Աշոտ Ղուլյանն ընդունել է «Ռոլան Բիկով» հիմնադրամի պատվիրակությանը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ նոյեմբերի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամի նախագահ, «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի տնօրեն Նունե Մանուկյանի գլխավորած պատվիրակությանը:

«Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը գոհունակություն է հայտնել հիմնադրամի կողմից Արցախի հետ կապը մշտապես պահելու, տարբեր ոլորտներում ծրագրեր իրականացնելու և տեղի պատանիներին կրթամշակութային նախագծերում ներգրավելու կապակցությամբ:

Նունե Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ներկայացրել է վերջերս տեղի ունեցած «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային փառատոնի արդյունքները և անդրադարձել փառատոնին Արցախի մասնակցությանը՝ ի դեմս մանկապատանեկան ժյուրիի:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մշակութային կապերի զարգացմանը, կինոարվեստի ոլորտում վարպետաց դասերի կազմակերպմանը և տարբեր բնագավառներում շարունակական ծրագրերի շուրջ համագործակցությանը»,- ասված է հաղորդագրությունում: