Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականության առաջխաղացման նոր հարթակ. Էրդողանի վարչակազմը հատուկ կայք է ստեղծել

Լուրեր

06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականության շրջանակում Թուրքիայի նախագահի տեղեկատվության վարչությունը հիմա էլ անգլալեզու կայք է ստեղծել՝ Հայոց ցեղասպանության հարցում թուրքական կողմի ժխտողական թեզերը ևս մի հարթակում առաջ տանելու համար։ Դատելով կայքում ներկայացված տեղեկությունների քանակից՝ այն մի քանի օր է, ինչ ստեղծվել է: Կայքը հետևյալ բաժիններն ունի. 1915թ. իրադարձությունները, պաշտոնական հրամանագրեր, դատարանի վճիռներ, հայկական ահաբեկչություն, հարցեր և պատասխաններ, մեդիա և փաստաթղթեր։

«1915թ. իրադարձությունները» բաժնում ներկայացված է Հայոց ցեղասպանության թուրքական տեսակետը, ըստ որի՝ ցեղասպանություն չի եղել, այլ ընդամենը տեղահանություն։

«19-րդ դարի 2-րդ կեսից հայկական մի շարք ազդեցիկ կազմակերպություններ աջակցություն էին ցուցաբերում Ցարական Ռուսաստանին, որի նպատակը Օսմանյան կայսրության բաժանումն էր։ Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայկական ռադիկալ խմբերն առանց վարանելու միացան ռուսական բանակին՝ էթնիկ միասեռ Հայաստան ստեղծելու համար»,- գրված է կայքում։

Ըստ կայքում հրապարակված տեղեկության՝ 1915 թվականի ապրիլի 15-ի Վանի ինքնապաշտպանական մարտերից հետո է միայն օսմանյան կառավարությունը որոշել, որ հայկական բնակչությունը պիտի տեղահանվի կայսրության հարավային սահմաններ՝ մարտական գործողությունններից հեռու։ Հետաքրքիր է, որ չկա որևէ հիշատակում, թե ինչո՞ւ տեղի ունեցավ Վանի ինքնապաշտպանությունը, ի՞նչ սպանդ են թուրքերն իրականացրել Վանի նահանգում։

Նշենք, որ կան բազմաթիվ վկայություններ, որ ցեղասպանական գործողությունները սկսվել են դեռևս 1914-ին՝ որոշ գյուղերի հայաթափման գործընթացը սկսվել է հենց այդ ժամանակ։

Կայքում հպանցիկ նշվում է, որ կառավարությունը մտադիր էր պաշտպանել տեղահանված հայերին, սակայն ավազակությունների, պատերազմի, սովի, համաճարակների պատճառով նրանք մահացան։ Արդյունքում էլ մի քանի պաշտոնյա դատապարտվել է՝ հայերի հետ վատ վերաբերմունքի և օրենքը խախտելու համար։

Չկա որևէ նշում, որ անապատներ հասած մահվան քարավաններում հիմնականում կանայք էին ու երեխաները, հետևաբար՝ չկա նաև հարցի պատասխանը՝ ո՞ւր էին հայ բնակչության տղամարդիկ:

«Պաշտոնական հրամանագրեր» բաժնում էլ ներկայացված է  2005 թվականի ապրիլի 13-ի թուրքական մեջլիսի հայտարարությունը, որը պաշտպանում էր Թուրքիայի՝ Հայաստանի հետ համատեղ պատմական հանձնաժողով ձևավորելու նախաձեռնությունը։

«Դատարանի որոշումներ» բաժնում հիմնականում ՄԻԵԴ-ում  թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի՝ «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» դատական գործի նյութերն են։

«Հայկական ահաբեկչություն» բաժնում ներկայացված են տեղեկությունների 1970-1980-ական թվականներին ԱՍԱԼԱ-ի գործողություններից թուրք դիվանագետների սպանությունների մասին։

«Փաստաթղթեր» բաժնում էլ մի շարք գրքեր և հոդվածներ են՝ թուրք ու արտասահմանցի մասնագետների հեղինակությամբ: Օտարազգի մասնագետներից հիմնականում ներկայացված են ամերիկացի պատմաբան Ջասթին Մաքքարթնիի հոդվածները , որն ակտիվորեն սնվում է թուրքական իշխանությունների գումարներով և զբաղվում հակահայկական գործունեությամբ։

Նշենք, որ թուրքական պետությունը Հայոց ցեղասպանության ժխտման պետական քաղաքականությունը սկսել է դեռ 20-րդ դարասկզբին՝ հենց ցեղասպանության տարիներին: 1919-ին հրատարակվում է Ահմեդ Ռեֆիգ Ալթընայի՝ «Երկու կոմիտե, երկու կոտորած» գրքույկը, որտեղ առաջ է քաշվում այն թեզը, որ պատերազմի ընթացքում երկու կողմից եղել են զոհեր, 2 կողմն էլ իրականացրել է հանցագործություններ: Սա մինչև օրս Թուրքիայի կողմից կիրառվող Հայոց ցեղասպանության ժխտման հիմնական թեզերից է։ Իսկ ահա թուրքական պաշտպանական թեզերի ողջ հանրագումարն իր մեջ ներառում է 1950 թվականին հրատարակված Էսադ Ուրասի՝ «Պատմության մեջ հայերը և հայկական հարցը» գիրքը։

Արդեն 2000-ականներից ժխտողական քաղաքականությունը Անկարան տեղափոխել է այլ հարթություն։ 2001 թվականին Թուրքիայի ազգային անվտանգության խորհրդին կից ստեղծվեց հատուկ պետական մարմին՝ «Ցեղասպանության վերաբերյալ անհիմն պնդումների դեմ պայքարի խորհուրդը», որում ընդգրկված են տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ։ Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականության հարցը մշտապես Թուրքիայի ուշադրության կենտրոնում է և պարբերաբար քննարկվում է Ազգային անվտանգության խորհրդում։ Վերջինը նոյեմբերի 26-ի նիստում էր, երբ քննարկվել է տարբեր երկրների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման թեման, իսկ հետո հայտարարություն է տարածվել։

«Խստորեն դատապարտվել են 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ընդունված այն որոշումները, որոնց համար հիմք են հանդիսացել պատմական ու իրավական հիմքից զուրկ, անհիմն պնդումները: Միջազգային հանրության ուշադրությունը հրավիրվել է այն բանի վրա, որ իրականությունը բացահայտելու ժամանակն է», – ասվում է հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան