ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Սա ազգային խայտառակություն է, խարան, որը դժվար կլինի ջնջել մեր ճակատից. Տիգրան Խզմալյան

Լուրեր

17.11.2026 | 19:52
Ազգային հերոսը՝ կոռուպցիայի համար դատապարտված․ ինչու Փիլոյանը չի զրկվել կոչումից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:40
Կրպակները քանդեցին, բարեկարգումը հետաձգվեց․ Շինարարների փողոցի պատկերը՝ 1 ամիս անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 19:30
Հայաստանի բնակչությունը գերազանցել է 3,1 միլիոնը․ հիմնական աճը՝ Երևանում և հարակից մարզերում
17.11.2026 | 19:16
Փրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհը
17.11.2026 | 19:01
Որտեղի՞ց էր այն փողը, որը տալիս էր․ Վահագն Ալեքսանյանը՝ Արսեն Գևորգյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:49
Թուրքիայի դատարանն ընդդիմադիր Sözcü TV-ն պետական ​​վերահսկողությանն է փոխանցել․ ոստիկանությունը ձերբակալել է ղեկավարներին
17.11.2026 | 18:28
Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքում Իրանը շատ մեծ գին կվճարի
17.11.2026 | 18:22
Եթե ես վաղը բանտում մահանամ, ինձ հետ սենց չվարվեք հանկարծ․ Եղոյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 18:15
Խցանումներից խուսափելու համար քննարկվում են կենտ ու զույգ համարներով երթևեկության սահմանափակումներ և տուգանքների խստացում․ Ավինյան
17.11.2026 | 18:10
Շաքի մտած ադրբեջանցու գործողությունները՝ ըստ մեղադրանքի // Պապիկյանը Բրյուսել է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 18:02
Բրազիլիայի հավաքականը խփեց 7 գոլ, Վինիսիուսի հեթ-տրիկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:54
Կատարը նախազգուշացրել է՝ Իրանի հարձակումը Բահրեյնում ԱՄՆ ռազմաբազայի վրա սպառնում է խաղաղ բանակցություններին
17.11.2026 | 17:45
Ընկերությունները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել, նույնիսկ եթե հանցանք կատարած անձը հայտնի չէ․ ԱՆ-ի նոր առաջարկը
17.11.2026 | 17:37
ՔՊ-ից մի հոգի է ցավակցություն հայտնել․ Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 17:28
Հայաստանում կարող են վերանայվել բենզալցակայանների՝ բնակելի շենքերից հեռավորության և հողատարածքի նվազագույն մակերեսի պահանջները
Բոլորը

«Երևանը չեն տա ժողովրդին այնպես, ինչպես չեն տալիս Հայաստանը»,- այս կարծիքին է ռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Նա Factor TV-ի «Երևանի ժամանակով» զրուցաշարի շրջանակում, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին, նկատեց. «Սա ազգային խայտառակություն է, խարան, որը դժվար կլինի ջնջել մեր ճակատից»:

Ռեժիսորի համոզմամբ` եթե քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուները` Նիկոլ Փաշինյանն ու Զարուհի Փոստանջյանը միավորվեին, և առաջադրվեր մեկ թեկնածու, հնարավոր կլիներ ստանալ երևանցիների ձայների 1/3-ը: Մեր զրուցակցի կարծիքով` ոչ Փաշինյանը, ոչ Փոստանջյանը չընկալվեցին որպես իրական այլընտրանք:

Անդրադառնալով Փաշինյանի` 15 հազար դրամներին առնչվող առաջարկին, Տ. Խզմալյանը շեշտեց. «Եթե գողերի հետ գողական լեզվով ենք խոսելու, մենք կպարտվենք»: Ինչ վերաբերում է ոստիկանության` Փոստանջյանին բերման ենթարկելու փորձին` ռեժիսորը որակեց դա որպես « կնոջ նկատմամբ ճղճիմ, ադաթական համակարգի ատելության» հետևանք: «Ես քվեարկել եմ Փոստանջյանի օգտին, որովհետև նա կին է, և միայն կանայք կարող են փրկել Հայաստանը, Երևանը»,- ասաց նա:

Զրույցի շարունակությունը՝ տեսանյութում:

 

Աննա Բաբաջանյան