«2020-ը վճռական տարի է լինելու»․ «Ժառանգության» փոխնախագահ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 15:05
Մասիս-Էջմիածին խճուղում ծեծկռտուքի գործով 9 անձ է ձերբակալվել․ կրակոցներ չեն հնչել․ ՆԳՆ
13.05.2026 | 14:56
Կրիշտիանու Ռոնալդու. «Երազանքը մոտ է»
13.05.2026 | 14:44
ՌԴ ռազմական հրամանատարությունը Պուտինին համոզել է, որ մինչև աշուն կավարտի ամբողջ Դոնբասի գրավումը. FT
13.05.2026 | 14:32
Արաղչին Բայրամովին տեղեկացրել է Իրանի շուրջ բանակցային գործընթացի մասին
13.05.2026 | 14:24
Հայկ Մարտիրոսյանը՝ 1er Open International de Lecci-ի առաջատարների թվում
13.05.2026 | 14:12
Երևանում կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ի սննդի կետերից մեկի արտադրական գործունեությունը
13.05.2026 | 14:01
Հակոբ Արշակյանը ACT քոլեջի ուսանողների հետ քննարկել է նորագույն տեխնոլոգիաների հնարավորությունները
13.05.2026 | 13:53
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է ստանում Լիոնել Մեսին «Ինտեր Մայամիում»
13.05.2026 | 13:45
Ախալցխայում հայկական եկեղեցուց սրբապատկերները դուրս են բերվել և նետվել աղբամանի մոտ. հետաքննություն է սկսվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
13.05.2026 | 13:36
Իրանը պահպանում է իր նախապատերազմյան հրթիռային զինանոցի շուրջ 70%-ը. NYT
13.05.2026 | 13:29
«200 հազար գրեֆ ենք արե, որ բան ըլնի էդ ապերացիան»․ ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:24
Սերդար Քըլըչը՝ Թուրքիա-ի և ՀՀ-ի միջև երկկողմ առևտրի արգելքների վերացման մասին
13.05.2026 | 13:18
Երկաթուղային կապ ունենք մեր բարեկամ ՌԴ-ի հետ․ Փաշինյանը ներկայացնում է բալանսավորված արտաքին քաղաքականությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 13:10
Ավագանու անդամը պնդում է՝ ԴՕԿ-ը գրանցվել է կեղծիքներով, բայց ԿԸՀ-ն վարույթ չի հարուցել
13.05.2026 | 13:02
Ով ձայն է տալիս Ծառուկյանին, ուղիղ քվե է տալիս Ալեքսանդր Լուկաշենկոյին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը

-Տիկի՛ն Դիլբարյան, ինչո՞վ է այսօր զբաղված ձեր կուսակցությունը։

-Տարեվերջյան հետաքրքիր հարցադրում էր։ Անկեղծ զբաղված ենք սկզբնական կազմակերպություններում մեր պահպանված ներուժը ստուգելով։ Այսինքն, զբաղված ենք մարզեր մեկնելով, ստուգելու, թե սկզբնական կազմակերպություններում ի՞նչ է մնացել։ Նշեմ, որ հեղափոխական փոփոխություններից հետո, ինձ թվում է, բոլոր կուսակցությունների շարքերում ինչ-որ տեղաշարժեր տեղի ունեցան։ Մեր ներուժն ենք ճշտում, որով պարզ կլինի մեր մարտավարությունը, որովհետև 2020 թվականը քաղաքական առումով ավելի ինստիտուցիոնալ տարի կլինի։

-Ի՞նչ է պատրաստվում անել «Ժառանգությունը» 2020 թվականին, որովհետև իրենց մասին երբեմն զգացնել են տալիս Հանրապետականը, Դաշնակցությունը, բայց «Ժառանգության» ձայնը լսելի չէ։

-Գիտեք՝ ռևանշի ձգտող ուժերը,- ընդ որում՝ դա ասում եմ առանց որևէ զգացական գնահատականի, բնականաբար՝ իշխանությունն այն երևույթն է, որին ձգտում են, և իշխանություն կորցրածն առավել դաժան է տանում կորստի ցավը,- նրանք միշտ էլ ակտիվ են եղել տարբեր ասպարեզներում։ Հիմա, իմ կարծիքով, ոչ միայն «Ժառանգության», այլև Հայաստանի թիվ մեկ խնդիրն ընդդիմության քաղաքական դաշտի այդ փլատակների վրա հստակ ուժերի և հստակ ճանապարհային քարտեզի ձևավորումն է։ Ես հուսով եմ, որ դեկտեմբերն էլ կդառնա դրա խորհրդանիշներից մեկը։ Ինչու եմ ասում՝ կարևոր։ Ընդդիմությունը լինում է երկու տեսակ՝ քանդիչ կամ արմատական և շինիչ կամ կառուցողական։ Երկու ընդդիմություններն էլ պետք է ներկայացված լինեն։ Շինիչ ասելով՝ նկատի ունեմ այդ բառի գրաբարյան դրական իմաստը։ Այսինքն, դու քննադատում ես՝ բերելու համար այն դրական համակարգը, որը, քո կարծիքով, առավել համապատասխանում է ժողովրդավարական իրավական կամ, ընդհանրապես, հեղափոխության հռչակած գաղափարներին։ Իսկ մյուս համակարգը՝ քանդիչը, ենթադրում է, որ դու քննադատում ես, որպեսզի ապացուցես քո իշխանության ժամանակ տեղի ունեցած հովվերգությունը կամ, այսպես ասած, քո՝ իրականում հետապնդած նպատակների անկեղծությունը։ Մենք հիմա տեսնում ենք քննադատություն, որը հնչում է Դաշնակցության շուրթերից, Հանրապետականի կամ խորհրդարանում ներկայացված ԲՀԿ-ի: Եվ անընդհատ տեսնում ենք «Իմ քայլի», այսինքն՝ իշխանությունների  հակադարձումները, որ՝ ա՛յ, ձեր ժամանակ են դպրոցներն այսպիսի սոսկալի իրավիճակում հայտնվել։ Եվ, գիտե՞ք, երկխոսությունն անմիջապես փակվում է, ամեն ինչ վերածվում է աբսուրդի։ Դառնում է՝ դու վատ ես աշխատում, պատասխանը ենթադրում է՝ դու ինքդ էլ ես վատ աշխատել։ Եվ ոչ մի փաստարկ չի գործում։ Ուստի, այն կուսակցությունները, որոնք դժբախտություն, թե բարեբախտություն են ունեցել նախորդ ռեժիմի ժամանակ տեղի ունեցած ընտրությունների միջոցով իշխանության չգալու և նրանց անհասանելի են եղել իշխանական լծակները, բայց այսօր մենք ունենք քննադատելու իրավունք։ Դա անկեղծ եմ ասում, որովհետև ոչ ոք չի կարող մեզ մեղադրել, որ ունեցել ենք իշխանություն և այդ իշխանությունը վատնել ենք անհատական բարգավաճման համար կամ սխալ ենք պատկերացրել Հայաստանի առջև կառուցված անջրպետները քանդելու գործը։ Ուստի, իրապես պետք է կարողանալ ստեղծել այնպիսի ընդդիմադիրների դաշտ, որոնց խոսքին չեն կարողանա արձագանքել այդպես, թե՝ իսկ դուք այն ժամանակ կոճակ եք սեղմել, դուք այն ժամանակ ավերել եք երկիրը։

-Ձեր կարծիքով՝ այդպիսի ընդդիմադիր դաշտ չի՞ կարող լինել այն քաղաքական ուժը, որը կարող է ձևավորվել հենց «Իմ քայլի» ներսից։

-Դա հնարավոր է, ժամանակին շատ ենք խոսել, որ ֆրակցիոն պայքարը ցանկացած առողջ կուսակցության ներսում կարող է հանգեցնել դրական գործընթացների։ Բայց քանի որ «Իմ քայլը» նույնպես մեկ անհատի շուրջ ձևավորված և գաղափարական հստակ դիրքորոշում չունեցող քաղաքական ուժ է,- Փաշինյանն ինքն էլ նշում է, և առայժմ հակառակը չի պնդել, որ իզմերի ժամանակը անցել է, այսինքն՝ գաղափարներին շատ փոքր տեղ է տալիս,- այդպիսի ուժի մեջ ֆրակցիոն պայքարը շատ թույլ է։ Ես ավելի շատ տեսնում եմ կառավարման համակարգի դեմ հասունացող դժգոհություններ, դրա վերջին կարկառուն դրսևորումներից մեկը կադաստրի նախկին պետի և նրա համախոհների հրաժարականն էր, բայց քանի որ իրենք խոսում են կառավարման համակարգի, քաղաքաշինության մասին և տեղական խնդիրներ են, արձագանքը մեծ չէ։ Եվ քանի որ արձագանքը մեծ չէ, առողջ ընդդիմության ձևավորումը ներսից չի կայանում։

-«Ժառանգությունը» պատրաստվում է 2020-ին գործունեություն ծավալել և ցույց տալ իրեն, բայց մի փոքրիկ խնդիր կա, տիկի՛ն Դիլբարյան, «Ժառանգությանը» հաճախ են մեղադրում, որ վճռական պահերին գնում է աղոթելու։

-Դա շատ հայտնի մեղադրանք է, դրան, թերևս, Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի անգամ պատասխանել է։ Պայքարն ընդհանրապես շատ հետաքրքիր երևույթ է. «Պայքա՛ր, պայքա՛ր մինչև վերջ» կարգախոսը, որ մենք հռչակեցինք, ամեն դեպքում, ունի իր տրամաբանությունը։ Գիտե՞ք, կա պայքար, որի արդյունքում դու կարող ես գլուխդ ի վերջո խփել պատին, ընդ որում՝ ջախջախող պատին, և արդյունքում պատի հետ ոչինչ տեղի չի ունենա, բայց մի գլուխ պակաս կունենանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան