպման օրակարգային հիմնական խնդիրներից մեկը եղել է Հայոց ցեղասպանության հարցը, մյուսը S-400-ների վաճառքի հարցը։ Այսինքն, դրանից հետո մենք տեսանք մեկ այլ գործընթաց, երբ Սենատում ներկայացված բանաձևը արգելափակեց երեք սենատոր, և նրանք բոլորն ասում էին, որ իրենց դրա համար խնդրել են Սպիտակ տնից։ Այսինքն, կարող ենք համադրելով այս ամենը ասել, որ հանդիպման շրջանակներում ձեռք են բերվել պայմանավորվածություններ, դրանցով Սենատում Ցեղասպանության ճանաչման գործընթացը որոշակիորեն կասեցվել է, արգելափակվել է, ենթադրելի է, որ որոշ պայմանավորվածություններ խախտվել են կամ առնվազն Թուրքիայի գործողությունները չեն բխել նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններից և հետևաբար գործընթացն արգելափակելու Սպիտակ Տան մոտիվացիան վերացել է։

-Ուրիշ ի՞նչ քայլ է պետք մեծ հաշվով անել, որպեսզի ԱՄՆ-ն դասվի այն երկրների շարքում, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և էական չլինի՝ նախագահը կասի՞ «ցեղասպանություն» բառը, թե՝ չի ասի։

-Ներկայացուցիչների պալատի մակարդակով նմանատիպ կատեգորիայով բանաձևի ընդունումը, Սենատի կողմից նմանատիպ կատեգորիայով բանաձևի ընդունումը իհարկե կարևոր հանգրվաններ են այս գործընթացում, և ըստ էության, սրանք պետք է հիմք ծառայեն ավելի բարձր իրավական ուժ ունեցող բանաձևի առաջմղում։ Դա պետք է անցնի մի քանի փուլ, նախ պետք է նախաձեռնել ավելի բարձր իրավական ուժ ունեցող բանաձևի ընդունում։ Որը պետք է անցնի Ներկայացուցիչների պալատով, Սենատով և ուղարկվի նախագահի ստորագրության։ Նախագահի ստորագրությունից հետո մենք կարող ենք պաշտոնապես արձանագրել, որ ԱՄՆ-ն ճանաչել է հայերի ցեղասպանությունը։

Մհեր Արշակյան

Մանրամասները՝ տեսանյութում: