«Ղարաբաղի իշխանությունն ինքնուրույնությունը վաճառքի դրեց՝ թալանի դիմաց». Սամվել Բաբայանը՝ բանակցություններից Արցախի դուրս մնալու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Որպես ԼՂ պաշտպանության բանակի հրամատար 1994 թվականին Արցախի կողմից հրադադարի պայմանագիրը ստորագրած անձ՝ «Միացյալ հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Factor.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, թե ի՞նչ նպատակ ուներ և նախագահներից ո՞ւմ էր վերաբերում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որ «ինչ-որ փուլում Հայաստանի ղեկավարությունը՝ նախկին նախագահներից մեկը որոշում կայացրեց, որ Ղարաբաղի շահերը պետք է ներկայացնի Երևանը», ասաց. «Չեմ կարող ասել՝ ում է վերաբերվում, որովհետև նախագահներից որևէ մեկը բացահայտ չի արտահայտվել այդ մասին։ Չեմ լսել, որ նախագահներից որևէ մեկը ասի, որ Ղարաբաղը չպետք է մասնակցի, ինքն է բանակցում, բայց փաստացի այդպես դարձավ: 1999 թվականի երկրորդ կեսից հետո այլևս Ղարաբաղը որևէ դեր չուներ բանակցություններում, և մինչև օրս»։

Հստակեցմանը, թե դա Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանա՞կ էր, Բաբայանն արձագանքեց. «Այո՛, այդ ժամանակ։ Ղարաբաղը հետզհետե մնում էր հետ։ Չէր մասնակցում»:

Միևնույն ժամանակ, Արցախի նախկին ՊՆ-ն նշեց, թե չի կարող ասել՝ ինչ ժամանակահատված նկատի ունի Լավրովը։

«Ես ասում եմ փաստը, որ 1998 թվականից վերջին փաստաթուղթը՝ «Ընդհանուր պետության սկզբունքները», որ Ղարաբաղին ներկայացվեց, դրանից հետո միառժամանակ բանակցվել է, և 1999-ի երկրորդ կեսից հետո այլևս Ղարաբաղի կարծիքը որևիցե մեկը չի հարցրել»,- նշեց նա։

Պատճառը, իր տեղեկություններով, Ղարաբաղում իր անձի շուրջ 1999 թվականի «թոհուբոհն» էր: «Դա բերեց նրան, որ Հայաստանն առիթից օգտվեց և Հայաստանի այն ժամանակվա իշխանությունը դա վերցրեց: Առք ու վաճառք կատարեցին, մի խոսքով։ Դա է փաստը»,- պնդեց Բաբայանը։

Նրա խոսքով՝ 1997-98 թթ. Պաշտպանության բանակն իր դերն ու կշիռն ուներ բանակցային գործընթացում: 1999 թվականին, ըստ նրա, որոշվեց բանակի դերը թուլացնել. «Եվ իմ դեմ քայլեր եղան։ Դա բերեց նրան, որ Հայաստանի իշխանությունը վերցրեց իր վրա և Ղարաբաղը դուրս մնաց բանակցություններից։ Այն ժամանակվա Ղարաբաղի իշանությունները վաճառքի են դրել իրենց ինքնուրույնությունը, առևտրի են գնացել՝ թալանի դիմաց»:

Անդրադառնալով նախօրեին Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի՝ Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի համար, Բաբայանն ասաց. «Նման լուծում չի կարող լինել։ Թե ինչ նկատի ունի՝ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի լինի, ես չգիտեմ, բայց հայ ժողովրդի համար պետք է ընդունելի լինի, որովհետև պատերազմը մենք չենք սկսել, Ադրբեջանն է սկսել, պարտադրել է այդ պատերազմը, և այդ պատերազմում պարտվող կողմը պետք է ընդունի պարտությունը»։

Արցախի ԱԺ-ն վերջերս մերժեց Բաբայանի առաջարկած՝ «Արցախի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով Սամվել Բաբայանը նախագահի ընտրություններին մասնակցելու հնարավորություն կունենար: Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում նա հայտարարել էր, որ այդ դեպքում կտապալի նախագահի ընտրությունը: Այսօր ասաց, որ կգնա խորհրդարանական ընտրությունների իր նորաստեղծ կուսակցությամբ։

«Ոմանք ասում են՝ հանրահավաքով, ես չեմ ցանկանում, որ որևիցե մեկի քթից արյուն գա կամ որևէ մեկը մեկնաբանի, թե Բաբայանը ժողովրդին հանել է, իր ամբիցիաները բավարարելու համար իշխանություն է ուզում։ Ինձ այդ աթոռը հետաքրքիր չի»,- ասաց նա:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան