«Պետք չէ էյֆորիայի մեջ ընկնել, ԱՄՆ-ը չի անցնի «կարմիր գիծը» ու չի ճանաչի Ցեղասպանությունը»․ Արման Նավասարդյան

Լուրեր

10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
10.09.2026 | 15:31
Պապոյանը վարդ արտադրողների հետ քննարկել է արտահանման և լոգիստիկ հարցերը
10.09.2026 | 15:21
Սև ծովում բեռնանավը ԱԹՍ-ների հարձակման է ենթարկվել․ Ադրբեջանի երկու քաղաքացի է զոհվել, երկուսը՝ վիրավորվել
10.09.2026 | 15:10
Սոչիում ուկրաինական անօդաչու մոտորանավակների հարձակման հետևանքով վիրավորների թիվը հասել է 28-ի
10.09.2026 | 15:00
ԵԽ-ում ՀՀ-ի հետ կապված քվեարկություն կլինի // Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 14:56
Բարձրաշենի միջնակարգ դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են․ Քաղաքաշինության կոմիտե
10.09.2026 | 14:48
Ապագա սերունդների հմտությունների բարելավումը կարող է ապահովել ՀՆԱ-ի շուրջ հնգապատիկի չափով տնտեսական օգուտ․ ԿԲ
10.09.2026 | 14:39
Ալեն Սիմոնյանը ընդունել է ՀՀ-ում իր առաքելությունն ավարտող Բրազիլիայի դեսպանին
10.09.2026 | 14:30
ԵՄ-ում տների կարճաժամկետ վարձակալությունը կարող է սահմանափակվել՝ զսպելու անշարժ գույքի գների արհեստական աճը
Բոլորը

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Factor.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների` վերջին շրջանի աննախադեպ սրումը երկար չի տևի:

«Ես չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները վերջնական կհեռանա Թուրքիայից: Չնայած` հիմա ԱՄՆ-ը իր խաղաքարտը դնում է բոլորովին այլ երկրների վրա, հենց այդ նպատակով էլ փորձում է ստեղծել քրդական պետություն»,- կարծիք հայտնեց Նավասարդյանը՝ շարունակելով․«Այսինքն՝ իրենց ներկայացուցչին փոխարինում են մեկ ուրիշով և այս բոլորն արվում է նրա համար, որ հնարավորինս կարողանան արգելափակել Իրանի գործողությունները»։

Դիվանագետի խոսքերով՝ այն, որ Ամերիկան և Թուրքիան ունեն բավական լուրջ խնդիրներ, որոնց սրումը սպասելի էր` փաստ է. «Վերջին շրջանում Թուրքիան և Ամերիկան հեռանում են իրարից, չնայած Թուրքիան մնում է ՆԱՏՕ-ի անդամ, բայց դրա կողքին շատ փոփոխություններ կատարվեցին, մասնավորապես` սիրիական կոնֆլիկտի ֆոնի վրա: Եվ պատահական չեն Էրդողանի ճիգերը մոտենալու Պուտինի հետ։ Իր հերթին Ռուսաստանն ամեն ինչ անում է` հնարավորինս սեպ խրելու թուրք-ամերիկյան հարաբերություններում»,- նշեց դեսպանը:

Արման Նավասարդյանը կարծում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանի հիմնական նպատակը C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումն էր, ինչը փաստացի չստացվեց․ «Կարծես թե պայմանավորվել էին, և պետք է դա ստացվեր, բայց Պուտինի վերադառնալուց հետո թուրքական կողմը պահանջեց, որ Ռուսաստանը տա այդ զենքի password-ը՝ կոդը, Ռուսաստանն ասաց, որ դա չի տա ու մերժեց համատեղ արտադրության Թուրքիայի առաջարկը»։

Արման Նավասարդյանի կանխատեսմամբ` մոտ ժամանակներս կտեսնենք, թե ինչպես ամերիկյան և թուրքական կողմերը կհրաժարվեն «իրենց բռնած թշնակաման դիրքորոշումից և նորից Ամերիկան Թուրքիայի համար կդառնա այն երկիրը, որը Թուրքիան կուզեր, որ դառնար։ Թուրքիան երբեք դուրս չի գա ՆԱՏՕ-ից»։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ռուս-թուրքական մերձեցումը վտանգավոր չէ Հայաստանի համար․ «Որովհետև Ռուսաստանը թուրքական հարցում առաջին հերթին ապահովում է Հայաստանի անվտանգությունը: Սակայն եթե Թուրքիան խնդիրներ ունի, մենք պետք է առիթից օգտվենք և օգուտ քաղենք դրանից: Օրինակ՝ ԵՏՄ մտնելու ցանկության առթիվ` Թուրքիային առաջարկել հրաժարվել ԼՂ հարցում իր դիրքորոշումից, քանի որ առանց Հայաստանի համաձայնության, Թուրքիան չի կարող մտնել ԵՏՄ»։

Նավասարդյանը իրատեսական չի համարում տեսակետները, որ թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման ֆոնին ԱՄՆ-ը կարող է ընդունել Հայոց ցեղասպանությունը և, նրա խոսքերով, պետք չէ այդ առթիվ էյֆորիայի մեջ ընկնել.  «Միացյալ Նահանգները չի գնա այդ քայլին, որովհետև դա Թուրքիայի համար կյանքի ու մահու հարց է։ Այդ կարմիր գիծը Ամերիկան չի անցնի»։

Մանրամասները դիտեք արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան