Մեսսին շարունակում է ռեկորդներ թարմացնել
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում «Սելտայի» դեմ խաղում դարձավ 3 գոլի հեղինակ, տեղեկացնում է Armsport.am–ը:
Արգենտինացին ձևակերպեց կարիերայի 52-րդ հեթ-տրիկը: Գոլահարը խփեց նաև կարիերայի
52-րդ գոլը տուգանայինից:
Հիշեցնենք, որ այդ խաղում կապտանռնագույնները հաղթեցին 4-1 հաշվով: