Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ՝ նավթի և գազի, շուտով բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը, պետք է հաշվի առնենք ապագան. Փաշինյանի հարցազրույցը «Corriere della Sera»-ին

Լուրեր

17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը «Corriere della Sera» թերթի հետ հարցազրույցում` պատերազմի մեջ գտնվող Սիրիա բժշկական անձնակազմ և ականազերծողներ ուղարկելու մասին. «Սիրիայի ժողովուրդն Օսմանյան կայսրության կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ փրկել է բազմաթիվ հայերի», և Իտալիայի մասին, որին էներգիա մատակարարող հիմնական երկրներից մեկի՝ Ադրբեջանի հետ թշնամական հարաբերություններ են ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ. «Շուտով էներգիայի Ձեր հիմնական մատակարարը կդառնա արևը»:

– Եթե Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանները բաց լինեին, և դուք՝ հայերդ, կարողանայիք հատել թուրքական տարածքը, Ձեր երկրի և Սիրիայի միջև հեռավորությունը մեքենայով կես օրվա ճանապարհ կլիներ: Ի՞նչ է Սիրիան ձեզ համար այժմ:

-Երկիր, որին պետք է օգնել: Մեզ համար սա նախ և առաջ հումանիտար օգնության հարց է: Տարվա սկզբին մեր երկիրը հատուկ առաքելություն ուղարկեց այնտեղ՝ բուժանձնակազմ, քաղաքացիական ականազերծողներ:

– Սիրիայի համայնքը ձեր աշխարհասփյուռ՝ մոտ 9 միլիոնանոց սփյուռքի կարևոր համայնքներից է: Որքա՞ն սիրիացի փախստականներ են ապաստան գտել ձեզ մոտ:

– Քսան հազար: Բնակչության թվաքանակի հետ հարաբերակցությունը հաշվի առնելով՝ ընդունած փախստականների թվով մենք 3-րդ տեղում ենք: Մենք երեք միլիոն բնակիչ ունենք: Սիրիացի փախստականներին օգնության ձեռք մեկնելը մեզ համար բարոյական առաքելության նման բան է:

Այսպես է պատասխանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ խոսքը գնում է մեր դարի ամենաերկար պատերազմներից մեկի մասին, որն սկսվեց 2011 թ. որպես Դամասկոսի ռաիս Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ ժողովրդական ապստամբություն և շուտով վերածվեց քաղաքացիական պատերազմի, իսկ այնուհետև հանգեցրեց միջազգային բախման պետությունների միջև՝ որոշ հարևան երկրների և հեռավոր տերությունների կողմից բացահայտ կամ գաղտնի միջամտություններով: 44-ամյա նախկին լրագրող Փաշինյանին, ով շուրջ 12 տարի առաջ ակտիվ գործունեություն է ծավալել քաղաքական համակարգերի դեմ, ինչի պատճառով 1 տարի 4 ամիս ընդհատակում է գտնվել և 1 տարի 11 ամիս բանտարկված է եղել, ով 2018թ. գլխավոր գործող անձն է հանդիսացել այն ընտրական երկրաշարժի, որը Երևանում անվանում են «թավշյա հեղափոխություն»՝ 1989 թ. Չեխոսլովակիայի վերաբերյալ օգտագործված արտահայտությամբ, ուրբաթ օրն ընդունել է Նախարարների Խորհրդի նախագահ Ջուզեպպե Կոնտեն: Փաշինյանը վերադարձել է Հայաստան՝ Իտալիա կատարած եռօրյա այցից հետո: Նրա երկրի պատմությունը երկար ժամանակ մխրճված է եղել երկու փլուզված կայսրությունների միջև՝ Թուրքիայի, որի կողմից արյունալի հարվածներ է ստացել Օսմանյան կայսրության վերջին փուլում և Խորհրդային Միության:

Խորհրդային իշխանության (որը թեպետ այդպես չէր բնորոշվում, բայց, ըստ էության, կայսերական էր) փլուզումն էր, որ հանեց ԽՍՀՄ երկու հանրապետությունների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի վերահսկողության համար պատերազմի արգելակները: Դեռևս չկա վերջնական խաղաղության համաձայնագիր, որով կհաջողվեր վերջնականապես լուծել այս հակամարտությունը: Խոսքը գնում է Ադրբեջանի սահմաններից դուրս գտնվող հայ մեծամասնությամբ անկլավի մասին: Չնայած պատերազմին՝ երկու երկրների առօրյա կյանքում էլ տեղ ունեն նաև արտահանումը, բիզնեսը, դիվանագիտությունը, որոնք, ի թիվս այլ երկրների, անցնում են նաև Իտալիայով:

– Կարո՞ղ եք բացատրել, թե ինչու է սիրիացիներին օգնելը հայերի համար բարոյական առաքելության նման բան համարվում:

– Օսմանյան կայսրության ժամանակաշրջանում սիրիացի ժողովուրդը բազմաթիվ հայերի է փրկել կայսրության ռազմական ուժերից: Այդ պատճառով այժմ, երբ սիրիացիները տառապում են, մենք չենք կարող մի կողմ քաշվել: Ուրախ եմ, որ կարող ենք մեր բարոյական պարտքը հատուցել: Մեր բժշկական անձնակազմը բազմաթիվ վիրաբուժական միջամտություններ է իրականացրել: Սիրիացի շատ կանայք և երեխաներ են բուժվել հայ բժիշկների կողմից: Ականազերծողների կողմից սիրիացի երեխաների համար տարածքներ են ազատվել, որտեղ նրանք կարող են ապահով խաղալ:

– Ի՞նչն է ձեզ ավելի շատ անհանգստացնում այժմ, երբ նայում եք դեպի Սիրիա:

– Մեզ մտահոգում է թուրքական ներխուժումը: Մենք այն դատապարտել ենք: Գտնում ենք, որ միջազգային հանրությունը պետք է քայլեր ձեռնարկի, որպեսզի այսօր Սիրիայում գտնվող թուրքական ուժերը հետ տարվեն թուրքական տարածք:

– Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը ճանաչեց, որ Օսմանյան կայսրության կողմից ձեր ժողովրդի դեմ իրականացված ջարդերն ու հալածանքները ցեղասպանություն էին: Ի՞նչ է սա փոխում ձեզ համար:

– Դա շատ կարևոր է: Այն կօգնի կանխել հնարավոր հետագա ցեղասպանությունները: Ավելին, նման որոշումները փոխում են մթնոլորտը մեր տարածաշրջանում: Դրանք ուղերձներ են առ այն, որ նման ագրեսիվ քաղաքականությունը չի ընդունվելու միջազգային հանրության կողմից: Դժբախտաբար, ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց Թուրքիան հայերի կողմից դեռևս ընկալվում է որպես մեր անվտանգության համար հնարավոր սպառնալիք: Մոտ 30 տարի է արդեն, ինչ մեր սահմանը փակ է՝ թուրքական կողմից, ոչ թե մեր կողմից: Հայկական կողմից այն բաց է:

– Կվերսկսեի՞ք արդյոք դիվանագիտական հարաբերությունները Անկարայի հետ:

– Մենք ասել ենք, և ես կրկնում եմ, որ պատրաստ ենք վերահաստատել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ առանց որևէ նախապայմանի: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք չենք համարում Թուրքիայի հետ մեր հարաբերությունների համար նախապայման: Այդ ճանաչումը շատ կարևոր գործընթաց է, որն անհրաժեշտ է ոչ թե իրենց հետ մեր հարաբերությունների համար, այլ, ինչպես ասացի, ցեղասպանությունների գլոբալ կանխարգելման համար:

– Այսօր աշխարհում մենք տեսնում ենք ատելություն սոցիալական ցանցերում, հակասեմիտիզմի դրսևորումներ Ֆրանսիայում և այլուր, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի որոշ մասերում քրիստոնյաների դեմ բռնություններ և ճնշումներ, փախստականների և միգրանտների նկատմամբ ռասիզմի դեպքեր: Ցեղասպանություն տեսած և սփյուռք ունեցող երկիր ղեկավարող մարդու տեսանկյունից՝ կա՞ այնպիսի բան, որը մենք պետք է գիտակցենք և որը բավարար չափով հաշվի չենք առնում:

– Երբեմն, ցավոք, մենք շատ ուշ ենք տարբերում իրավիճակները՝ այն ժամանակ, երբ ինչ-որ բան արդեն դուրս է գալիս վերահսկողությունից: Իմ երախտիքն եմ հայտնում Իտալիայի Պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանությունը որպես այդպիսին ճանաչելու համար: Մենք աշխատում ենք մեր օտարերկրյա գործընկերների հետ նման ճանաչումներ հնարավորինս շատ ունենալու և համաշխարհային ճանաչման հասնելու համար: Բայց ես Ձեր հարցին կպատասխանեի՝ կապելով այն մեր ներկայիս իրավիճակի հետ: Դուք նշեցիք Ֆրանսիայում և այլուր հակասեմիտիզմի մասին. այժմ Եվրոպան այն գիտակցում է: Սակայն մեր տարածաշրջանում, օրինակ, Ադրբեջանում, լայնորեն տարածված է հայատյացության երևույթը: Եվրոպական երկրները բավարար չափով տեղեկացված չեն այդ մասին:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Օրինակ, Եվրոպայի Լիգայի եզրափակչին, որը տեղի ունեցավ անցյալ տարի գարնանը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, այն ժամանակ «Արսենալի», իսկ ներկայումս «Ռոմա» ակումբի խաղացող Հենրիխ Մխիթարյանը չկարողացավ մասնակցել: Ինչո՞ւ: Որովհետև նրա հայկական ազգանունը մեծ խնդիր է Ադրբեջանում: Նրա ազգանունով վերնաշապիկներ հագած եվրոպացի երկրպագուները կանգնեցվել են ոստիկանության կողմից: Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի քաղաքացի մի վարորդ ձերբակալվել է միայն այն բանի համար, որ լսում էր հայ երաժշտի ստեղծագործություն հանդիսացող մի երգ: Իսկ անցյալ տարի մենք ունեցել ենք դեպքեր, երբ Ամերիկայի, Ռուսաստանի, Թուրքիայի քաղաքացներ հանդիսացող անձանց թույլ չի տրվել մուտք գործել Ադրբեջան, քանի որ նրանց ազգանունները նման էին հայկական ազգանունների: Ինչպե՞ս է այս իրավիճակը առնչվում Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականության հետ:

– Ադրբեջանը հայերին մեղադրում է Լեռնային Ղարաբաղի համար ռազմական ագրեսիայի մեջ և պնդում է, որ Դուք առանձնահատուկ կոշտ եք:

– Հայկական զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը քնած ժամանակ կացնի հարվածներով սպանվել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից: Երկուսն էլ գտնվում էին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի սեմինարին մասնակցելու նպատակով: Այդ դեպքը տեղի է ունեցել 2004 թվականին: Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտվելուց մի քանի տարի անց ադրբեջանցի սպան արտահանձնվեց իր երկիր: Հայրենիքում նա ընդունվեց որպես ազգային հերոս, նրան ներում շնորհվեց նախագահ Իլհամ Ալիևի կողմից, նա ստացավ պաշտոնի բարձրացում և ապահովվեց Բաքվում բնակարանով:

– Պատմության և դրա անգամ սարսափելի հետևանքների վերաբերյալ ձեր և Ադրբեջանի գնահատականները տարբերվում են:

– Մենք ունենք հակամարտություն, և այն պետք է լուծվի: Երբ ես դարձա վարչապետ, մի բանաձև առաջարկեցի: Ես ասացի, որ հակամարտության ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար և Ադրբեջանի ժողովրդի համար: Ես միակ հայ ղեկավարն եմ, ով նման բան է հայտարարել: Իմ երկրում ես ծանր քննադատությունների արժանացա: Շատերն ասացին՝ ինչո՞ւ պետք է Հայաստանի ղեկավարը հոգ տանի Ադրբեջանի ժողովրդի մասին:

– Ձեր դիրքորոշումների միջև եղած հեռավորությունը ինձ հիշեցնում է մի դիտարկում, որը ես լսել էի Իսրայելի նախկին նախագահ և նախկին լեյբորիստ վարչապետ Շիմոն Պերեսից. «Մարդկանց կողմից հաճախակի թույլ տված սխալը կայանում է նրանում, որ հավատում են, թե խաղաղության գործընթացն սկսվում է որպես երջանիկ ավարտ: Մինչդեռ այն սկսվում է մութ իրավիճակներից»: Իրար դեմ կռիվ մղող մարդկանցով:

– Որևէ լուծում կարող է կայուն լինել, եթե հաշվի են առնվել հակամարտության երեք կողմերը: Ես հույս ունեի, որ նախագահ Ալիևը իմ հայտարարությանը նման հայտարարությամբ հանդես կգա: Մեկ տարուց ավելի է՝ սպասում եմ, բայց դեռևս լուր չունեմ այդ մասին: Եթե դա տեղի ունենա, մենք իրական առաջընթաց կունենանք բանակցություններում: Հուսով եմ, որ եվրոպացի գործընկերներն ու Մինսկի խմբի համանախագահները կխրախուսեն Ալիևին՝ ընդունել այս բանաձևը. Լեռնային Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Ես կհասկանայի, եթե Ադրբեջանի նախագահը նախ և առաջ նշեր Ադրբեջանի ժողովրդին: Ընդունելի կլիներ:

– Ադրբեջանն Իտալիայի համար էներգիայի հիմնական մատակարարներից է: Արդյոք սա խնդի՞ր է մեր երկրի հետ ձեր հարաբերությունների համար:

– Մենք ունենք բավական լավ հարաբերություններ և հուսով ենք, որ դրանք էլ ավելի կբարելավենք: Բայց ես կասեի, որ Ադրբեջանն էներգիայի մատակարար չէ, այլ նավթի և գազի մատակարար է: Այսօր «էներգիա» բառի իմաստը շատ արագ փոխվում է: Շատ շուտով Իտալիայի և բոլոր երկրների համար էներգիայի հիմնական մատակարարը կլինի արևը: Հետևաբար, մենք պետք է հաշվի առնենք փաստերն ու ապագան: