«Մի օր էլ կլսեք, որ կախվել ա․․․»․ ցմահ դատապարտյալը տարիներ շարունակ գործի վերաբացում է պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«էլ հացադուլ չեմ հայտարարելու…մի օր էլ սենց կլսեք, որ կախվել ա… լավ էր, որ դուք շուտ եկաք, որ հետո ասեն ինչի՞ց ա, ինչի՞ց ա՝ իմանան, որ անարդարությունն ա խեղդել ինձ»,- բանտի գրադարանում factor.am-ի հետ զրույցում ասում է ցմահ դատապարտյալ Վաղարշակ Ավետիսյանը։

Նա պահանջում է վերաբացել իր գործը: Ավետիսյանը ցմահ ազատազրկման է դատապարտվել 2008 թվականի մարտի 16-ին՝ Գորիսի ավտոճանապարհին տաքսու վարորդի սպանության համար: Իրեն վերագրվող արարքը չի ընդունում: Պնդում է իրենից ինքնախոստովանական ցուցմունք կորզելու համար Գորիսի ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգել են:

«Իմ կամեռում սանհանգույց չկար, ես 106 օր մնացել եմ գերի ըտեղ, եթե Ադրբեջանումհանկարծ հայերի ըտենց տեղ պահեին՝ Կարմիր խաչը իրեն կճղեր, հիմա ի՞նչ տարբերություն, ես էլ Հայաստանում եմ գերի եղել»,- ասում է Ավետիսյանը, միաժամանակ շատ մանրամասներ խոշտանգման դրվագներից հիշել չի ուզում, ասում է շատ է պատմել այդ մասին։

Դատապարտյալը նաև անուններ տվեց, թե ովքեր են, իր պդնմամբ, եղել իրենից խոշտագմամբ ցուցմունք կորզողները: «Ռադիկ Բակունցին գործից հանեք, եթե մարդու վրա երեք անգամ տարբեր գործերով ցուցմունք են տալիս, որ այդ մարդը իրենց խոշտանգել ա, ասում եմ գոնե նենց տեղ տարեք, որ մարդկանց հետ շփում չունենա, ինքը մարդակեր ա»,- նշեց դատապարտյալը։

Ոստիկանությունից տեղեկացանք, որ դատապարտյալի նշած անձը այժմ զբաղեցնում է Գորիսի բաժնի պետի տեղակալի պաշտոնը։

Վաղարշակ Ավետիսյանը կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ անցած շուրջ 11 տարիների ընթացքում ԱԺ-ի պատգամավորների կեսին արդեն բանտում հանդիպել է: Հանդիպել է նաև արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանին, ասում է հոգնել է նույն բանը կրկնելուց ու նույն պատասխանը ստանալուց։

Ցմահ դատապարտյալը երկրում քաղաքական իրավիճակի փոփոխությունից հետո հույս է ունեցել, որ գործերը կվերաբացվեն, ու ինչպես ինքն է ասում, մարդիկ, որոնք անհամաչափ կամ անօրինական են դատապարտվել՝ կհայտնվեն ազատության մեջ:

«Ինչքան վախտ ա, որ հեղափոխություն ա եղել, ցույց տվեք մի հատ դեպք, որ եկան հանեցին բանտից ասեցին՝ կներե՛ս, քեզ սխալ էինք դատել, թե՞ սաղին ճիշտ էիք դատել… չկա արդարություն, չկա.. սաղ սպասում են էդ արդարությանը, իսկ ինքը չկա»,- ասաց Ավետիսյանը։

Factor.am-ը ցմահ դատապարտյալի հայտարարությունների, և գործը վերաբացելու պահանջի վերաբերյալ պարզաբանում է խնդրել Գլխավոր դատախազությունից, որի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան