Սպորտում հաջողություններ ունեցած քաղաքացիները տարկետում կստանան․ Գաբրիել Բալայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Կարծում եմ՝ այս նախագիծը երկար սպասված է, և եթե այն հավանության արժանանա, ենթադրվում է վերականգնել բանակի մարզական ակումբը և զինվորական ծառայության զորակոչել արդեն իսկ սպորտում հաջողություններ ունեցած այն քաղաքացիներին, որոնք չեն ընդգրկվում նշանակալի նվաճումներ գրանցած քաղաքացիներին տարկետում տալու կարգի շրջանակում: «Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցի քննարկման ժամանակ այս մասին ասաց պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը:

Նա նշեց, որ այս հարցով բազմաթիվ քննարկումներ են անցկացվել սպորտի ոլորտի պատասխանատուների, այդ թվում՝ տարբեր ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

«Կարծում ենք, որ այս նախագիծը հավանության արժանանալու դեպքում մեծ հնարավորություններ են բացվում բանակում մարզաձևերի առաջխաղացման, զարգացման առումով, ինչպես նաև ծանոթ լինելով ներկայացված օրենքի նախագծին՝ հնարավորություն է ստեղծվում այդ ակումբային տրամաբանությունը ներմուծել համապատասխան պետական հիմնարկի կանոնադրության մեջ՝ այդպիսով որոշակի առումով փորձ անելով բյուջետային հատկացումները նվազեցնել և մասնավոր ներդրումների հաշվին իրականացնել այդ սպորտաձևերի զարգացումը»,- հավելեց փոխնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: