Պետական գույքը շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով օտարելու հերթական դեպքն է պարզվել. հարուցվել է քրեական գործ

Լուրեր

06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
06.11.2026 | 20:13
Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է հանձնաժողովի և խորհրդի նոր անդամներին
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը:

Ինչպես տեղեկացնում են Դատախազության մամուլի ծառայությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ ընկերության կողմից 2017թ. մարտի 24-ին գնահատվել է վերոնշյալ գույքի շուկայական արժեքը: Գնահատման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ այն կազմել է մոտ 8.3 մլն ՀՀ դրամ:

Սակայն հիշյալ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ: Մասնավորապես՝ եզրակացությունը չի հաստատվել ընկերության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, իսկ եզրակացության այն մասը, որում արտացոլված են Գույքի շուկայական արժեքին առնչվող հետևությունները, չի ստորագրվել գնահատողի կողմից:

Բացի այդ, պարզվել է, որ գնահատման ծառայությունների ձեռքբերման հիշյալ գործընթացը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից պետք է իրականացվեր «Գնումների մասին» ՀՀ օրենքով և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի որոշմամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան: Սակայն գույքի գնահատումն իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:

Այդ պայմաններում ՀՀ կառավարության 2017թ. ապրիլի 20-ի որոշմամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը թույլատրվել է Գույքը մրցույթով օտարել՝ որպես մեկնարկային գին սահմանելով վերոնշյալ գնահատված արժեքը: 2019թ. սեպտեմբերի 4-ին կայացած մրցույթի ժամանակ գույքն օտարվել է 4.7մլն ՀՀ դրամով։

Սակայն «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից 2019թ նոյեմբերի 8-ին տրամադրված վերլուծությամբ պարզվել է, որ 2017թ. մարտ ամսվա դրությամբ գույքի հավանական շուկայական արժեքը կարող էր կազմել շուրջ 40 մլն ՀՀ դրամ կամ գնահատված արժեքից շուրջ հինգ անգամ ավելի։

Այսինքն՝ արձանագրված փաստերը վկայում են, որ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, ընկերությանը առաջարկել են իրականացնել Գույքի գնահատման աշխատանքները: Իսկ վերջինս կազմել և ներկայացրել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին հակասող եզրակացություն, որով գույքի շուկայական արժեքը գնահատվել է հավանական շուկայական արժեքից շուրջ հինգ անգամ պակաս և օտարվել՝ շուրջ 8.5 անգամ պակաս գնով՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: