Ես զարմացած եմ, որ Սերժ Սարգսյանին չեն մեղադրում պետության զավթման մեջ՝ Մարտի 1-ի գործով․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
06.11.2026 | 20:00
Քայլեր եմ անում, որ «Ուժեղ Հայաստանը» լուծարվի․ դիմել եմ Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրգործերը քննել մեկ համատեքստում․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:52
Մհեր Արմենիան և «Հայէկոնոմբանկ»-ը պայմանավորվել են
06.11.2026 | 19:44
Հայ սամբիստներն արծաթե ու բրոնզե մեդալներ են նվաճել աշխարհի առաջնությունում
06.11.2026 | 19:30
Ո՞վ առաջինը հարվածեց, ովքե՞ր էին բաժանում․ ԱԺ-ի ծեծկռտուքը՝ վայրկյան առ վայրկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 19:13
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների միջև հանդիպումը
06.11.2026 | 19:00
Իշխանությունն ընդդիմությանը ՌԴ-ի գործակալ է կոչում․ դատավճիռներ պիտի լինեին, թե չէ՝ 37 թվի հոտ է գալիս․ Վարդան Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:47
Վարազդատ Սուքիասյանը՝ Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամի թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:35
Հիմնավոր կասկած ունենք, որ տանն էլ բան դրած կլինեն. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 18:24
Բա վարչապետ ես, ազնի՛վ խոսի. Գյումրու մանկապարտեզի վրա 27 հազար կՎտ հավելագրում կա. Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այն բանից հետո, երբ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կոռուպցիոն մեղադրանք առաջադրվեց՝ շուրջ կես միլիարդ դրամ գումարի հափշտակության կատարումը կազմակերպելու համար, քաղաքացիները զարմանք են հայտնում, ինչո՞ւ մեղադրանքը այլ ենթադրյալ ծանր հանցագործությունների մասին չէ, օրինակ՝ ընտրությունների կեղծում, Մարտի 1-ի գործ։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Factor TV-ի հետ զրույցում նշեց, որ իրեն հանդիպող քաղաքացիները ևս նույն հարցը բարձրացնում են, ավելին՝ հասարակությունը պահանջում է խիստ պատիժ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի համար՝ ընդհուպ մահապատժի կիրառում։

«Բայց ես պետք է հիասթափեցնեմ մեր հասարակությանը։ Հայաստանը Եվրախորհրդի անդամ է, մահապատիժն արգելված է մեզ մոտ։ Այո՛, պետական ինստիտուտները պետք է աշխատեն, կատարված հանցանքներն անպայման պետք է պատժվեն օրենքի սահմաններում։ Համաձայն լինելով, որ Սերժ Սարգսյանին ներկայացված մեղադրանքը ոչ խիստ տպավորություն է թողնում, մենք պետք է իմանանք, որ դա միայն սկիզբն է։ Ես զարմացած եմ, որ Սերժ Սարգսյանին չեն մեղադրում պետության զավթման մեջ՝ Մարտի 1-ի գործով։ Չեմ բացառում, որ մեղադրանքը կզարգանա»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան