«Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով քննարկում. ՈՒՂԻՂ

Լուրեր

17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
17.10.2026 | 12:26
Փաշինյանի և Ժապարովի պաշտոնական այցի արդյունքներով համագործակցության փաստաթղթեր են ստորագրվել
17.10.2026 | 11:54
Հայաստանում ձևավորում ենք սպասարկման նոր չափանիշ․ Ռեջիս Բուշյե
17.10.2026 | 11:19
Ոստիկանության գվարդիայում անցկացվել են զանգվածային անկարգությունների կանխման մարտավարական վարժանքներ
17.10.2026 | 11:07
Հիդրոօդերևութաբանության կենտրոնը ներկայացրել է Երևանի օդի որակի տվյալները
17.10.2026 | 10:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 10:22
Վթարային ջրանջատում Երևանի և Արմավիրի մի շարք հասցեներում
17.10.2026 | 10:10
Նիկոլ Փաշինյանը առանձնազրույց է ունեցել Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ
17.10.2026 | 09:25
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. Օր 2․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Մեկնարկել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկումը:

Քննարկմանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հանդես կգա ելույթով:

Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպության կողմից հռչակվել է որպես կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր, որը 2003թ․-ից ի վեր նշվում է աշխարհի բազմաթիվ երկրներում։ Այս տարի Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) նախատեսում է տվյալ օրվան նվիրված միջոցառումն իրականացնել «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» խորագրի ներքո՝ նպատակ ունենալով ներկայացնել և քննարկման առարկա դարձնել Կայուն զարգացման նպատակ 16-ի առաջընթացը Հայաստանում, մասնավորապես՝ անդրադառնալով հետևյալ թիրախներին.

  • Թիրախ 16․4․ մինչև 2030թ․-ը զգալիորեն կրճատել ֆինանսների և զենքերի ապօրինի հոսքերը, ուժեղացնել գողացված գույքը հետ վերցնելու և վերադարձնելու գործողությունները և պայքարել կազմակերպված հանցավորության բոլոր ձևերի դեմ,
  • Թիրախ 16․5․ էապես կրճատել կոռուպցիան և կաշառակերությունն իրենց բոլոր ձևերով,
  • Թիրախ 16․6․ զարգացնել արդյունավետ, հաշվետու և թափանցիկ հաստատություններ բոլոր մակարդակներում,
  • Թիրախ 16․10․ ապահովել տեղեկատվության հանրային հասանելիությունը և պաշտպանել հիմնարար ազատությունները՝ համաձայն ազգային օրենսդրության և միջազգային համաձայնագրերի։