Խոշտանգող ոստիկանները եղել են ՀՀ ոստիկանապետի ներկայիս պաշտոնակատարի ենթակայության ներքո՞

Լուրեր

19.08.2026 | 23:15
Նոր տոն․ հունիսի 23-ը նշվելու է որպես Հանրային ծառայողի օր
19.08.2026 | 23:01
Սանդրո Պերկովիչը հեռացավ «Նոայից»
19.08.2026 | 22:50
Մատենադարանում բացվել են նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան
19.08.2026 | 22:34
Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 մլն եվրոյի ծրագիրը ղեկավարած Նատալյա Լափաուրին
19.08.2026 | 22:13
Երեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնությունն անթույլատրելի է․ ՆԳ նախարարությունն իրազեկում է
19.08.2026 | 21:59
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.08.2026 | 21:41
Երևանի մի շարք մանկապարտեզներում մեկնարկել է հուզական ինտելեկտի զարգացման փորձնական ծրագիրը. Ավինյան
19.08.2026 | 21:27
Ռուսներին ներգրավում են ՊՆ-ի հետ պայմանագրերում՝ Wildberries-ի և Ozon-ի պահեստներում թափուր աշխատատեղերի անվան տակ․ «Вёрстка»
19.08.2026 | 21:11
Օգոստոսի 24-ից Թումանյան փողոցի մի հատվածում կկարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու հետադարձը
19.08.2026 | 20:54
Վարորդական չեք ստանա, եթե ավտոդպրոց չգնաք․ ՆԳՆ-ն մտադիր է նոր կանոններ սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:38
ԵԱ-ի կազմակերպիչներն անակնկալ են մատուցել մարմնամարզիկ Վահագն Դավթյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.08.2026 | 20:24
Վրաստանի ՆԳՆ-ն հերքել է Լարսով 20 հազար ՌԴ քաղաքացու՝ երկիր մուտք գործելու մասին տեղեկությունը
19.08.2026 | 20:09
«Նոայի» զարգացման տնօրենը դատի է տվել ՀՖՖ-ին
19.08.2026 | 19:43
Արաղչին հայտարարել է, որ Իրանի պատերազմն ապացուցեց՝ արտաքին ուժերն ու բազաները չեն կարող անվտանգություն ապահովել
19.08.2026 | 19:28
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Բոլորը

Factor.am-ի տեղեկություններով  նախօրեին համացանցում հրապարակված շոկային տեսանյութը, որտեղ երեւում է, թե ինչպես են Ոստիկանության բաժնում քաղաքացիական հագուստով ոստիկանները  հակագազով խոշտանգում մի քաղաքացու, տեսագրվել է Ոստիկանության Արաբկիրի բաժնում՝ մոտ 5  տարի առաջ։ Խոշտանգող ոստիկանները եղել են քրեական հետախուզության  աշխատակիցներ։ Այդ ժամանակ ՀՀ  Ոստիկանության պետի այսօրվա պաշտոնակատար Արման Սարգսյանը  զբաղեցրել  է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 1-ին վարչության բաժնի պետի պաշտոնը, իսկ քրեական հետախուզության  տարածքային բոլոր բաժին- բաժանմունքների  աշխատակիցները ի պաշտոնե  ուղղակիորեն ենթարկվել են  Գլխավոր քրեական հետախուզության վարչությանը։

Մեր աղբյուրների պնդմամբ՝  Արման Սարգսյանը տեղյակ է եղել այդ խոշտանգումից, որն, ի դեպ, միակ դրվագը չի եղել։

Ավելին՝ տեսանյութում  երեւացող խոշտանգող ոստիկանները ներկայումս բարձր պաշտոններ են զբաղեցնում Ոստիկանության համակարգում։

Այս տեղեկությունների շուրջ մեկնաբանություն խնդրեցինք  Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանից, նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք կատարվել է խոշտանգող ոստիկանների նույնականացում։«Ներքին անվտանգության վարչությունը ստուգումներ է իրականացնում, բացի այդ զբաղվում է նաեւ ՀՔԾ-ն։ Քննության շրջանակներում կճշտվի եւ հրապարակման ենթակա տեղեկատվությունը կհրապարկվի»,- փոխանցեց Ահարոնյանը։

Ինչ վերաբերում է տեղեկությանը, որ  Ոստիկանութան  պետի պաշտոնակատար Ա․ Սարգսյանը տեղյակ է եղել խոշտանգման նշված դեպքից, այդ մասին Աշոտ Ահարոնյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։

Ն․ Կ․